2013-05-15 11:13
«Դե Ֆակտո» 48 (2010թ.)
Անկախ և ժողովրդավարական Հայաստան ունենալու երազանքն էր, որ գրող-հրապարակախոս Վազգեն Սարգսյանին մղեց զենք վերցնել և պայքարի նետվել` հանուն ազգային երազանքի իրականացման։
«Այսօր մեզ ոչ թե զինվորներ, այլ անկոտրում ոգով մահապարտ ռազմիկներ են անհրաժեշտ … Եվ դարն անպայման մերն է լինելու»։
Սա հայ ժողովրդի համար օրհասական պահին Վազգեն Սարգսյանի մարտակոչն էր` ուղղված ժողովրդին, իր ընկերներին, երկրապահ կամավորականներին։
Ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանն իր մեծ ներդրումն է ունեցել Արցախյան ազատամարտում նվաճած հաղթանակում, Հայաստանի սահմանների պաշտպանության և հզորացման գործում։ Անուրանալի է նրա դերը հայոց ազգային բանակի ստեղծման, ինչպես նաևհայոց պետականության կայացման գործում։ Հավարտ ազգին մատուցած ծառայությունների` ժողովուրդը նրան տվել է «Սպարապետ» պատվանունը։
Վազգեն Սարգսյանն ավարտել է Եր—անի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը (1980)։
1986-89 թթ. ղեկավարել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը։
1990-95 թթ. եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990-92 թթ.՝ ԳԽ պաշտպանության ևներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։
1990-92 թթ. «Երկրապահ» կամավորականների ջոկատների հրամանատարն էր, 1991-92 թթ.՝ ՀՀ պաշտպանության առաջին նախարարը։
1992-93 թթ. նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական՝ պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։
1993 թ-ից՝ «Երկրապահ» կամավորական միության նախագահ։
1993-95 թթ. նշանակվել է ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության ևներքին գործերի գծով պետնախարար։
1995-99 թթ. երկրորդ անգամ գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Առաջնորդվելով ազգային միասնության ևանկախ պետականության հաստատման ու ամրապնդման գաղափարներով, ընդունելով Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը ևելնելով քաղաքական դիրքորոշումների ընդհանրությունից` 1998 թ.-ից հիմք է դրել «Երկրապահ»-«Հանրապետական» միասնական քաղաքական գործունեությանը՝ ՀՀԿ-ի մեջ ընդգրկելով ԵԿՄ-ի քաղաքականացված հատվածը ևդարձել է Հանրապետական կուսակցության առաջնորդ։
1999թ. եղել է Հայաստանի հանրապետական ևՀայաստանի ժողովրդական կուսակցությունների ստեղծած «Միասնություն» դաշինքի համանախագահ։
1999թ. նշանակվել է ՀՀ վարչապետ։ 1999 թ. հոկտեմբերի 27-ին զոհվել է Ազգային ժողովում կատարված ահաբեկչության ժամանակ։
Վազգեն Սարգսյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի, Արցախի հերոսի, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետի կոչումների։ Եղել է ԽՍՀՄ, այնուհետևՀայաստանի գրողների միության անդամ, գրականության բնագավառում Հայաստանի կոմերիտմիության մրցանակի դափնեկիր։
Վազգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետն էր 1999-ի հունիսից մինչևհոկտեմբերի 27-ը` ՀՀ Ազգային ժողովում կատարված սարսափելի ահաբեկչությունը։
1999-ին հետմահու արժանացել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչմանը։
Վերադառնալ