




Մենուա Հարությունյան Արտակ Հարությունյան
«Հարությունյան-Մեդիա» ՍՊԸ «Հարությունյան-Մեդիա» ՍՊԸ
հիմնադիր տնօրեն գործադիր տնօրեն
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
2006թ. «Դե Ֆակտո» հասարակական-քաղաքական ամսագիրը մուտք գործեց ամսագրային շուկա նոր խոսքով, նոր ասելիքով: Առաջին անգամ հայկական իրականության մեջ տպագրվեց քաղաքական ամսագիր, որը կայուն քայլերով զարգացում ապրեց, և այսօր արդեն ունի 5 տարվա կենսագրություն:
«Դե Ֆակտո» հասարակական-քաղաքական ամսագիրը կոչված է հետևել հասարակական-քաղաքական ոլորտում ընթացող իրադարձություններին, արձանագրել տարբեր ոլորտներում առկա խնդիրները, և հասարակության շահը կարևորելով` արձագանքել դրանց վերլուծական հոդվածներով ու հարցազրույցներով: Ամսագիրն իր գործունեության ընթացքում հասցրել է արժանանալ թե՛ քաղաքական գործիչների, թե՛ գործարարների, և թե՛ հասարակության տարբեր խմբերի վստահությանը:
«Դե Ֆակտո» ամսագիրը անդրադառնում է նաև Հայաստանի գործարար ոլորտի խնդիրներին, դիմում պատասխանատու կառույցներին` նրանց պատասխանի հնարավորություն ընձեռելով: Պատահական չէ, որ ամսագիրը համագործակցում է ինչպես համաշխարհային բրենդները Հայաստանում ներակայացնող ընկերությունների, այնպես էլ գործարար ոլորտում նոր քայլեր կատարող հայաստանյան ընկերությունների հետ:
«Դե Ֆակտո» ամսագիրը բարձր գնահատականի արժանացավ նաև միջազգային ասպարեզում` լինելով միակ ամսագիրը տարածաշրջանում, որ 2011թ. մարտի 7-ին Ժնևում կայացած ամենամյա միջազգային 13-րդ «Դարի միջազգային որակ» (Century international quality era award) հեղինակավոր մրցանակաբաշխությանը ստացավ «Որակի աստղ» ոսկե մրցանակը:
2008թ. հրատարակեց «Մադամ Դե Ֆակտո» ամսագիրը, որը նպատակ ուներ ներկայացնելու հասարակական-քաղաքական ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կանանց, ինչպես նաև վեր հանել նրանց վերաբերող խնդիրները:
2011թ. Ռուսաստանի ընթերցողների համար հրատակվեց «Դե Ֆակտո» ամսագրի ռուսական տարբերակը, որը նպատակ ուներ դառնալ կապող օղակ Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ներկայացնելով հայ-ռուսական հարաբերությունները, խնդիրները:
2011թ. ամռանը տպագրվեց «Դե Ֆակտո Տուրիզմ» ուղեցույցը հատուկ զբոսաշրջիկներ համար, որտեղ ներկայացված են Հայաստանի պատմամշակութային արժեքները, ինչպես նաև հոդվածներ զբոսաշրջության ոլորտի խնդիրների մասին:
2011թ. հայկական իրականության մեջ սպորտասեր հասարակության համար առաջին անգամ տպագրվեց «Սպորտ Դե Ֆակտո» ամսագիրը: Ամսագրում զետեղված են ոչ միայն հայկական սպորտի և հայ մարզիկների նվաճումների մասին պատմող որակյալ և բացառիկ նյութեր, այլ նաև հետաքրքիր տեղեկություններ համաշխարհային սպորտի պատմությունից:
Այժմ գործում է www.df.am կայքը, որը ամսագրի ընթերցողներին հնարավորություն է տալիս համացանցում հետևել «Դե Ֆակտո» -ի հրապարակումներին: