





2013-04-06 15:00
«Դե Ֆակտո» 46 (2010թ.)
-Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար Մայրության և գեղեցկության տոնը, ինչպե՞ս եք նախընտրում անցկացնել տոնական օրը։
- Ինձ համար շատ ավելի ընդունելի տոն է Ապրիլի 7-ը` Մայրության և գեղեցկության տոնը, որը նաև Մարիամ Աստվածածնի ավետման օրն է։ Կլարա Ցետկինը գերմանացի կոմունիստ էր, որի ծննդյան օրն էր մարտի 8-ը, իր առաջարկությամբ էլ ընդունվել է կանանց պաշտպանության միջազգային օր։ Ըստ իս` մենք ամենից առաջ պետք է տոնենք մեր առաքելական եկեղեցու կողմից ընդունված տոները։ Ապրիլի 7-ը պետք է մայրերի, կանանց համար ամենապայծառ, լուսավոր ու ամենակարևորը սիրով ու քնքշությամբ լի օր լինի, չնայած որ կանայք և առավել ևս մայրերը այդ ուշադրությանն ու սիրուն ամեն օր պետք է արժանանան։
- Սկսած Սուրբ ծննդից` ես բոլոր տոները սիրում և նախընտրում եմ ընտանիքիս, ծնողներիս հետ անցկացնել, ամենաջերմ ու բարի մթնոլորտում։
-Ի՞նչ նվերներ եք սիրում ստանալ և ի՞նչ սպասելիքներ ունեք։
- Ինձ համար միշտ էլ ամենագեղեցիկ նվերը ծաղիկներն են։
-Ի՞նչ հետաքրքիր պատմություն կհիշեք տոնի հետ կապված կամ ինչ յուրահատուկ նվեր եք ստացել։
- Դժվարանում եմ ինչ-որ զավեշտալի դեպք հիշել։
-Ձեր բարեմաղթանքները։
- Նախ` շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Ցանկանում եմ, որ հայ կանանց դեմքից անպակաս լինի ժպիտը, անհոգ ու պայծառ օրեր եմ մաղթում, և թող որ Աստծո կամոք երբեք չարտասվեն մեր հայ մայրիկները։
Վերադառնալ