01:35
11/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Լանա Խաչատրյան

2013-04-06 15:00

«Դե Ֆակտո» 46 (2010թ.)        

-Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար  Մայրության և գեղեցկության  տոնըինչպե՞ս եք նախընտրում անցկացնել տոնական օրը։

 - Ինձ համար շատ ավելի ընդունելի տոն է  Ապրիլի 7-ը` Մայրության և գեղեցկության տոնը, որը նաև Մարիամ Աստվածածնի ավետման օրն է։ Կլարա Ցետկինը գերմանացի կոմունիստ էր, որի ծննդյան օրն էր մարտի 8-ը, իր առաջարկությամբ էլ ընդունվել է կանանց պաշտպանության միջազգային օր։ Ըստ իս` մենք ամենից առաջ պետք է տոնենք մեր առաքելական եկեղեցու կողմից ընդունված տոները։ Ապրիլի 7-ը պետք է մայրերի, կանանց համար ամենապայծառ, լուսավոր ու ամենակարևորը սիրով ու քնքշությամբ լի օր լինի, չնայած որ կանայք և առավել ևս մայրերը այդ ուշադրությանն ու սիրուն ամեն օր պետք է  արժանանան։

- Սկսած Սուրբ ծննդից` ես բոլոր տոները սիրում և նախընտրում եմ ընտանիքիս, ծնողներիս հետ անցկացնել, ամենաջերմ ու բարի մթնոլորտում։

-Ի՞նչ նվերներ եք սիրում ստանալ և ի՞նչ սպասելիքներ ունեք։

 

- Ինձ համար միշտ էլ ամենագեղեցիկ նվերը ծաղիկներն են։

-Ի՞նչ հետաքրքիր պատմություն կհիշեք տոնի հետ կապված կամ ինչ յուրահատուկ նվեր եք ստացել։

 - Դժվարանում եմ ինչ-որ զավեշտալի դեպք հիշել։

-Ձեր բարեմաղթանքները։

- Նախ` շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Ցանկանում եմ, որ հայ կանանց դեմքից անպակաս լինի ժպիտը, անհոգ ու պայծառ օրեր եմ մաղթում, և թող որ Աստծո կամոք երբեք չարտասվեն մեր հայ մայրիկները։

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...