





2013-02-08 14:49
«Դե Ֆակտո» N80
Գնահատելով 2012թ. երկրում արձանագրված զարգացման ցուցանիշներըª պետք է կարևորել մարզերում արձանագրված առաջընթացը, քանի որ լիարժեք զարգացման մասին կարող ենք խոսել ոչ թե մայրաքաղաքում, այլ հանրապետության ողջ տարածքում արձանագրված համաչափ զարգացման դեպքում: Պետք է նկատել, որ փոքր քայլերով, բայց առաջընթացի ճանապարհով ենք ընթանում, դրա վկայությունն են 2012թ. ընթացքում մարզերում կատարված ներդրումները:
ՙԴե Ֆակտո՚ ամսագիրը հաճախ է անդրադառնում մարզերին, ներկայացնում նրանց ձեռքբերումները, խնդիրները: Իրականացված ներդրումների և զարգացման առումով 2012թ. հատկապես աչքի ընկավ Սյունիքի մարզը, որտեղ կատարվեցին մեծ ծավալի աշխատանքներ տարբեր ոլորտներում և գրանցվեցին հաջողություններ: Սյունիքի մարզը հանրապետության կարևոր նշանակության մարզերից է, որը հարուստ է բնական պաշարներով և որտեղ զարգանում է ՀՀ հանքարդյունաբերությունը:
ՙԴե Ֆակտո՚ ամսագրի 2013թ. առաջին համարի առաջին էջին ներկայացնում ենք ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ով առավել հանգամանալից կներկայացնի մարզում արձանագրված զարգացման տեմպերը, 2013թ. իրականացվելիք ծրագրերը:
Մենուա Հարությունյան
Դե Ֆակտո ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ