13:23
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա Հարությունյան

2013-02-08 14:49

«Դե Ֆակտո» N80

Գնահատելով 2012թ. երկրում արձանագրված զարգացման ցուցանիշներըª պետք է կարևորել մարզերում արձանագրված առաջընթացը,  քանի որ լիարժեք զարգացման մասին կարող ենք խոսել ոչ թե մայրաքաղաքում, այլ հանրապետության ողջ տարածքում արձանագրված համաչափ զարգացման  դեպքում: Պետք է նկատել, որ փոքր քայլերով, բայց առաջընթացի ճանապարհով ենք ընթանում, դրա վկայությունն են 2012թ. ընթացքում մարզերում կատարված ներդրումները:

ՙԴե Ֆակտո՚ ամսագիրը հաճախ է անդրադառնում մարզերին, ներկայացնում նրանց ձեռքբերումները, խնդիրները: Իրականացված ներդրումների և զարգացման առումով 2012թ. հատկապես աչքի ընկավ Սյունիքի մարզը, որտեղ կատարվեցին մեծ ծավալի աշխատանքներ տարբեր ոլորտներում և գրանցվեցին հաջողություններ: Սյունիքի մարզը հանրապետության կարևոր նշանակության մարզերից է, որը հարուստ է բնական պաշարներով և որտեղ զարգանում է ՀՀ հանքարդյունաբերությունը: 

ՙԴե Ֆակտո՚ ամսագրի 2013թ. առաջին համարի առաջին էջին  ներկայացնում ենք ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ով առավել հանգամանալից կներկայացնի մարզում արձանագրված զարգացման տեմպերը, 2013թ. իրականացվելիք ծրագրերը:

 Մենուա Հարությունյան

Դե Ֆակտո ամսագրի գլխավոր խմբագիր

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...