05:07
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Յուրաքանչյուրս մեր ամենօրյա աշխատանքով պետք է փորձենք շենացնել եւ հզորացնել մեր երկիրը

2016-10-31 11:25

 Գորիսի համայնքապետ ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ 

«Դե Ֆակտո» N124 (2016թ.)  

-Պարո՛ն Ադունց, 2014 թվականից հանդիսանում եք Գորիսի քաղաքապետը, այս ընթացքում ի՞նչ ծրագրեր եք հասցրել իրականացնել:


-Այս տարիների ընթացքում համագործակցության շրջանակներ ենք ունեցել միջազգային բազմաթիվ կազմակերպությունների հետ:
Բազում ծրագրերից թերևս ամենակարևորը ՀՀ կառավարության կողմից հաստատված համաշխարհային բանկի վարկային ծրագիրն է, որով զբոսաշրջության զարգացման համար ստեղծվելու են ենթակառուցվածքներ:
Կատարված աշխատանքներից ասեմ, որ այն ինչ նախընտրական ծրագրում առկա էր, ձգտել ենք իրականացնել, սակայն բնականաբար, երկու տարում հնարավոր չէր այդ ամենն ամբողջությամբ կատարել, բայց հնարավորինս փորձել ենք աշխատանքներ իրականացնել բոլոր ոլորտներում: Կարող եմ վստահաբար ասել, որ բոլոր ծրագրերին ընթացք է տրվել և համոզված եմ, որ առաջիկայում էլ ավելի մեծ արդյունքներ ենք ունենալու:

-Առջևում ընտրություններն են, ինչպե՞ս եք գնահատում Ձեր հնարավորությունները:

-ՀՀԿ առաջադրել է իմ թեկնածությունը և ես հույս ունեմ, որ կրկին անգամ կվերընտրվեմ և այդ ժամանակ մեր բոլոր նախանշված ծրագրերն իրականություն կդառնան ու հետագայում էլ ավելի տեսանելի կլինեն կատարված աշխատանքները:

-Պարո՛ն Ադունց, դուք Ձեր նախընտրական ծրագրերում նշել եք, որ պետք է զարգացնեք քաղաքաշինության ոլորտը, որն էլ իր հերթին կնպաստի տուրիզմի զարգացմանը: Այս տարիների ընթացքում ի՞նչ աշխատանքներ են կատարվել այդ ոլորտում:

-Գորիսի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում է գտնվում քաղաքաշինության ոլորտը՝ մեծ ուշադրություն դարձնելով պատմական կառույցների պահպանմանը: Քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություններ ենք կատարել: Դրա նպատակն է գլխավոր հատակագծի մեջ կարևոր տեղ հատկացնել պատմական ժառանգության պահպանմանը, ինչու չէ, նաև վերականգմանն ու նորովի մատուցմանը:
Այս ընթացքում վերականգման աշխատանքներ են կատարվել Հին Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, ինչպես նաև հարակից Մելիք Օհանի ամրոցի տարածքում գտնվող երկու քարանձավներում: Այս բոլոր քաղաքաշինական ծրագրերի մեջ շատ կարևորում ենք քաղաքի արտաքին, ճարտարապետական տեսքի պահպանությունը: Գորիսը այն եզակի քաղաքներից է, որ պահպանել է իր ուրույն տեսքն ու պատմական արժեքները:
Առաջիկայում իրականացնելու ենք Վարարակն գետի մաքրման աշխատանքները, որից հետո գետին հարակից տարածքում բնակիչների համար կկառուցվի հանգստյան գոտի: Մի շարք ծրագրեր կան զբոսաշրջության զարգացման ուղղությամբ. պետք է տեղադրվեն քարտեզներ, ցուցանակներ որպեսզի զբոսաշրջիկները կարողանան իրենց ցանկացած վայրը հասնել: Նաև շատ կարևորում ենք հյուրատների զարգացումը:

-Պարո՛ն Ադունց, ըստ Ձեզ, կառավարության կողմից որոշված համայնքների խոշորացման ծրագիրն ի՞նչ դրական արդյունք կտա:

-Ի սկզբանե ասեմ, որ Գորիս համայնքին միացել է Ակներ, Վերիշեն, Հարթաշեն, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Աղբուլաղ, Վանանդ գյուղերը:
Ես ողջունում եմ համայնքների խոշորացման ծրագիրը, իմ կարծիքով, ցանկացած միասնություն, ցանկացած համախմբում դրական արդյունք կտա. եթե կա ընդհանուր նպատակ պետք է քո սեփական ցանկությունները ծառայեցնես ընդհանուրին:
Բոլոր ուժերի համատեղումը միմիայն կնպաստի համայնքների բարելավմանը:
Համայնքների խոշորացման ծրագրի դրական կողմերը տեսանելի կլինի արդեն ամիսներ անց:
-Ինչպիսին է մարզպետարան-համայնքապետարան համագործակցությունը:
-Սյունիքում մարզպետարան-համայնքապետարան կապը կարելի է ասել օրինակելի է: Ես շատ կցանկանայի, որ հանրապետությունում, ինչու չէ նաև աշխարհում, համայնքային և տարածքային միավորումները համագործակցության նման օրինակ ունենային: Այս ամենն ի շնորհիվ մեր մարզպետ պարոն Խաչատրյանի է, քանի որ նա յուրաքանչյուր բնակչի հոգսը կիսող, համայնքների խնդիրն իրենը համարող մարզպետ է: Հստակ կարող եմ ասել, որ մեր մարզը համերաշխության և համագործակցության էտալոն է:

-Դուք արդեն երկու տարի է այս ոլորտում եք, կցանկանայինք նշեք այն հատկանիշները, որով պետք է օժտված լինի քաղաքապետը:

-Քաղաքապետի աշխատանքը, իսկապես, շատ բարդ և յուրահատուկ աշխատանք է, քաղաքապետ ընտրվողը պետք է լինի համբերատար, հանդուրժող, կարեկից լինի թե՛ իր ժողովրդին և թե՛ սեփական երկրին: Այս տարիների ընթացքում ես փորձել եմ հենց այդպիսին լինել: Ես միշտ ասել եմ և այժմ էլ կասեմ, համայնքապետ լինելը ոչ միայն պաշտոն է, այլև պատասխանատվություն սեփական ժողովրդի հանդեպ:
Իմ կարծիքով մենք ապրում ենք կարճատև կյանք և այդ կյանքը պետք է անցկացնենք իմաստալից, յուրաքանչյուրիս կյանքի տևողությունը սերունդների հավիտենության մեջ սոսկ մի փոքրիկ մասնիկ է և պետք է ձգտենք իրականացնել լավագույնը, որպեսզի մեր սերունդները հպարտանան մեզանով:

-Պարո՛ն Ադունց, և վերջում ի՞նչ կմաղթեք գորիսեցիներին:

-Մեր բնակիչներին առաջնային ցանկանում եմ լավատեսություն: Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ոգ իր ներդրմամբ նպաստի մեր պետության, մեր համայնքի զարգացմանը: Յուրաքանչյուրս մեր ամենօրյա աշխատանքով պետք է փորձենք շենացնել և հզորացնել մեր երկիրը:
Ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը լինի համբերատար, հանդուրժող, բարեսիրտ և համախմբված, չէ որ միասնականության մեջ է մեր ամբողջ ուժը:

 

Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...