2013-04-29 11:12
Դե Ֆակտո 78 (2012թ.)
«Կիլիկիա» ապրանքանիշը Հայաստանում ամենաճանաչված ու պահանջված բրենդներից մեկը կարողանում է պահպանել առաջատարի իր դիրքերը շուկայում
Յուրաքանչյուր բիզնես հավակնում է հասնել իր ապրանքանիշի առավել լայն ճանաչմանը, որը մեծ հաջողություն է նաև պետության համար: Ավելին, երբեմն ապրանքանիշերի որակը ստիպում է հարգանքով լցվել տվյալ պետության հանդեպ: Բամաթիվ են այն երկրները, որոնց մենք ճանաչում ենք իրենց ապրանքանիշերով:
Հայաստանի Հանրապետությունում, տնտեսության զարգացմանը զուգընթաց, ստեղծվել և կայացել են ապրանքանիշեր, որոնք հավակնում են հասնել միջազգային ճանաչման: Գլխավորն այն է, որ մեր գործարարները ունեն այն գիտակցումը, որ իրենք պետություն են ներկայացնում և ձգտում են իրենց պետությունը լավագույնս ներկայացնել միջազգային ասպարեզում:
2012թ. իր 60-ամյակն է տոնում Հայաստանում ամենահեղինակավոր բիզնես կառույցներից մեկը՝ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն: Կառույցի 60-ամյա գործունեության լավագույն արդյունքը «Կիլիկիա» ապրանքանիշն է, որն այսօր Հայաստանում ամենաճանաչված ու պահանջված բրենդներից մեկն է և կարողանում է պահպանել առաջատարի իր դիրքերը շուկայում: Ընկերությունը նաև ՀՀ խոշոր արտահանողներից մեկն է, որի «Կիլիկիա» ապրանքանիշը լայնորեն ճանաչված է նաև աշխարհի տարբեր երկրներում:
«Դե Ֆակտո» ամսագրի այս համարում ներկայացնում ենք «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի գործունեությունը:
Այս տարի իր 60-ամյակն է տոնում նաև «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի հիմնադիրներից մեկը՝ Աշոտ Բաղդասարյանը: Սիրով շնորհավորում ենք նրան և ընկերության ողջ աշխատակազմին հոբելյանի արթիվ՝ մաղթելով հաջողություններ միջազգային շուկայում:
Մենուա Հարությունյան
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ