00:10
11/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-02-01 15:10

ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

«Դե Ֆակտո» N 147 (01/2019թ.)

 

2018թ. մնաց հետևում, մենք ոտք դրեցինք 2019թ., ինչը մղում է ոչ միայն երազելու, ծրագրեր կազմելու, ապագայի հանդեպ հույսով և հավատով լցվելու, այլ նաև ամփոփելու նախորդ տարին, արձանագրելու ձեռքբերումները և մատնանշելու բացթողումները:
Հիրավի, 2018թ. բարդ տարի էր` լի հասարակական-քաղաքական, մշակութային կարևոր իրադարձություններով` սկսած Հայաստանի Առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակից, մայրաքաղաք Երևանի 2800-ամյակից մինչև հեղափոխություն և արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, որը հույսերի, սպասումների, ինչպես նաև մտահոգությունների առիթ ստեղծեց հայ ժողովրդի շրջանում: Դրան հաջորդեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց համաձայն ՀՀ-ում իշխանությունը լիովին փոխվեց` արտահայտելով ժողովրդի մեծամասնության կամքն ու ընտրությունը: Այդ առումով 2019թ. բավական պատասխանատու տարի է լինելու. նոր իշխանությունը պետք է քննություն հանձնի` արդարացնելով ողջ հայ ժողովրդի` ներառյալ Սփյուռքի, ակնկալիքներն ու փարատի մտահոգությունները:
«Դե ֆակտո» ամսագիրն ամեն տարեվերջին ամփոփելով մեկ տարվա ընթացքում ՀՀ տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքները` անվանակարգեր է սահմանում` լավագույնը ճանաչելով դրանց զարգացման գործում ներդրում ունեցող մարդկանց: Ըստ այդմ` «Դե Ֆակտո» ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք քիթ-կոկորդ-ականջաբան, պլաստիկ վիրաբույժ, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ԼՕՌ և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Կարեն Մուրադյանին, ում ճանաչել ենք «Տարվա բժիշկ»` բարձր գնահատելով նրա մասնագիտական հաջողությունները և ձեռքբերումները:

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...