07:00
01/29/2020
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՏԱՂՅԱ ՃԱՂԵՐԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ ԵՎ ԱՅՆ ԿՈՂՄ …

2013-07-19 11:35

«Դե Ֆակտո»  3 (2006թ.)

Հանցագործ ծնվո՞ւմ են, թե՞ դառնում։ Այս հարցի հոգեբանական բացատրությունն է տալիս Այգ հոգեբանական ծառայության աշխատակից Արշակ Գասպարյանը.

 - Թեման շատ հետաքրքիր է, որովհետև մինչ այսօր շատ գիտնականներ իրենց աշխատություններում անպայման անդրադառնում են այս խնդրին։ 18-րդ դարում հիմք դրվեց այն տեսությանը, որ հանցագործ անձը ծնվում է։ Իտալացի հոգեբույժ-քրեագետ Չեզարո Լամբրոզոն պնդում էր, որ հանցագործ անձանց մոտ առկա են քրոմոսոմային խախտումներ։ Նա փորձեց կենսաբանական ինչ-որ հիմքերով բացատրել հանցագործ անձի ծնունդը, բայց դրան հակադրվեց ամբողջ խորհրդային դպրոցը։ Ըստ խորհրդային գաղափարախոսության` անձը ձևավորվում ևդաստիարակվում է հասարակությունում։ Հասարակության մեջ առաջին գործոնը, որն անդրադառնում է անձի զարգացմանը, ընտանիքն է։ Ըստ Ա. Գասպարյանի` հանցագործությունը չի կարող լինել բնածին, որովհետևայն, ըստ էության, հակահասարակական վարք է, վտանգավոր հասարակության համար, որը պատժվում է տվյալ երկրի քրեական օրենսգրքով։ Եթե տվյալ երկրի քրեական օրենսգիրքը չունի համապատասխան պատժատեսակ այդ արարքի համար, հետևաբար այդ արարքը հանցագործություն չի կարող համարվել։ 1961 թ.-ի քրեական օրենսգրքում հղի կնոջ կողքին հարբած անձի ներկայությունը, հասարակական վայրերում ծխելը, տարբեր կենսաբանական պահանջմունքների բավարարումը խիստ պատժելի էին համարվում։ Այսօր արժեքային համակարգը փոփոխվել է, ևտվյալ արարքներն այլևս քրեական օրենսգրքով չեն պատժվում։ Քաղաքակրթության զարգացումը իր հետ բերում է արարքների տարբեր ձևեր, որոնք պատժելի են դառնում պետության կողմից ժամանակի ընթացքում։ Այսօր գոյություն ունեն համակարգչային տեխնիկայի միջոցներով իրականացվող հանցագործություններ, որոնց մասին տարիներ առաջ անգամ պատկերացում չունեինք։

  -Խիստ պատիժը կարո՞ղ է նվազեցնել հանցավորությունը։

 -Շատերն են կարծում, որ պատժի խստացումը հանցագործության դեմ պայքարելու արդյունավետ միջոց է, բայց ես այդպես չեմ կարծում։ Դեռևս 20-րդ դարի առաջին կեսին ճապոնացի հոգեբանները հետազոտություն են կատարել մահապատժի դատապարտված անձանց հետ` արդյո՞ք տվյալ հանցավոր արարքը կատարելիս նրանք գիտակցել են, որ կարող են մահապատժի ենթարկվել։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նույնիսկ պատժի այդ ձևը չի նպաստել հանցագործության կանխմանը։ Հանցավորության կանխման լավագույն միջոցը ոչ թե պատժի խստացումն է, այլ` դրա անխուսափելիությունը։ Շատերը, որոնց արարքները քրեական օրենսգրքով համարվում են հանցավոր, այդպես էլ չեն կրում իրենց հասանելի պատիժը։ Այս բացառությունները կազմում են հիմնականում մեծ հանցանքներ կատարած «անձինք»։ Եվ քանի դեռ տիրում է այս մթնոլոտը, չնայած բոլորիս ջանքերին` զգալիորեն նվազեցնելու հանցավորությունը` մեծ արդյունքների հասնել, ցավոք, մենք չենք կարող։ Բայց ևայնպես ամբողջ աշխարհում կարևոր գործոն է համարվում հասարակական պարսավանքը։ Այսօր իսլամական հանրապետություններում, այդ թվում արաբական երկրներում, պարսկական երկրներում գողության համար մարդուն անդամահատում են` կտրում են գողացող ձեռքը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այսպիսի երկրներում գողության դեպքերը շատ ավելի հազվադեպ են պատահում։ Սա հիմնականում հասարակության պարսավանքի արդյունք է, այլ ոչ թե խիստ պատժի։ 1961թ.-ի քրեական օրենսգրքով, երբ դպրոցում կատարվում էր հակահասարակական արարք, այդ երեխան ամբողջ դպրոցի առջևնվաստացվում էր։

Դաստիարակությունը երբեք չեն ստանում, որովհետև, չնայած ծնողների կողմից առաջարկվածը միգուցե նունն է, բայց երեխաների կողմից ընկալվածը նույնը լինել չի կարող։ Այստեղ մեծ տեղ է զբաղեցնում նաևընտանիքի անտեղյակության երևույթը։ Հանցավոր անձի ձևավորման մեջ առաջնային է ընտանիքի անբարենպաստ վիճակը։ Անբարենպաստ ընտանքիների հիմնական գործոններից մեկը հուզական կապի բացակայությունն է ծնող-երեխա փոխհարաբերություններում, որը բերում է հոգեբանական տագնապների ևինքնահաստատվելու ցանկության, ևերեխայի մոտ առաջանում է թերարժեքության մի շարք խնդիրներ։ Չափազանց կաևոր է նաևծնողների` սեփական վարքով երեխաներին օրինակ ծառայելու երևույթը։ Շատ հաճախ ծնողներն իրենք են դրդում երեխային հանցագործության։

Հակահասարակական վարքի ձևավորման գործում մեծ ազդեցություն են ունենում ԶԼՄ-ները։ Չկան պարբերականներ, որոնք գեղեցիկ կներկայացնեն գիտությունը, դրա արժեքը մարդու կյանքում։ Համակարգչային մի շարք խաղեր ծեծելու, կրակելու, սպանելու բնույթ ունեն, իսկ արարելու խաղեր, որոնք ուսուցողական բնույթ ունեն, գրեթե չկան։

- Ինչպե՞ս է նախկին դատապարտյալը վերադառնում հասարակություն` որպես լիարժեք անդա՞մ, թե՞

- Հասարակության կարծիքը շատ կարևոր է մարդու վերասոցիալականացման համար։ Հասարակությունը չափազանց բարդ վերաբերմունք ունի դատապարտվածի նկատմամբ։ Մարդը ստիպված փնտրում է իր նմանին, որովհետևհասարակությունը մերժում է նրան։

 Այս հարցի շուրջ իր կարծիքն է հայտնում Գևորգ Կոշկերյանը` որպես նախկին դատապարտյալ ևՄետաղյա ճաղերից այն կողմ հասարակական կազմակերպության ղեկավար։

- Կատարած հանցագործության համար չպատժվելով` հանցանքը մարդու համար դառնում է հաճելի։ Բայց ցանկացած տարիքում ազատազրկումը կործանում է մարդու կյանքը։ Ազատազրկվածների մեծ մասն ունենում են կրկնակի ևավելի դատվածություններ. կալանավայրը լքելիս ազատության մեջ հանդիպում են բազմաթիվ խնդիրների` նյութական, ընտանեկան, որոնք երկար ժամանակ ազատազրկված մարդու համար անլուծելի են թվում, ևստիպված դիմում են գողության կամ այլ հանցանքների։ Պատիժը կրած անձանց նախ ևառաջ պետք է օգնել հոգեբանորեն։ Ազատություն ստացած մարդու համար չափազանց դժվար է գիտակցել, որ ազատության մեջ պետք է վաստակել սեփական հացը։ Ազատազրկման մեջ բանտարկյալին տալիս են օրվա հասանելիք սնունդը, իսկ ազատության մեջ այն պետք է վաստակել սեփական աշխատանքով, ինչը հատկապես մեր երկրում չափազանց մեծ խնդիր է, որովհետևաշխատատեղերը շատ քիչ են, ևեղածն էլ չեն վստահում նախկին կալանավորներին։ Մետաղյա ճաղերից այն կողմ կազմակերպությունը ստեղծվել է օգնելու նախկին ազատազրկվածներին ևիրենց ընտանիքներին, ցույց տալու, որ կալանավայրում եղած անձինք դեռևս պիտանի են հասարակությանը։ Կալանավայրում եղել են լավ բժիշկներ, դասախոսներ, արվեստագետներ, որոնք ինչ-ինչ պատճառներով, երբեմն պարզապես սայթաքելով, սխալներ են գործել, ևնրանց պետք չէ մեկուսացնել քրեական հանցագործների հետ։ Տնտեսական հանցագործներին, ես կարծում եմ, պետք է հնարավորություն տալ հասցրած վնասը փոխհատուցել աշխատանքով, որից ստացված գումարը կտրամադրվի մանկատներին ևանապահով ընտանիքներին։

Մետաղյա ճաղերից այն կողմ հասարակական կազմակերպությունն զբաղվում է Ազատություն սուրճի փաթեթավորմամբ, որից եկած ողջ գումարը տրամադրվում է նախկին դատապարտյալներին ևնրանց ընտանիքներին։ Աջակցության դեպքում կբացվի նաևկոնֆետի փաթեթավորման փոքրիկ արտադրամասը։ Շնորհիվ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի` մենք ունենք մեր հանրակացարանային շենքը, որտեղ բնակվում են ազատազրկվածների ընտանիքները։ Ես շատ եմ կարևորում երեխաների դաստիարակման հարցում ոչ թե թաղային հեղինակություններով հիանալը, այլ` արվեստագետներով ևգիտնականներով։ Մենք ցանկանում ենք  շախմատի խմբակ բացել, որը երեխաների դաստիարակման գործում լավագույն միջոց է։ Ցանկություն կա հանդիպում կազմակերպել ՀՀ տարբեր զորամասերում։ Ես մեծ ցավ եմ ապրում, որ զինվորական ծառայությունից խուսափելու համար շատ երիտասարդներ հայտնվում են կալանավայրերում։ Նպատակ կա միջոցառում կազմակերպել Նժդեհյան գաղափարախոսությունը մարդու դաստիարակման գործում  խորագրով։

Բոլորս խոսում ենք հայրենասիրությունից` մոռանալով, որ վերջինս արտահայտվում է մեր հայրենակիցների հանդեպ լավ վերաբերմունքով։ Ինչպես ասել է Թ. Ֆուլլերը. «Խավար գիշերում լավ նավաստին էլ կարող է սխալվել»։ Թույլ չտանք սայթաքողին ընկած մնալ, օգնենք միմյանց։ Չէ՞ որ անտարբերությունը ևս հանցագործություն է։

          Հասմիկ Մարտիրոսյան

 



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18

ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի...

Ավելի


Պահոց