





2013-05-02 11:29
«Դե Ֆակտո» 29 (2008թ.)
Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում բժշկի աշխատանքր համարվում է ամենապատվաբեր և դժվարին աշխատանքներից մեկը: Թեև Հայաստանում շատ է քննադատվում բժշկի աշխատանքր, այնուամենայնիվ, մեր քաղաքացին շնորհակալ է իր կամ իր հարազատի կյանքր փրկելու պարագայում: Այս համարում անդրադառնալով հայտնի բժիշկ Մերգեյ Ոռումյանին' մենք ևս մեր հարգանքն ենք մատուցում հայ բժշկին, ով ապացուցել է, որ ցանկացած պահի կանգնած է իր պետության և քաղաքացու կողքին: Այսօր շատ է խոսվում առողջապահության համակարգում կաշառակերության մասին, իհարկե, պետք է արմատախիլ անել այդ երևույթր, միայն թե զգույշ, բժշկի ինքնասիրությունը չվիրավորելու համար: Նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքր, որ այն աշխատավարձը, որ ստանում են այսօր բժիշկներր, շատ քիչ է սեփական ընտանիքը կերակրելու համար: Հետևաբար' լավ կլիներ քննադատելուց առաջ պետությունը մտածեր բժիշկների կենցաղի և պրոֆեսիոնալ զարգացման մասին: Ինչ խոսք, կան նաև անբարեխիղճ բժիշկներ, որոնք չնայելով, թե ով է իրենց առաջ կանգնած' մանուկ, թե ծեր, հարուստ, թե աղքատ, միայն մտածում են իրենց գումարի մասին:
Այս համարում մենք փորձել ենք ներկայացնել իշխանական և ընդդիմադիր բուրգերը' րստ այդ բուրգերում իրենց ունեցած ազդեցությունների նշելով այն մարդկանց անուններր, ովքեր մեծ դերակատարում ունեն իշխանության համապատասխան թևերում:
Այս ամիս խորհրդարանն ունեցավ նոր խոսնակ, րնտրվելով խորհրդարանի նախագահ' Հովիկ Աբրահամյանր խնդիր ունի բարձրացնել Ազգային ժողովի դերն ու նշանակությունդ, ինչպես նաև ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ քաղաքացիներր հավատան և վստահեն Ազգային ժողովին:
Շնորհավորելով Ազգային ժողովի նոր խոսնակին' մաղթում ենք կամք և վճռականություն, կուտակված բազմապիսի պրոբլեմներր լուծելու համար:
Նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվելու առիթով շնորհավորում ենք Կարեն Կարապետյանին' մաղթելով հաջողություններ նոր աշխատանքային ասպարեզում:
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դե Ֆակտո ամսագրի գյխավռր խմբագիր
Վերադառնալ