





2013-04-30 11:41
«Դե Ֆակտո» N77 (2012թ.)
«Դե Ֆակտո» ամսագրի առաջին էջում թիվ 3 կլինիկական հիվանդանոցի 40-ամյակի առթիվ ներկայացնում ենք հիվանդանոցի գլխավոր տնօրեն Սամվել Հարությունյանին, ով կամփոփի հիվանդանոցի 40 տարիների ձեռքբերումները:
Առողջապահությունն այն ոլորտն է, որն առնչվում է յուրաքանչյուրիս և պայմանավորում մեր առողջ կենսագործունեությունը
Առողջ հասարակություն կառուցելու համար կարևոր նախապայման է կայացած առողջապահական համակարգ ունենալը: Առողջապահությունն այն ոլորտն է, որն առնչվում է յուրաքանչյուրիս և պայմանավորում մեր առողջ կենսագործունեությունը: Այդ գիտակցմամբ մեր երկրում կատարվում են որոշակի նպատակաուղղված քայլեր՝ կատարելագործելու առողջապահական համակարգի գործունեությունը, մատչելի դարձնելու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար:
Հայաստանի Հանրապետությունը հարուստ է երկար տարիների ավանդույթներ ունեցող բուժկենտրոններով, որոնք հազարավոր մարդկանց առողջ ու երջանիկ կյանքի երաշխավորն են դարձել: Այդ բուժկենտրոններում են իրենց գիտական ուղին անցել բազմաթիվ բժիշկներ, որոնք այսօր հայտնի են իրենց փրկարար գործունեությամբ:
40 տարիների փայլուն ուղի է անցել թիվ 3 կլինիկական հիվանդանոցը, որը հարուստ է ավանդույթներով: Այստեղ են կայացել և իրենց մասնագիտական ուղին անցել անվանի բժիշկներ, գիտնականներ:
«Դե Ֆակտո» ամսագրի առաջին էջում թիվ 3 կլինիկական հիվանդանոցի 40-ամյակի առթիվ ներկայացնում ենք հիվանդանոցի գլխավոր տնօրեն Սամվել Հարությունյանին, ով կամփոփի հիվանդանոցի 40 տարիների ձեռքբերումները: Պետք է նկատել, որ Սամվել Հարությունյանը առողջապահության համակարգում հայտնի է որպես լավ կազմակերպիչ: Նա իր հմտությունները լավագույնս դրսևորում է հիվանդանոցի աշխատանքների կազմակերպման գործընթացում: Դրա մասին են վկայում հիվանդանոցում իրականավցող աշխատանքները:
Մենուա Հարությունյան
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ