





2013-04-18 12:05
«Դե Ֆակտո» 27 (2008թ.)
Ուսումնասիրություններ կատարելով խորհրդարանում՝ մենք փորձեցինք պարզել, թե ովքեր են խորհրդարանի ամենաազդեցիկ դեմքերր և ովքեր են այն մարդիկ, որոնք մեծագույն ազդեցություն ունեն որոշումների կայացման և նրանց իրագործման գործում: Թեև մոտ օրերս մեր ուսումնասիրությունների արդյունքում խորհրդարանի ամենաազդեցիկ դեմքր՝ Կարեն Կարապետյանր, լքելու է խորհրդարանը, տեղափոխվելով նախագահական նստավայր, բայց ակնհայտ է, որ նրա ազդեցությունը դեռ երկար խորհրդարանում կպահպանվի: Նաև ակնհայտ է այն հանգամանքը, որ այսօր արդեն Աժ պատգամավոր Հովիկ Աբրահամյանի խորհրդարանի խոսնակ րնտրվելու պարագայում խորհրդարանի ամենաազդեցիկ դեմքր կդառնա հենց նսւ: Ակնհայտ է նաև այն, որ այսօր հասարակության մեջ խորհրդարանի նկատմամբ, մեղմ ասած, մեծ վստահություն չկա, և նոր խոսնակր մեծ ջանքեր պետք է ներդնի խորհրդարանի վարկանիշր վերականգնելու համար:
Այս համարում մենք անդրադարձել ենք հայաստանյան հայտնի բանկիրներից մեկին՝ Առէկսիմբանկի ղեկավար Արմեն Խանդկարյանին, քանզի այս օրերին բանկր նշում է իր տասնամյակը: Միավորվելով հանրահայտ Գազպրոմբանկի հետ' Առէկսիմբանկր դարձել է հայկական առևտրային բանկային համակարգի առաջատարներից մեկր:
Այս համարում մենք փորձել ենք նաև անդրադառնալ վրաց-ռուսական հակամարտությանր և ներկայացնել հայ վերլուծաբանների կարծիքը Հայաստանի դիրքի և դերի մասին: Շատ կցանկանայինք ապրել խաղաղ տարածաշրջանում:
Խաղաղությունը մեր ամենաթանկ կապիտալն է, որը, ցավոք սրտի, մենք ձեռք ենք բերել արյան գնով:
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դե Ֆակտո ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ