03:58
04/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
-ՀԱԼՎԱ ԱՍԵԼՈՎ ԲԵՐԱՆԴ ՉԻ ՔԱՂՑՐԱՆԱ…

2013-04-18 12:03

«Դե Ֆակտո» 27 (2008թ.)

-Ինչպե՞ս ստեղծվեց  «Մեկ ազգ մեկ մշակույթ» փառատոն կազմակերպելու գաղափարը։

- Փառատոն կազմակերպելու միտքը հղացել էր դեռևս 1999թ, սակայն այդ ժամանակ այն ձևավորման փուլում էր ևչուներ այնքան ընդգրկուն ձևաչափ, որքան այսօր։ 2003թ. դեկտեմբեր ամսին, երբ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացվելիք համահայկական ծրագրերի ցանկը, ես, որպես ՀՀ մշակույթի ևերիտասարդության հարցերի նախարար, նախարարության կողմից ներկայացրեցի «Մեկ ազգ մեկ մշակույթ» փառատոնի նախագիծը։ Եղան առաջարկություններ, որ այս փառատոնն անվանվի  «Կանչում է Երևանը», «Հայաստանը մեր հայրենիքն է» ևայլ առաջարկություններ, սակայն ի վերջո հաշվի առնելով սփյուռքի մեր հայրենակիցների կողմից ստացված կարծիքները ևառաջարկությունները ընտրվեց «Մեկ ազգ մեկ մշակույթ» անվանումը, որը հոգեհարազատ էր նաևնրանց։ Տարիների ընթացքում այս ծրագիրն ընդունվեց, սիրվեց սփյուռքի կողմից ևդարձավ ավանդական։ «Մեկ ազգ մեկ մշակույթ» հիմնադրամն արել է հնարավորինը, որպեսզի տարեց տարի փառատոնի կազմակերպման մակարդակն ավելի բարձրանա, հետաքրքրությունը փառատոնի նկատմամբ ոչ միայն չնվազի, այլև մեծանա։

Այդ խնդրին այսօր կարող ենք համարել լուծված։ Փառատոնի ավանդական դարձնելն ավելի  հեշտ է, քան այն պահպանելը։ Անհետաքրքրիր կլինի ամեն տարի նույն ձևով անցկացնել այդ միջոցառումը, այդ իսկ պատճառով այս տարի որոշակի փոփոխություններ մտցվեց փառատոնի ձևաչափի մեջ, որի շնորհիվ այն դարձավ ավելի  ընդգրկուն ևժանրային առումով ավելի հստակ։ Այս տարի փառատոնը սկսվել է հուլիս ամսից ևավարտվելու է հոկտեմբերին։

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը դասական առումով որոշակի տարբերվում է ընդունված փառատոներից ևայն կարելի է համարել մշակույթի շուրջ ազգային համահավաքի յուրատեսակ տոնախմբություն։ Չնայած փառատոնի հիմքը հիմնականում կազմում է սփյուռքի մշակութային խմբերի ինքնագործ արվեստը, սակայն ուրախալի է, որ փառատոնից փառատոն ավելանում է նաևդասական արվեստի ներկայացուցիչների մասնակցությունը, որը նոր շունչ ևորակ է տալիս փառատոնին։ Փառատոնն ըստ էության մեկնարկել է հուլիսի 7-13-ը` գրականությանը նվիրված շաբաթով, որի շրջանակներում տեղի ունեցավ գրողների համահայկական հավաքը, այնուհետև«Ոսկե ծիրան» փառատոնը, որից հետո օգոստոսի 17-23-ը տեղի ունեցավ «Մեկ ազգ մեկ մշակույթ» բուն փառատոնը։

-Ես տեղյակ եմ, որ հանդիպում է տեղի ունեցել սփյուռքի հետ կապերի կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանի ևՄշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ. այդ  հանդիպումների ժամանակ  ի՞նչ կարևոր հարցեր քննարկվեցին։

-Նախ մի քանի խոսք ՀՀ ԱԳՆ Սփյուռքի հետ կապերի կոմիտեի նահագահ Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման մասին։ Այդ հանդիպման ժամանակ շատ կարևոր էր լսել սփյուռքից ժամանած փառատոնի  մասնակիցների  կարծիքները, առաջարկություններն ու դիտողությունները ոչ միայն փառատոնի, այլևընդհանուր առմամբ Հայաստան-Սփյուռք մշակութային համագործակցության  տարբեր խնդիրներին առնչվող հարցերի վերաբերյալ։ Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվեց նաևՍփյուռքի նախարարության ստեղծման նպատակը, նրա հետագա ռազմավարությունը` կապված սփյուռքի հետ համագործակցության ևնոր մոտեցումների հետ։ Այս հանդիպումը շատ կարևոր էր նաևմեզ համար, քանի որ «Մեկ ազգ մեկ մշակույթ» հիմնադրամի գործունեությունն առնչվում է նաևսփյուռքի հայկական համայնքների մշակութային գործունեության հետ։ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը ևհամանուն փառատոնը յուրովի կամուրջ են հանդիսանում Հայաստանի ու սփյուռքի միջև։ Այդ հանդիպումների ժամանակ մեկ անգամ ևս վերահաստատվեց, որ սփյուռքի համար «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը կարևոր ծրագիր է, ևտարեցտարի սփյուռքը սպասում է այդ ծրագրի իրականացմանը։ Տարեցտարի անհրաժեշտ է որոշակի փոփոխություններ ու լրացումներ մտցնել փառատոնի գործող հայեցակարգի մեջ, որպեսզի այն համահունչ լինի ժամանակի պահանջներին ևսփյուռքի մեր հայրենակիցների ակնկալիքներին։ Ինչպես արդեն նշվեց փառատոնի ամենակարևոր խնդիրներից մեկը Մայր Հայրենիքում ազգային համահավաքի խնդիրն էր, որն ունի նաևքաղաքական շատ կարևոր նշանակություն։ Հաջորդ խնդիրն այն էր, որ այսօր մենք խնդիր ունենք հաշվառելու սփյուռքում գործող մեր մշակութային ներուժը, բավարարել սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հոգևոր պահանջմունքները, որը լավագույնս կատարում է «Մեկ ազգ մեկ մշակույթ» փառատոնը։ Վերլուծությունների արդյունքում մենք եկել ենք այն եզրակացության, որ սփյուռքում հայապահպանության կարևոր գործոններից մեկը նաևպարարվեստն է։ Փառատոնի ամբողջ հիմքը հիմնականում կազմում են պարախմբերը։ Այս տարի փառատոնին մասնակցում էին շուրջ 30 պարային խմբեր աշխարհի 16 երկրներից, որոնցից յուրաքանչյուրը հայկական համայքներում իրենց շուրջը հավաքում են հայության հոծ զանգվածներ։ Իրավամբ պարարվեստը պետք է դիտել է ոչ միայն զուտ մշակութային ժանր, այլև հայապահպանության կարևոր գործոններից մեկը։ Այս տարի առաջին անգամ սփյուռքից ժամանած պարուսույցների համար փառատոնի շրջանակներում կազմակերպվեցին վարպետության դասընթացներ, որոնց հիմնական նպատակն էր խթանել նրանց պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը։ Նման վարպետության դասընթացների անցկացումը առաջիկա տարիներին կլինի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը։

Ինչ վերաբերվում է փառատոնի մասնակիցների հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, ապա դատելով փառատոնի մասնակիցների կողմից բարձրացված հարցերից կարելի է փաստել, որ Սփյուռքը ակնկալում է ավելի գործուն պետական աջակցություն Հայկական սփյուռքում հայապահպանության ևհայ ազգային մշակույթի պահպանման ևզարգացման հարցերում։ Հանդիպման վերջում նախարարի կողմից իրականացվեց փառատոնի մասնակիցներին դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը։

Ավարտվեց «Մեկ ազգ  մեկ մշակույթ» փառատոնի օգոստոսյան ծրագիրը, սակայն «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը կշարունակվի նաևսեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մասնագիտական տարբեր ժանրերին նվիրված շաբաթների ձևով` թատրոնի շաբաթ, մամուլի շաբաթ, մշակութային ժառանգության շաբաթ որտեղ ոչ միայն կլինեն համայն սփյուռքից ժամանած լրատվամիջոցների ներկայացուցիչների, թատերական գործիչների, մշակութային ժառանգության ոլորտի մասնագետների փոխադարձ շփումներ, ըստ ժանրերի համահայկական հավաքներ, այլ կլինեն մասնագիտական պրոֆեսիոնալ քննարկումներ ևկլոր սեղաններ։

 

-Ո՞ր երկրներից են այցելում Հայաստան, որպեսզի մասնակցեն այդ փառատոնին։

-Այս փառատոնին մասնակցել են տասնվեց երկրների մասնակիցներ` Ռուսաստանի  Դաշնությունից, Վրաստանից, Լիբանանից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Իրանից, ԼՂՀ-ից, Բուլղարիայից ևայլն։

-Ինչպե՞ս են ընտրվում մասնակիցները։

-ՀՀ արտաքին գործերի նախարարությունը արտերկրում գործող իր դիվանագիտական ներկայացուցչությունների  միջոցով պաշտոնապես տարածում է փառատոնի անցկացման վերաբերյալ հայտարարությունը, իչպես նաևփառատոնի մասնակցության պայմանները։ Միաժամանակ, մեր կողմից պաշտոնական հրավերքներ է ուղարկվում նաևՀամասփյուռքյան կառույցներին` Հայ Բարեգործական Ընդհանուր Միությանը, Համազգային Հայ Կրթական ևՄշակութային Միությանը, Թեքեյան Մշակութային Միությանը, Ռուսաստանի Հայերի Միությանը ևայլ կառույցների` հրավիրելով նրանց կազմում գործող մշակութային միություններին ևստեղծագործական խմբերին։ Շատ կարևոր ևարդյունավետ է նաևհիմնադրամի կողմից անմիջական հրավերների ուղարկումը սփյուռքում գործող մշակութային կազմակերպություններին ևխմբերին։ Փառատոնի նախապատրաստական փուլում կիրառվել են վերոնշյալ հրավերների բոլոր հնարավոր ձևերը, որի շնորհիվ ապահովվել է փառատոնին սփյուռքի ներկայացուցչական մասնակցությունը։

-Ի՞նչ թերություններ շտկվեցին ևի՞նչ թերություններ կային այս տարի «Մեկ ազգ մեկ մշակույթ» փառատոնի ընթացքում։

-Այս տարի որոշակի փոփոխություններ կատարվեց փառատոնի ծրագրի մեջ` ելնելով անցած փառատոնից հետո սփյուռքից ստացված մեր հայրենակիցների կողմից արված առաջարկություններից ևդիտողություններից։ Նշված առաջարկությունները հիմնականում վերաբերում էին փառատոնի շրջանակներում դեպի մարզեր շրջագայությունների, էքսկուրսիաների ավելացմանը, ծրագրում նոր պատմամշակութային վայրերի ներգրավմանը, ինչպես նաևմարզերի ազգաբնակչության հետ շփումների հնարավորության ստեղծմանը։ Այս տարի փառատոնի շրջանակներում մենք հնարավորինս կարողացանք լուծել այդ խնդիրները, և«Փառատոնի օր մարզում» ծրագրի շրջանակներում փառատոնի 1000 մասնակիցները հյուրընկալվեցին հանրապետության բոլոր մարզերում ևԱրցախում։ Փառատոնային բարձր ոգին հիմնականում պայմանավորված էր նաևմարզային ջերմ հյուրընկալությամբ ևմարզերից ստացված մեծ տպավորություններով։

Նախորդ փառատոնի մասնակիցների կողմից ստացված դժգոհությունների մի մասն էլ վերաբերում էր նրան, որ օդանավակայանում ևմաքսային անցակետերում առաջանում էին որոշակի խնդիրներ` կապված Հայաստան մուտքի վիզայի ևօդի տուրքի վճարների ձևակերպումների հետ։ Այս տարի հստակեցվեցին նաև այս հարցերի կարգավորման մեխանիզմները, որի շնորհիվ ոչ միայն վերացան նշված թերությունները, այլևպարզեցվեց փառատոնի մասնակիցների համար նշված խնդիրների լուծման կարգը, որի համար մենք փառատոնի մասնակիցների կողմից ստացանք բազմաթիվ շնորհակալական խոսքեր։ Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ կազմակերպական առումով փառատոնի ընդհանուր մակարդակը այս տարի որոշակիորեն բարձրացել էր, որի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը բոլոր գործընկերներին, փառատոնի կազմակերպման խնդիրներում նրանց ցուցաբերած բարձր պատասխանատվության ևպրոֆեսիոնալ աշխատանքի համար։

-Ես, մասնակցելով «Մեկ ազգ մեկ  մշակույթ» փառատոնին,  բավականին լավ տպավորություններ ունեցա, սակայն կան մարդիկ,  ովքեր չեն մասնակցել այդ միջոցառմանն ու քննադատաբար են  մոտենում այդ փառատոնին, ի՞նչ կասեք ի պատասխան նրանց։

-Ես ցավ եմ ապրում, երբ դեռ փառատոնը չմեկնարկած հնչում են կանխավ տրված անհարկի գնահատականներ ևքննադատություններ փառատոնի հասցեին։ Ակնհայտ է որ փառատոնի մասնակիցների կողմից ներկայացվող արվեստը հիմականում ինքնագործ է, ևդա ունի իր հիմնավորումն ևբացատրությունը։ Փառատոնի հիմնական նպատակներից է ` հային իր Հայրենիքը ներկայացնելը, իր երազների Հայրենիքը իրականում տեսնելը։ Ես կուզենայի շատ ավելի նուրբ մոտեցում ցուցաբերվեր փառատոնին գնահատականներ տալիս, քանի որ սփյուռքից Հայրենիք ժամանած հայը եկել է ասելու, որ նա ևս հայ է, ևկարևոր չէ, թե նա ինչպես է պարում կամ երգում, կարևորն այն է, որ նա հայերեն է պարում ու երգում։ Այլ խնդիր է, որ մենք, որպես պետություն, մեծ անելիքներ ունենք սփյուռքի ինքնագործ արվեստի կատարողական մակարդակը բարձրացնելու գործում։ Հալվա ասելով` բերանդ  չի քաղցրանա. և մեզնից յուրաքանչյուրը իր մասնակցությունը պետք է բերի սփյուռքի մեր մշակութային խմբերի գործունեությանը աջակցելու ևնրանց պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը նպաստելու հարցում։ Փառատոնի  հիմնական նպատակը հային հայրենիք բերելն է, հայրենիքի հետ նրա կապերի ամրապնդելն է, որպեսզի նա, հեռանալով Հայաստանից, միշտ կարոտած հայացքը հառի դեպի հայրենիք։ Ես ցավ եմ  ապրում, երբ տեսնում եմ, որ կան մարդիկ, որոնք դա չեն գիտակցում։ Եթե քննադատություններն առողջ են,  այն ունի նաևիր դրական կողմերը, սակայն երբ այդ քննադատություններն արվում են նախանձի, չարի, ինչ-որ մեկին հաճոյանալու նկատառումներից ելնելով, պարզապես դա անընդունելի է։

-Ո՞ւմ աջակցությամբ է տեղի ունենում այդ  փառատոնը։

-Փառատոնը իրականացվել է պետության կողմից, պետական միջոցների հաշվին, այլ հովանավորներ չենք ունեցել։ Չնայած փառատոնի մասնակցության պայմաններում գրված էր, որ փառատոնի կազմակերպիչները չեն լուծում փառատոնի մասնակիցների կեցության ևսննդի հարցերը, այդուհանդերձ Արցախի ևՋավախքի պատվիրակությունների սննդի ևկեցության խնդիրները հոգացել է պետությունը։ Նաևփառատոնի որոշակի թվով մասնակիցների համար ընձեռվել է հնարավորություն զեղչ գնելով օգտվելու Երևանի հյուրանոցային ծառայություններից, որը էական ազդեցություն ունեցավ սփյուռքից փառատոնին պատշաճ մասնակցությունն ապահովելու հարցում։

-Որքա՞ն գումար է ծախսվել այդ  միջոցառումն իրականացնելու համար։

-Այս փառատոնն իրականացնելու համար ծախսվել է 80.մլն. դրամ, սակայն եթե հաշվի առնենք մարզերի հյուրընկալությունը ևս, ապա ծախսված գումարն ավելին է, քան 80.մլն. դրամը։

-Ի՞նչ տպավորություններով եք ճանապարհում «Մեկ ազգ մեկ մշակույթ» փառատոնը. գո՞հ եք Ձեր կատարած աշխատանքի արդյունքից։

-Ընդհանուր առմամբ, փառատոնը ես համարում եմ կայացած։ Ավարտելով այս միջոցառումը` մենք վերահաստատեցինք նրա կարևորությունը։ Ոչ ոք չի կարող ասել, որ փառատոնն անցել է իդեալական պայմաններում, սակայն մենք արել ենք հնարավորինս, որպեսզի սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները, հեռանալով հայրենիքից, ձգտեն միշտ դեպի հայրենիք, ու առաջին իսկ հնարավորության դեպքում, միշտ ցանկանան գալ Հաաստան։ Մեր կատարած աշխատանքի գնահատման իրավունքը տրված է Հայաստանի ևսփյուռքի բնակիչներին, սակայն կարող եմ ասել, որ այս տարի բոլոր առումներով բավականին առաջընթաց է նկատվել։

-Ձեր խոսքը սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին։

-Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հայրենիքից հեռու մնում են հայ։ Շնորհակալություն այն ծնողներին, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի իրենց երեխան հայ մնա, գա ևտեսնի իր պապերի հայրենիքն ու հպարտանա դրանով։ Բոլորն էլ արժանի են գովասանքի, խրախուսանքի։ Եթե որևէ բան էլ մեզնից է կախված, մենք ամեն գնով պետք է աջակցենք նրանց, որպեսզի Հայաստան-սփյուռք կամուրջը միշտ կանգուն մնա։

Հարցազրույցը` Լիանա Մանուչարյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...