08:19
12/10/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Քիք-բոքսինգի Ազգային Ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյան

2013-04-11 11:29

                               «Դե Ֆակտո»  64 (2011թ.)

 -    Արդյո՞ք այսօրվա Հայաստանը Ձեր երազած Հայաստանն է։

-    Անկախության 20 ամյակը նմանեցնում եմ հասուն, կյանքի չափահասությանը ոտք դրած երիտասարդի, որը իր ճանապարհը շտկելով և հաղթահարելով բազում խոչընդոտներ` ձեռք է բերել հասունություն և գիտակցություն ավելի խոհեմ, գիտակցված որոշումներ կայացնելու և իմաստուն փոխհարաբերություններ կառուցելու համար։ Այդ տարիների ձեռքբերումները պետք է պահպանել ամենայն զգուշությամբ, քանզի կորուստն ավելի հեշտ է և անդառնալի։ Ինչպես որևէ ձեռքբերում, այնպես էլ այդ տարիները զուրկ չէին փորձություններից, հետևաբար` գիտակցելով և խոհեմ վերաբերմունք ցուցաբերելով` պետք է ամենայն պատրաստակամությամբ պահենք ու պահպանենք այն։

-    Ձեր բնագավառում ի՞նչ ձեռքբերումներ և կորուստներ ունեցավ Հայաստանը այս տարիների ընթացքում։

-    Ինչպես նշեցի, ոչ ոք ապահովագրված չէ խոչընդոտներից, ուստի մեր ֆեդերացիան ևս ունեցել է բարդ կայացման ուղի։ Բայց այսօր մենք խոսում ենք մեր ձեռքբերումների մասին, քանի որ դրանք առավել ակնառու են։ Անկախության 20 տարիներին քիք-բոքսինգի Ազգային Ֆեդերացիան ստեղծել է 42 մարզական դպրոց ՀՀ մարզերում և վարչական շրջաններում, բացել է բազմաթիվ աշխատատեղեր (մոտ 60 մարզչական)։ Աշխարհի առաջնություններին` 27, իսկ Եվրոպայի առաջնություններին 18 անգամ բարձրացրել է ՀՀ դրոշը։ Դառնալով համաշխարհային 2 հզոր ասոցիացիաների խորհրդի անդամ (WPKA, WAKO )` պաշտոնապես ճանաչվել է նաև ՀՀ-ում, իր արժանի տեղը զբաղեցրել 31 պետական մարզաձևերի շարքում։ Իրականացրել է մի շարք միջոցառումներ, որոնցից առավել կարևոր եմ համարում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ քիք-բոքսինգի Ազգային Ֆեդերացիային կից ռազմահայրենասիրական դասարանի ստեղծումը, որտեղ նախազորակոչային տարիքի բազմաթիվ երեխաներ, կտրվելով փողոցից, կստանան ռազմահայրենասիրական դաստիարակություն, որը ուղեցույց կլինի նրանց ինքնուրույն կյանքի շեմին։

-    Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին անկախության տոնի առթիվ։

-    Մաղթում եմ իմ ժողովրդին լինել հանդուրժող, իմաստուն և աշխատասեր, առաջնորդվել վեհ գաղափարներով և չտրվել ազգի երկպառակտմանը նպաստող քայքայիչ սադրանքներին։ Միշտ հիշել, որ մեր երկիրը կերտում ենք մենք, մեր երեխաները, և նրանք են պատմությանը փոխանցելու դարերից մեզ հասած ու պահպանած հայրենիքը։

-    Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը, ինչի՞ հետ է ասոցացվում այն։

-    Հայրենիքն իմ մի մասնիկն է, որն ինձանից հնարավոր չէ խլել, իմ զգացողությունը, որ ասոցացվում է իմ հզոր Սյունյաց աշխարհի, Տաթևի վանքի և մաքուր ու լազուր կապույտի հետ, որը գտնվում է միայն Հայաստան աշխարհի երկնքում։ Իմ հոգու անդորր պահերին իմ մեջ հնչում է ծանոթ մի մեղեդի, որ ստիպում է ինձ արարել, ապրել արժանապատվորեն և ծառայել հայրենիքիս ու ժողովրդիս։

 Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...