





2013-04-10 11:47
«Դե Ֆակտո» 64 (2011թ.)
Բազում սերունդներ պայքարել են հանուն անկախության, բայց այդպես էլ չեն հասել իրենց երազանքի իրականացմանը: Մեր սերունդը երջանիկ սերունդ է, քանզի մենք ականատեսը եղանք անկախության կերտման պայքարին և այսօր էլ ապրում ենք անկախ Հայաստանում: Այս օրերին աշխարհի ամբողջ հայությունը նշում է Անկախության 20-ամյակը: Մինչ մենք ցնծում ենք և մեկս մյուսին շնորհավորում Անկախության տոնի առիթով' երիտասարդ հայ տղաները օր ու գիշեր պաշտպանում են մեր պետության սահմանները: Եվ խորհրդանշականն այն է, որ Անկախ Հայաստանի սահմանը պաշտպանում է անկախ Հայաստանում ծնված երիտասարդը: Աա իրոք հպարտություն է, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է: Պայքարը դեռ նոր է սկսվում, պայքար սեփական պետության ապագան ավելի բարեկեցիկ և բարգավաճ դարձնելու և աշխարհի քարտեզի վրա մեր սահմաններն անառիկ դարձնելու ուղղությամբ: Դեռևս կան բազմաթիվ չլուծված պրոբլեմներ, բայց միասնականության և վճռականության պարագայում մենք կկարողանանք լուծել այդ բոլոր խնդիրներն ու մեր երեխաներին թողնել ավելի ամուր և անվտանգ հայրենիք: Կան ազգեր, որոնց անկախությունը համեմատաբար ավելի հեշտ է տրվել: Մենք հայերս, ամենաթանկ գինն ենք վճարել անկախ ապրելու իրավունքի համար: Մենք հանուն անկախության Եռաբլուր ենք կառուցել մեր պետության սրտում: Դա նշանակում է, որ հատկապես մեզ համար անկախությունը պետք է լինի ամենաթանկ և կարևոր արժեքը:
Շնորհավորում եմ բոլորիս ՀՀ Անկախության 20-ամյակի առիթով' հույսով և հավատով նայելով մեր պետության ապագային:
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ