02:23
10/10/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պետական աջակցություն փոքր և միջին բիզնեսին

2013-04-10 11:37

                               «Դե Ֆակտո»  64 (2011թ.)

Տիգրան Հարությունյան, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն

ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործունեությունն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում գործող մարզային մասնաճյուղերի և ներկայացուցչությունների լայն ցանցի միջոցով։

-Պարո՛ն Հարությունյան, 2002թ. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը գործում է։ Զարգացման ի՞նչ կարևոր փուլեր է անցել։

-Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի նպատակն է պետության և մասնավոր հատվածի միջև առողջ երկխոսության և համագործակցության մթնոլորտի ստեղծումն ու ամրապնդումը։ 2002թ-ից ի վեր` Հայաստանում մշակվում և իրականացվում են ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրեր, որոնք ընդգրկում են Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելուն և զարգացնելուն նպատակաուղղված աջակցության միջոցառումների լայն շրջանակ։ ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործունեությունն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում գործող մարզային մասնաճյուղերի և ներկայացուցչությունների լայն ցանցի միջոցով։ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործունեությունն ուղղված է` պետական կառույցների և ՓՄՁ-ների միջև կապի հաստատմանը, ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը, ՓՄՁ-ների համար բիզնեսի զարգացման ծառայությունների մատչելիության ապահովմանը, ՓՄՁ-ների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը, նորարարական,  հետազոտական և զարգացման ծրագրերի իրականացմանն աջակցությանը, նոր ՓՄՁ-ների ստեղծմանն աջակցությանը, ՓՄՁ-ների գործունեության միջազգայնացմանը։

ՓՄՁ պետական աջակցության ծրագրերի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվում են տեխնիկական աջակցության (սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն, տեղական արտադրանքի խթանում և տեղական ապրանքանիշերի ձևավորում, ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի արտահանում, թողարկվող արտադրանքի/մատուցվող ծառայությունների շուկաներ առաջմղում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, գործարար խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում, ՓՄՁ-ի սուբյեկտների կադրային ներուժի ձևավորում և զարգացում), ֆինանսական աջակցության (վարկային երաշխավորությունների տրամադրում, սկսնակ գործարարների ֆինանսավորում, վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում) և տեղեկատվական աջակցության ծրագրեր։

-Պարո՛ն Հարությունյան, վերջերս Ձեր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ Դուք ներկայացրեցիք Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նոր նախագծերը։ Հետաքրքիր նախագիծ է հատկապես արտահանման գործընթացում ՓՄՁ-ներին համալիր  պետական աջակցության իրականացման գործիքները ու մեխանիզմները։ Որքանո՞վ դրանք արդյունավետ կարող են գործել։

-Արտահանման հետ կապված խնդիրների հետ այսօր շատ են բախվում մեր    փոքր և միջին բիզնեսով զբաղվողները։ Դա էր, թերևս, պատճառը, որ ՀՀ կառավարության որոշմամբ` ընդունվեց ՀՀ-ում գործող գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից արտադրվող ապրանքների (արտահանման) սերտիֆիկացման նպատակով պետության կողմից 50 տոկոս փոխհատուցման կարգը, որն իրականացվելու է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից։ Նախագծի նպատակը պետական աջակցության ցուցաբերումն է հանրապետության գերփոքր ձեռնարկատիրության սյուբեկտներին` այդ կազմակերպությունների կողմից արտադրվող ապրանքների սերտիֆիկացման գործընթացը խթանելու միջոցով` վերջիններիս արտաքին շուկաները հասանելի դարձնելու համար։

Համաձայն ՀՀ կառավարության որոշման` սահմանվել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գերփոքր /գերփոքր` առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 10 մարդ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100մլն դրամը/ ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից արտադրվող ապրանքների համար արտահանվող երկրի համապատասխանության գնահատման մարմնի կողմից ներմուծման և/կամ իրացման համապատասխանության սերտիֆիկատի կամ այլ համարժեք փաստաթղթի (այսուհետ` սերտիֆիկատ) տրման համար կատարված ծախսերի պետական փոխհատուցման կարգ։

Գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից արտահանման ժամանակ ապրանքների սերտիֆիկացման նպատակով պետության կողմից 50 տոկոսի չափով փոխհատուցումն իրականացվելու է «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) միջոցով։

-Ֆինանսական ռեսուրսների տրամադրման հետ կապված փոփոխությունները ի՞նչ պայմաններ են առաջարկում։

-Փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) սուբյեկտների ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովման խնդիրը մշտապես հանդիսացել է պետական աջակցության կարևորագույն ուղղություններից։ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի տրամադրած երաշխավորությունը հնարավորություն է ընձեռում վարկունակ ձեռնարկատերերին վարկավորվել գրավի անբավարարության և ցածր իրացվելիության պայմաններում, ինչը հատկապես արդիական է ՀՀ բնակավայրերում և սահմանամերձ գոտիներում գործող ՓՄՁ սուբյեկտների համար։Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի կանոնակարգում իրականացվել են պայմանների փոփոխություններ` հիմք ընդունելով գործարարների շրջանում կատարված հարցման արդյունքները։ Մասնավորապես` երաշխավորության գումարը նախկինում սահմանված էր ոչ ավել քան վարկային պարտավորության մինչև 70%-ը, որը չի գերազանցում 10.0 մլն ՀՀ դրամ։ Ներկայումս 10.0 մլն ՀՀ դրամ սահմանաչափը ավելացվել է մինչև 15.0 մլն ՀՀ դրամ։ Ծրագրի շրջանակներում երաշխավորության ժամկետը սահմանված էր մինչև 3 տարի, սակայն ներկայումս ՓՄՁ սուբյեկտներին վարկավորման առավելագույն ժամկետն է մինչև 5 տարի։

Վերջին տարիներին արձանագրվել է ՓՄՁ ոլորտը բնութագրող ցուցանիշերի դինամիկ աճ։

 -2002թ. մինչ այսօր, իրականացված աշխատանքների ինչպիսի՞ արդյունավետություն է արձանագրվել։

-Մենք ունենք բացարձակ դրական դինամիկա, եթե հաշվի չառնենք տնտեսական ճգնաժամը, որը հավասարաչափ ազդեց բոլոր երկրների վրա, նույնիսկ` ամենազարգացած։ ՓՄՁ պետական աջակցության ուղղությամբ իրականացվող հետևողական քաղաքականության արդյունքում վերջին տարիներին արձանագրվել է ՓՄՁ ոլորտը բնութագրող ցուցանիշերի դինամիկ աճ։ 2009 թ. ՓՄՁ տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) կազմել է 42.5% 2008 թ. 41.7%-ի դիմաց` կրկնակի գերազանցելով 1999 թ. մակարդակը։ Դրա հետ մեկտեղ` ավելացել է նաև ՓՄՁ ոլորտի մասնաբաժինը երկրի արտահանման ծավալում` կազմելով 17.9% 2008 թ. 17.0%-ի և 2003 թ. 14.3%-ի դիմաց։ Ըստ նախնական գնահատականների` 2010 թ. ՓՄՁ-ի տեսակարար կշիռը երկրի ՀՆԱ-ում կազմել է 43.0 տոկոս։ Նախորդ տարվա տվյալներով այդ ցուցանիշը կազմել է 42.5 տոկոս։

ՓՄՁ-ի մասնաբաժինը երկրի արտահանման ծավալում նախորդ տարիների համեմատ գրեթե չի փոխվել և, ըստ նախնական գնահատականների, 2010 թվականին կազմել է 17.9 տոկոս, իսկ ներմուծման ծավալում` 26.4 տոկոս։

Վարկային երաշխավորությունների ծրագրի շրջանակներում 2004-2011 (առ 01.07) թթ. ընթացքում տրամադրվել է 1.55 մլրդ ՀՀ դրամ գումարի երաշխավորություն 376 ՓՄՁ սուբյեկտի` ապահովելով շուրջ 2.85 մլրդ ՀՀ դրամի վարկային փաթեթ։ Աջակցություն ստացած 376 ՓՄՁ սուբյեկտների վարկային պարտա­վորության ընդհանուր չափը կազմել է շուրջ 3.55 մլրդ ՀՀ դրամ։  

-Որքա՞ն է ստեղծված նոր աշխատատեղերի թիվը։ 

-Նշանակալի է ՓՄՁ սուբյեկտների մասնակցությունը նոր աշխատատեղերի ստեղծման գործում։ 2009 թ. ընթացքում ստեղծված ՓՄՁ սուբյեկտների թվաքանակը կազմել է ավելի քան 14 հազար, որի արդյունքում ստեղծվել է շուրջ 18 հազար նոր աշխատատեղ, որից 53.2%-ը կամ 9.5 հազարը` ՀՀ մարզերում, իսկ 46.8%-ը կամ 8.5  հազարը` Երևանում։

Հայաստանում ՓՄՁ-ի զարգացման ինդեքսը, որպես ընդհանրական (ագրեգացված) տնտեսական ցուցանիշ, որը հաշվարկվել է ՄԱԿ-ի կողմից սահմանված մեթոդոլոգիայով, 2010 թ. կազմել է 441.8, ինչը, 2002 թ. համեմատությամբ, ավելացել է շուրջ 7.6 անգամ։       

-2011թ. Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կողմից ի՞նչ աշխատանքներ են իրականացվել։

-2011 թ. 8 ամիսների ընթացքում ՓՄՁ պետական աջակցության 2011թ. ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից վարկային երաշխավորությունների տրամադրման, սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության, տեղական արտադրանքի խթանման և տեղական ապրանքանիշերի ձևավորման, ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի արտահանման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, գործարար տեղեկատվական և խորհրդատվական, ՓՄՁ-ի սուբյեկտների կադրային ներուժի ձևավորման և զարգացման աջակցության ուղղություններով բավարարվել է շուրջ 2000 (1987) աջակցության հայտ։ Աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտների 15.4%-ը գործում են Երևան քաղաքում, իսկ 84.6%-ը ՀՀ մարզերում` առավելապես հեռավոր և սահմանամերձ գյուղական և քաղաքային համայնքներում։

2011թ. «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագիրը մեկնարկել և ընթացքի մեջ է  ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան,  ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, ՀՀ Սյունիքի մարզի Կապան և ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում։

2011թ. ութ ամիսների ընթացքում ֆինանսական աջակցություն են ստացել առավել իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած 13 սկսնակ գործարար (նաև 2010թ. իրականացված ծրագրի մասնակիցներ)։ Ստացված վարկերի ընդհանուր գումարը կազմել է 23.7 մլն ՀՀ դրամ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխավորությունը` 28.3 մլն դրամ։ Վարկի միջին գումարը կազմել է 1.8 մլն ՀՀ դրամ։

Ինչպես նաև 2011 թ. ընթացքում ՓՄՁ սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում տրամադրվել է 40.3 մլն ՀՀ դրամի երաշխավորություն 6 ՓՄՁ սուբյեկտի` ապահովելով 62.8 մլն ՀՀ դրամի վարկային փաթեթ։ Աջակցություն ստացած 6 ՓՄՁ սուբյեկտների վարկային պարտավորության ընդհանուր չափը կազմել է 75.0  մլն դրամ։

Ծրագրի շրջանակներում աջակցու­թյուն ստացած ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված վարկի միջին գումարը կազմել է 10.5 մլն ՀՀ դրամ, վարկային երաշխավորության միջին գումարը` 6.7 մլն ՀՀ դրամ, տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը` 15%։     

ՀՀ մարզերը հնարավորություն ունեն ստեղծել իրենց բրենդերը «Մեկ գյուղ` մեկ արտադրատեսակ» ծրագրի շնորհիվ։

-Նոր ծրագիր էր նաև Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ համագործակցության հաստատումը։ 

-Նոր ծրագիր ենք իրականացնում Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ։ Այն կոչվում է «Մեկ գյուղ` մեկ արտադրատեսակ»։ Դա աշխարհում լայն տարածում ունեցող ծրագիր է, երբ երկրի տարբեր գյուղեր կամ քաղաքներ ներկայացնում են իրենց բնորոշ բրենդերը, ինչպես, օրինակ, «Բորդո» գինին արտադրում է Բորդոն և այլն։ Մենք էլ ունենք համայնքներ, որոնք հայտնի են իրենց արտադրատեսակներով, ինչպես օրինակ, Արենի գյուղն է իր գինիով։ Ծրագրի ներկայացումը տեղի ունեցավ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում, որը հայտնի է իր չորացրած ուրցով` և՛ որպես թեյի տեսակ, և՛ որպես բուժիչ հատկություններ ունեցող բույս։ Նպատակ ունենք  այս ծրագիրը տարածել բոլոր մարզերում, որպեսզի յուրաքանչյուր մարզ ունենա իր բրենդը։

Կենտրոնը ճապոնացիների փորձը տարածելու է նրանց փորձագետների, ինչպես նաև մեր` Ճապոնիայում վերապատրաստված մասնագետների միջոցով։

Հուսով ենք և վստահ, որ այս ծրագիրը կտարածվի Հայաստանում և հաջողությամբ կիրականացվի։

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

  

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...