





2013-04-06 15:04
«Դե Ֆակտո» 46 (2010թ.)
-Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար Մայրության և գեղեցկության տոնը, ինչպե՞ս եք նախընտրում անցկացնել տոնական օրը։
-Ինձ համար առաջին հերթին բնության վերածննդի և գարնան զարթոնքի խորհուրդ ունի։ Նախընտրում եմ անցկացնել ամուսնուս հետ, հաճելի և տրամադրող միջավայրում։
-Ի՞նչ նվերներ եք սիրում ստանալ և ի՞նչ սպասելիքներ ունեք։
-Շատ սիրում եմ գարնանային ծաղիկներ և ինչպես յուրաքանչյուր կին, այդ օրերին ակնկալում եմ գեղեցիկ անակնկալներ մտերիմներիս կողմից։
-Ի՞նչ հետաքրքիր պատմություն կհիշեք տոնի հետ կապված կամ ինչ յուրահատուկ նվեր եք ստացել։
-Երբեք չեմ մոռանա, որ առաջին անգամ աղջիկներս Մայրության տոնի կապակցությամբ ինձ նվիրեցին իրենց իսկ ձեռքով պատրաստած բացիկը, որի մեջ աշխարհի ամենաջերմ մաղթանքներն ու ցանկություններն էին։
-Ձեր բարեմաղթանքները։
-Ցանկանում եմ, որ կանայք միշտ գարնանային լինեն, քանզի գարունն իր հետ բերում է սեր, երջանկություն և անսահման գեղեցկություն։
Վերադառնալ