





2013-04-06 15:02
«Դե Ֆակտո» 46 (2010թ.)
- Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար Մայրության և գեղեցկության տոնը, ինչպե՞ս եք նախընտրում անցկացնել տոնական օրը։
- Խորհուրդը, իհարկե, շատ գեղեցիկ է, ու թեև կինը ամբողջ տարին պիտի շրջապատված լինի կնամեծար տղամարդկանցով` ամուսին, որդի, եղբայր, ընկեր, այնուհանդերձ այդ օրը կինը պիտի լինի հատուկ ուշադրության կենտրոնում։ Դա ծաղկեփունջն է, դա սիրելիի հետ ընթրիք է, դա մի գեղեցիկ երկտող է, դա ջերմություն է… Խորհուրդը թե սեր է սփռում, չի կարող վատը լինել։
- Ի՞նչ նվերներ եք սիրում ստանալ և ի՞նչ սպասելիքներ ունեք։
- Սպասելիքներ երբեք չեմ ունենում։ Սիրում եմ, երբ ամբողջ մի ամիսը իմ տանը գարնանային ծաղիկներ են լինում։ Չնայած ամբողջ տարին լիքն է ծաղիկներով համերգներից հետո կամ որևէ առիթով, բայց գարնանային առաջին ծաղիկները շատ են սպասված։ Օծանելիք եմ սիրում ու այն ամենն ինչ յուրաքանչյուր սովորական կին սիրում է։
- Ի՞նչ հետաքրքիր պատմություն կհիշեք տոնի հետ կապված կամ ինչ յուրահատուկ նվեր եք ստացել։
- Յուրահատուկ նվերներ, անշուշտ, ստացել եմ ու այնքան տարբեր, որ հիշել բոլորը անկարող եմ, բայց շատ սիրում եմ և գրասեղանիս վերևն են կախված մեծ տղայիս նկարները, որ ամեն տոնի առիթով նկարում է ինձ համար, ամուսնուս նվիրած ձեռագործ լուսամփոփը ու շատ շատ այլ բաներ...
- Ձեր բարեմաղթանքները։
- Ցանկանում եմ տեսնել կանանց սիրված, գեղեցիկ, խնամված, երջանիկ։
Վերադառնալ