19:48
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Եզակի հայրենասեր է Մաքսիմ Հակոբյանը

2013-04-03 11:35

                               «Դե Ֆակտո»  82 (2013թ.)


Սոցիալական պատասխանատվությունն այն կարևոր արժանիքներից է, որը պետք է ունենա  յուրաքանչյուր հայ  գործարար, ով տիրապետում է մեծ փողերի և ի զորու է  օգտակար լինեն իր հայրենակիցներին։

Սուրեն ԽաչատրյանՍյունիքի  մարզպետ

-Պարո՛ն Խաչատրյան, ինչպիսի՞ կարևորություն ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը Սյունիքի մարզի համար։

-Ես շատ եմ կարևորում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դերը առաջին հերթին Սյունիքի մարզում մեծ քանակով  աշխատատեղերի ստեղծման առումով։ Նոր աշխատատեղեր են բացվել նաև կոմբինատին կից գործող կազմակերպությունների կողմից։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության և հաջողությունների կարևոր գրավականը կոմբինատի գլխավոր տնօրենի՝ Մաքսիմ Հակոբյանի  արդյունավետ աշխատանքն է։  Ի պատիվ նրա՝ հսկայական ներդրումներ են արվում Սյունիքի մարզում և ՀՀ-ի տարբեր տարածաշրջաններում։

-Ինչպե՞ս կբնութագրեք պարոն Հակոբյանին, քանի որ դուք նաև մտերիմ ընկերներ եք։

-Նա առաջին հերթին մեծ սյունեցի է, հայրենասեր մարդ, ով իր հող ու ջրին նվիրյալ անձնավորություն է և բարձրակարգ մասնագետ, ինչը միանշանակ  նպաստում է  կոմբինատի առաջընթացին։ Նա նաև լավ ընկեր է, ընտանիքի լավ հայր։ Մաքսիմ Հակոբյանն օժտված է հումորի մեծ զգացումով, հաճելի անձնավորություն է, մարդկային փոխհարաբերություններում՝ ազնիվ ու շիտակ։

Այսօր  ՀՀ-ում շատերը իրենց արած չնչին բարեգործությունը այնպես են ցուցադրաբար ներկայացնում, որ թվում է, թե միլիոնների հասնող գումարի մասին է խոսքը։ Իսկ Մաքսիմ Հակոբյանը չափազանց համեստ է այդ առումով։ Նրա կատարած բարեգործությունները հասնում են տասնյակ միլիարդների, որոնց մասին նա երբեք բարձրաձայն չի խոսում։

-Պարո՛ն Խաչատրյան, կոմբինատը շուրջ վաթսուներկու տարի է, ինչ գործում է Քաջարան քաղաքում, ինչպիսի՞ նպաստ է այն բերել Սյունիքի մարզին այդ տարիների ընթացքում։

-Վաթսուներկու տարիների ընթացքում կոմբինատի գործունեության շնորհիվ՝ շատ ու շատ խնդիրներ են լուծվել, Կապան և Քաջարան քաղաքներն են կառուցվել։ Հատկապես վերջին  տասնհինգ տարիների ընթացքում, երբ կոմբինատի գլխավոր տնօրենը Մաքսիմ Հակոբյանն է, մեծ ներդրումներ են կատարվել մարզում։ Օրինակ՝ 2012թ. Մաքսիմ Հակոբյանի նախաձեռնությամբ՝ Սյունիքի մարզում 2 մլրդ 900 մլն դրամ արժողությամբ աշխատանքներ են կատարվել, իսկ վերջին տասը տարիների ընթացքում, մեր համագործակցության արդյունքում, այդ թիվը կարելի է առնվազն տասով բազմապատկել։

-Պարո՛ն Խաչատրյան, մենք տեղյակ ենք, որ յուրաքանչյուր սոցիալական ծրագիր, որը ֆինանսավորվում է պարոն Հակոբյանի կողմից, իրականացվում է Ձեզ հետ համատեղ աշխատանքի  արդյունքում։ Արդյո՞ք այդ համագործակցությունը շարունակական է լինելու։

-Այո՛, մենք մշտապես միասին ենք աշխատել, և այդ համագործակցությունը շարունակական է լինելու։ Այժմ էլ ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք պետք է իրականություն դառնան  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցների հաշվին։

Ուզում եմ մեկ շատ կարևոր հանգամանք ևս նշել, որը վերաբերում է Մաքսիմ Հակոբյանի անձին և որի շնորհիվ է նաև, որ մենք կարողանում ենք իրականացնել նման ծրագրեր։ Գիտեք՝ կոմբինատը սեփականաշնորհված է և ունի արտասահմանցի սեփականատերեր։ Իսկ արտասահմանցիներն իրենց էությամբ իշխող են, սիրում են ամեն ինչ իրենց վերահսկողության ներքո լինի, սակայն Մաքսիմ Հակոբյանին հաջողվում է նրանց այնպես վերաբերվել, որպեսզի իրենք հասկանան, որ կոմբինատը ՀՀ  տարածաշրջանի հարստությունն է և պետք է դրա շահույթից գումար հատկացվի սոցիալական ծրագրերի իրականացմանը։ Դա խոսում է այն մասին, որ պարոն Հակոբյանը եզակի հայրենասեր մարդ է։

-Պարո՛ն Խաչատրյան, ինչպիսի՞ ծրագրեր եք նախատեսում իրականացնել 2013թ.։

-Ծրագրերը շատ են և բազմաոլորտ։ Սյունիքի մարզն ունի 109 համայնք, որից 7-ը՝ քաղաքներ, 102-ը՝ գյուղեր։ Ըստ մեր պայմանավորվածության՝ գյուղական և քաղաքային համայնքների ղեկավարները պետք է ներկայացնեն իրենց խնդիրները և, ըստ առաջնահերթության, դրանք  պետք է լուծվեն։

Բացի այդ, այսօր Քաջարան քաղաքում արդեն 1.5մլն ԱՄՆ դոլարի աշխատանքներ են իրականացվում.  պոլիկլինիկայի շենքն ամբողջությամբ քանդվել է և վերանորոգվում է բարձր մակարդակով, հագեցվելու է նաև նոր  սարքավորումներով։ Այս աշխատանքները նույնպես իրականացվում են Մաքսիմ Հակոբյանի աջակցությամբ։

-Ինչպիսի՞ն եք տեսնում  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 10 տարի անց։

-Կոմբինատի արտադրական ծավալները տարեց տարի ավելանում են և, բնականաբար, դրան զուգահեռ՝ ավելանում է նաև աշխատատեղերի թիվը, ինչու ոչ նաև աշխատավարձի չափը։ Գաղտնիք չէ, որ այսօր կոմբինատի միջին աշխատավարձը 300 հազար դրամից բարձր է, ինչը ուրախացնող փաստ է։

Ես կոմբինատը տասը տարի անց տեսնում եմ էլ ավելի հզոր։ Ես ուզում եմ նախևառաջ առողջություն մաղթել պարոն Հակոբյանին։ Նա կարող մարդ է և ես վստահ եմ, որ  նա կկարողանա իր պրոֆեսիոնալ մոտեցումներով կոմբինատի ծավալներն ավելացնել, ինչի հետ զուգահեռաբար կավելանա նրա աջակցությամբ իրականացվող սոցիալական ծրագրերի թիվը և լուծում կստանան  աղքատության նվազեցման շատ խնդիրներ։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...