19:53
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Գանձասարը» հավակնում է նվաճել գավաթը

2013-04-03 11:33

                               «Դե Ֆակտո»  82 (2013թ.)

 Ուրախ եմ, որ «Գանձասարը» դասվում է առաջատարների շարքին ևհաջողությունների հասնելու մեծ հեռանկար ունի։

Վլադիկ Առաքելյան, «Գանձասար» ֆուտբոլային ակումբի ղեկավար

-Պարո՛ն Առաքելյան, ինչպե՞ս կգնահատեք «Գանձասար» ֆուտբոլային ակումբի հնարավորությունները, արդյո՞ք առկա են անհրաժեշտ պայմանները արդյունավետ պարապմունքներ անցկացնելու համար։

-Ուրախությամբ պետք է ասեմ, որ այս տարի մեր թիմը դասվում է առաջատարների շարքին. այն Հայաստանի բարձրագույն խմբի 2012-2013 ֆուտբոլի առաջնությունում երրորդ տեղում է ևհավակնում է նվաճել գավաթը։

Ինչ վերաբերում է ստեղծված հնարավորություններին, ապա ամեն ինչ արվում է հարմարավետ պայմաններ ստեղծելու ևարդյունավետ պարապունքներ անցնացնելու համար։ Այժմ մենք ունենք երկու մարզադաշտ, որոնք կառուցված են միջազգային չափորոշիչներին համապատասխան։ 2010թ. ապրիլի 1-ից սկսել ենք երրորդ՝ ամենամեծ, մարզադաշտի կառուցման աշխատանքները։ Մարզադաշտին կից  կառուցվում է նաևֆուտբոլային ակադեմիա։ Այն լինելու է չորսհարկանի կառույց, որի առաջին հարկում տեղակայված կլինեն  հանդերձարանները, երկրորդում՝ ակումբի աշխատակիցների գրասենյակները, իսկ վերջին երկու հարկերում՝ հյուրանոց։ Ակադեմիայի բակում կառուցվելու  է լողավազան, փակ մարզադաշտ։ Արհեստական խոտածածկով մարզադաշտն արդեն պատրաստ է, նախատեսվում է կառուցել նաևթենիսի կորտեր։ 

 Մաքսիմ Հակոբյանը ընդառաջ գնաց մեր ցանկությանը ևֆինանսավորեց  մոտ 500  հազար  եվրո արժողություն ունեցող արհեստական խոտածածկով խաղադաշտի կառուցուման աշխատանքները։

 -Պարո՛ն Առաքելյան, հետաքրքիր է իմանալ՝ ինչպե՞ս հայտնվեցիք այս ասպարեզում, ինչպիսի՞ նախապատմություն ունի «Գանձասար» ֆուտբոլային ակումբը։

-«Գանձասար» ֆուտբոլային ակումբը ստեղծվել է 2003թ. Գառնիկ Հակոբյանի կողմից։ Ակումբը ստեղծման օրվանից հովանավորվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի կողմից, որը հանդիսանում է նաև«Գանձասար» ֆուտբոլային ակումբի նախագահը։ 2004թ. ես նշանակվել եմ ակումբի փոխնախագահ, իսկ 2006թ. սեպտեմբերին՝ գործադիր տնօրեն։

Երբ ես նոր էի սկսել աշխատել ակումբում, միայն մեկ ակումբ ունեինք, որը հանդես էր գալիս առաջին լիգայում ևերեք, չորս մանկապատանեկան խմբեր։ Այսօր ունենք մանկապատանեկան տասը խումբ ևթիմեր  բարձրագույն ու առաջին լիգայում։ Իմ աշխատանքային առաջին տարում ակումբը բարձրագույն լիգայում զբաղեցրեց հինգերորդ տեղը, հաջորդ տարում՝ նույնպես, իսկ ահա 2008թ. գրավեցինք երրորդ տեղը։ 2009թ. առաջին անգամ մասնակցեցինք Եվրոլիգայի խաղերին։ Ճիշտ է, առաջին փորձից անհաջողության մատնվեցինք, բայց մասնակցությունն արդեն մեզ համար մեկ քայլ առաջ էր։ Նույն տարում սկսեցինք մտածել խաղադաշտի կառուցման մասին, քանի որ չէինք կարողանում մարզվել, իսկ խաղերը անց էին կացվում այլ դաշտերում՝ վարձավճարով։ Իմ միակ երազանքն էր ունենալ սեփական մարզաբազա։ Մաքսիմ Հակոբյանի հետ մեր ամենօրյա հանդիպումների ժամանակ իմ միակ խնդրանքը նրան սեփական մարզաբազա կառուցելն էր։ Նա իրականացրեց մեր ցանկությունը։ 2010թ. սկսվեցին մարզական բազայի կառուցման աշխատանքները, որոնք բավականին մեծ ծավալ ունեին ևֆինանսական մեծ ներդրումներ էին պահանջում։ Մեզ հաջողվեց կամաց-կամաց հաղթահարել բոլոր դժվարությունները, ևարդեն երեք խաղադաշտ ունենք, որոնցից օգտվում են բոլոր երեխաները։

Իմ ցանկությունն էր նաև, որ մենք Կապանում ունենայինք արհեստական խոտածածկով խաղադաշտ, որը կրկին մեծ ֆինանսական ներդրում էր պահանջում։ Երբ նախորդ տարի մեր թիմը կարողացավ Եվրոլիգայի առաջին փուլն անցնել, խաղից առաջ մեր հարգելի հովանավորն ասաց.«Եթե հաղթեք, ձեր ցանկությունը կիրականացնեմ»։ Ես էլ ասացի նրան արհեստական խոտածածկով խաղադաշտի մասին։ Նա ընդառաջ գնաց մեր խնդրանքին՝ ֆինանսավորելով  մոտ 500  հազար  եվրո արժեցող արհեստական խոտածածկով խաղադաշտի կառուցուման աշխատանքները։

Մենք շատ ուրախ ենք, որ այսօր ունենք հանրապետությունում ամենամեծ  արհեստական խոտածածկով խաղադաշտերից մեկը, որն իր որակով ևչափերով ամբողջությամբ համապատասխանում է միջազգային մակարդակին։

-Ովքե՞ր են թիմի մարզիչները, կադրային ռեսուրսները բավարա՞ր են։

-Թիմի մարզիչներին մենք ենք հրավիրում, մանկապատանեկան թիմերում այսօր հիմնականում աշխատում են տեղացի մարզիչները։  Տասը մարզիչ ունենք, նրանց խմբի ղեկավարը Ֆուտբոլի ֆեդերացիայի մասնագետ, մեթոդիստ, իր գործի լավ գիտակ` Ալբերտ Սաֆարյանն է։ Նրա հետ  նոր ենք սկսել համագործակցությունը, նա «Գանձասար»-ի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի տնօրենն  է, իսկ բարձրագույն լիգայում հանդես եկող մեր թիմում աշխատում են Սևադա Արզումանյանը՝ իր թիմով։ Նրա թիմի կազմում են՝գլխավոր մարզիչի օգնական` Արթուր Ասոյանը, մարզիչ` Ստեփան Բաղդասարյանը ևդարպասապահների մարզիչ` Արմեն Կիրակոսյանը։ Մեծ ուշադրություն ենք դարձնում տեղի կադրերի մասնագիտական որակների բարձրացմանը, պարբերաբար ուղարկում ենք դասընթացների. արդեն «Ա» կարգի երկու մարզիչ ունենք։ Նախատեսված է 2 մարզիչ ուղարկել A կարգի ևևս 2 մարզիչ B կարգի դասընթացների։

Իհարկե, պետք է նշեմ, որ միայն սեփական կադրային ռեսուրսներով հնարավոր չէ հասնել հաջողության։ Դրանով է պայմանավորված դրսից ֆուտբոլիստների հրավիրելը, թեևֆուտբոլի պատմության մեջ միշտ էլ միայն տեղացի կադրերով բարձրակարգ թիմ հնարավոր չի եղել ձևավորել։ Այդ պատճառով մենք մեր ակումբի նախագահին խնդրում ենք աջակցել՝ պահպանելու ակումբի ներկայիս մակարդակը։

Մենք մեր  առջևնպատակ ենք դրել մեր կապանցի ֆուտբոլիստների մարզական որակները բարձրացնելու ևնրանց վրա հիմնվելու՝ որպես հաջողության գրավական։ Դա է վկայում այն փաստը, որ «Գանձասար2» թիմը Հայաստանի Հանրապետության առաջին լիգայի առաջնությունում գրավում է այժմ 2-րդ տեղը, ևայն փաստը, որ Հայաստանի Հանրապետության Ֆուտբոլի Հավաքականում տարբեր տարիքային կատեգորիաներում ունենք թեկնածուներ։ Ինձ թվում է՝ մեկ-երկու տարի հետո մեր տեղացի ֆուտբոլիստների թիվը թիմում կաճի, իսկ լեգեոներների թիվը  կպակասի։

 

«Գանձասար» ֆուտբոլային ակումբի հաջողության գրավականը նվիրվածությունն է, աշխատասիրությունը ևհովանավորի կայուն ֆինանսական վիճակը։

 

-Պարո՛ն Առաքելյանո՞րն եք համարում «Գանձասար» թիմի  հաջողության գրավականը։

-«Գանձասար» ֆուտբոլային ակումբի հաջողության գրավականը նվիրվածությունն է, աշխատասիրությունը ևհովանավորի կայուն ֆինանսական վիճակը։

Հաջողություն եմ համարում նաևայն հանգամանքը, որ «Գանձասար»-ի բոլոր ֆուտբոլիստները ապրում են մեկտեղ, սնվում են միասին, ամեն օր մարզիչի հսկողության տակ են, կարգապահությունը բարձր մակարդակի վրա է։ Այդ ամենը ապրելակերպը նպաստում է  տարբեր ազգի ֆուտբոլիստների միջև միասնականություն ձևավորմանը, ինչը արտացոլվում է նաև խաղադաշտում խաղի ժամանակ։

Ճիշտ է, թիմն ապրում է հյուրանոցային պայմաններում, որը մեծ ծախսերի հետ է կապված, բայց մեր ակումբի նախագահը հոգում է դրանք՝ հանուն թիմի հաղթանակների։

Մեր վստահությունն ու հավատը հաղթանակի նկատմամբ իզուր չէ, քանի որ Կապանը և«Գանձասարը» բազմաթիվ հաջողակ ֆուտբոլիստներ են պատրաստել, ինչպիսիք են՝ Գրիգորի Համբարձումյանը, Էդուարդ Մարկարովը, Արկադի Անդրեասյանը, Հովհաննես Զանազանյանը, Ռոման Բերեզովսկին ևայլք։ Այսօր էլ ազգային հավաքականում հանդես գալու պատրաստ կապանցի թեկնածուներ կան՝ դարպասապահ Արսեն Բեգլարյանը ևպաշտպան Արթուր Ավագյանը։

Օր օրի զարգանում է մանկապատանեկան ֆուտբոլը, երեխաների հաճախելիությունը գնալով մեծանում է։

-Ապագա ի՞նչ ծրագրեր ունեք։

-«Գանձասարն» առայժմ պայքարում է գավաթի ևառաջնությունում երրորդ տեղի համար։ Այս մրցաշրջանը երկար տևեց մեր թիմի համար, մարզչական երկու փոփոխություններ տեղի ունեցան, որոնք ազդեցին թիմի արդյունքների վրա։ Հիմա արդեն ամեն ինչ կարգավորվել է, պայքարում ենք եռյակում մնալու համար, որպեսզի Եվրոլիգայում հանդես գալու իրավունք ունենանք։

 Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...