09:04
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈւԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-04-09 11:30

«Դե Ֆակտո»  59 (2011թ.)

Ապրիլը ցանկացած հայ մարդու համար նախևառաջ Եղեռնի հիշատակման ամիսն է, և պատահական չէ, որ ապրիլ ամսվա ըն­թացքում աշխարհի տարբեր կողմերում հայերը լինում են համախմբված, և միաս­նական ձևով պայքարում են հայոց ցեղաս­պանության ճանաչման համար։ Յուրա­քանչյուր տարի ծաղիկներ դնելով անմեղ զոհերի հիշատակին, յուրաքանչյուր հայ մարդ և ցավ է ապրում, և իր առջև երդվում' վրեժ լուծելու և կորսված հայրենիքը մի օր ազատագրելու համար։ Բայց այս երա­զանքներն իրականացնելու համար մենք' որպես ազգ, ունենք մեկ ճանապարհ' կեր­տելու ուժեղ և ժամանակակից Հայաստան։ Արդյո՞ք մենք այսօր ճիշտ ճանապարհին ենք, արդյո՞ք այն Հայաստանը, որ այսօր մենք կառուցում ենք, երբևէ ի զորու է լինե­լու իրականացնել ամեն մի հայի միասնա­կան երազաքը։ Պատասխանը միանշանակ չէ։ Որպեսզի մենք կարողանանք կերտել ուժեղ Հայաստան, մենք պետք է սիրենք մեր երկիրը, մենք պետք է չհուսալքվենք դժվարություններից, մինչդեռ վերջին ամիսների վիճակագրությունը ցույց է տա­լի, որ այն մարդիկ, ովքեր ունենում են խն­դիրներ, ընտրում են ամենահեշտ ճանա­պարհը' հեռանալ Հայաստանից։ Սա ոչ մի­այն ամենահեշտ ճանապարհն է, այլ նաև ամենավտանգավորը, քանզի առանց հայե­րի Հայաստանն ընդամենը մի տարածք է, և ոչ ավելին։

Միգուցե ես այդ բարոյական իրավունքը դեռևս չեմ վաստակել, բայց ուզում եմ խնդ­րել մեր հայրենակիցներին չհեռանալ Հա­յաստանից, որպեսզի միասնական կարո­ղանանք լուծել մեր պետության առջև առ­կա խնդիրները, ապագայում էլ ավելի հզոր պետություն ունենալու ակնկալիքով։

 

ՄԵՆՈւԱ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...