16:09
04/24/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արարատի գինու գործարան հարյուրամյա ավանդույթների ժառանգություն

2013-03-30 12:10

«Դե Ֆակտո» 63 (2011թ.)

 

Արարատի գինու գործարանը դեռևս անցյալ դարասկզբից հայտնի է իր ընտրահամ գինիներով և կոնյակներով։ Այսօր այդ գինիները լայն պահանջարկ են վայելում ինչպես Ռուսաստանում, այպես էլ ԱՊՀ տարբեր երկրներում։

Գինեգործության հարյուրամյա ավանդույթները, հատընտիր հումքը և բարձրակարգ մասնագետները ստեղծում են բարձր գնահատանքի արժանացող հոյակապ գինիներ և կոնյակներ։

Արարատի գինու գործարանն արժանացել է բազում մրցանակների և ոսկե մեդալներիորոնք ապացույցն են վերը նշված խոսքերի։  

-Պարո՛ն Սարգսյան, պատմեք  գործարանի մասին.ինչպե՞ս և ե՞րբ է սկսվել նրա գործունեությունը։

-Գործարանն ունի ավելի քան 100 տարվա պատմություն։ Այն Հայաստանի առաջին գործարաններից է։ Հիմնադրվել է 1903թ., այդ ժամանակաշրջանում Երևանի երկու հայտնի գործարաններից հետո միակն էր մայրաքաղաքից դուրս։ Մինչ պատերազմը առավել ուշադրություն էր դարձվում գինու արտադրությանը, սակայն պատերազմից հետո զարկ  տրվեց կոնյակի արտադրությանը. սկսվեց կոնյակի սպիրտի արտադրություն, կատարվեց կոնյակի հնեցում, այն հանդիսանում էր կոնյակի հումքի մատակարար երևանյան գործարանների համար։ Հետխորհրդային տարիներին կառուցվեցին վերջին տեխնոլոգիաներով հագեցված հոսքագծեր, որոնք էապես ավելացրեցին մեր գործարանի արտադրության ծավալները։ 1903թ կառուցված գործարանը և այն ժամանակվա տեխնիկական միջոցները այսօր պահպանվել են որպես հնություն, քանի որ նպատակ ունենք այն ներկայացնելու զբոսաշրջիկներին` որպես ազգային արժեք, տեսարժան վայր։

Կոնյակը հայկական բրենդ է,

և  պետք է բոլոր ջանքերն ուղղել այս ոլորտի առաջընթացին

 -Իսկ ինչպիսի՞ն են արտադրության ծավալները։

  - Գինու, կոնյակի արտադրությունը համարվում է մեր երկրի տնտեսության առանցքային ուղղություններից մեկը, որտեղ ներգրավված են և՛ մեծ թվով ընկերություններ` ավելի քան 20 ընկերություն, և՛ հազարավոր ֆերմերային տնտեսություններ։ Եվ վերջապես, կոնյակը համարվում է հայկական բրենդ, ուրեմն` պետք է բոլոր ջանքերն ուղղել նրան, որ այս ոլորտն  ունենա մեծ առաջընթաց։ Այս արտադրությունը ինքնին պահանջում է մեծ ծախսեր, որովհետև ստացած գինին պետք է ունենա հնեցման որոշակի տարիք, որից պատրաստվի կոնյակի սպիրտ, այնուհետև կոնյակ` առնվազն` 3 տարվա հնության։ Խոհրդային շրջանի ցուցանիշերի համաձայն` գործարանը ի վիճակի է մթերել 20000 տոննա խաղող և իրականացնել համապատասխան վերամշակում։ Խաղողի մթերման միջին սահմանը այսօր մեր գործարանում կազմում է մինչև 5000 տոննա  խաղող, որով մենք կարողանում ենք  ընդլայնել մեր արտադրությունը։ Շուկան շատ մրցակցային է, հետևաբար պետք է լինել մրցունակ, որպեսզի կարողանաս պահպանել արդեն  նվաճած  տեղն ու դիրքը։

-Գինիների ի՞նչ տեսականի ունեք և քանի՞ տարվա հնության են դրանք։

-Մենք վաղուց արտադրում ենք գինիներ և բնական է, որ հնեցված պաշարներ ունենք։ Քանակի մասին չենք խոսում, որովհետև քանակը համարվում է կոմերցիոն գաղտնիք։ Մեր բիզնեսի նշանաբանը «բարձր և կայուն որակ պահպանելն է»։ Սա տասնամյակների փորձով ապացուցված ճշմարտություն է։ Մեր գործունեության մեջ մենք շեշտը դրել ենք արտահանման վրա` մեծամասամբ արտահանում ենք Ռուսաստան և ԱՊՀ այլ երկրներ։

-Այժմ քանի՞ աշխատատեղ ունի գործարանը։

-Ներկայումս ունենք 50 աշխատող, բայց մթերման  սեզոնի ընթացքում նրանց թիվն ավելանում է։ Մենք բարձրացնում և ավելացնում ենք գործարանի տեխնիկական զինվածությունը, ներմուծում ենք նոր հոսքագծեր որի հետևանքով կրճատվում է աշխատատեղերի քանակը, քանի որ մեկ մեքենան կարող է փոխարինել 10 աշխատողի։ Հիմա սպասում ենք նոր հոսքագծի, որի աշխատելու դեպքում հնարավոր են նոր կրճատումներ։ Սակայն մենք փորձում ենք պահպանել մեր աշխատողներին` տեղափոխելով նրանց որակի հսկողության ոլորտ։

- Տեխնիկական միջոցների հզորացումից հետո ի՞նչ արդյունքներ կունենաք արտադրողականության ցուցանիշի բարձրացման հարցում։

-Մենք դրա շնորհիվ հնարավորություն կունենանք բարձրացնել շշալցման արդյունավետությունը, ինչպես նաև  բարելավել շշի արտաքին տեսքը, քանի որ միջազգային շուկան պահանջկոտ է և որակ պահանջում է բոլոր առումներով։

-Ձեր ձեռնարկությունը համագործակցու՞մ է այլ կազմակերպությունների հետ և ո՞ր ոլորտներում։

-Մենք համագործակցում ենք օտարերկրյա մեր գործընկերների հետ։ Նրանք որոշակիորեն աջակցում են մեզ ֆինանսական հարցերում։ Օրինակ` առաջիկայում սպասվում են խաղողի գնումներ և նրանք մեզ կտրամադրեն լրացուցիչ գումարներ, որովհետև բանկային տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ ուղղակի արդարացված չէ բանկերից մեծ գումար վերցնել և մթերում իրականացնել։ Արդյունքում հարստացնում ենք ոչ թե ֆերմերներին, այլ`բանկերին։ Բանկերին տոկոս տալու փոխարեն մենք այդ գումարը կարող ենք վճարել գյուղացիներին, խաղողագործներին։ Բացի մթերումից` մենք ունենք նաև մեր սեփական այգին, որտեղ աճեցնում ենք բարձր կարգի և որակի խաղող։

-Պարո՛ն Սարգսյան, մասնակցու՞մ եք արդյոք միջազգային ցուցահանդեսների և ի՞նչ արդյունքներ եք ունեցել։

-Մասնակցել ենք և ամեն տարի ունեցել ենք մրցանակներ Հայաստանում, ԱՊՀ-ում,Եվրոպայում։ Վերջերս` 2010թ. նոյեմբեր ամսին Մոսկվայում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ  մեր 30 տարեկան “Գրիգոր Լուսավորիչ” կոնյակը շահեց ոսկե մեդալ,իսկ մեկ ամիս առաջ տեղեկացանք,որ կայուն բարձր որակ ապահովելու համար, մեզ շնորհվել է «Ադամանդե աչք» կոչվող մրցանակը,որը կստանանք  նոյեմբեր ամսին Ժնևում։ Մեր որակը հայտնի է բոլորին։

-Ի՞նչ բրենդներով է հայտնի ձեր ընկերությունը սպառողների շրջանում և քանի անուն ապրանքատեսակ ունեք։

-Մենք ունենք տասից ավելի անուն ապրանքատեսակ, որոնցից են «Սիփան», «Ամանորյա», «Գեղարդ», «Մասիս», «Գրիգոր Լուսավորիչ»,«Ակոռի»,«Արագած» և այլն։ Ընդ որում` այժմ պատրաստվում են նոր անունով ապրանքատեսակներ։ Միջազգային շուկայում հայտնի ենք «Вершина Армении», «Страна Камней», «Старый Купаж»,«Аромат»,«Армянский Коньяк АВЗ»,«Գեղարդ»,«Արագած», «Սիփան», «Գրիգոր Լուսավորիչ», «Ակոռի» անուններով։ Քանի որ մեր արտահանման շուկան մեծամասամբ Ռուսաստանի Դաշնությունն է, և այնտեղ այդքան հայտնի չեն հայկական գինիները, ուստի մեզ համար առաջնային է համարվում կոնյակի արտադրությունը։ Հայկական գինու տարածման և որպես բրենդի ճանաչման գործընթացը դեռ նոր է սկսվում, որի ջատագովներից մեկը մեր ընկերությունն է։ 

 

Հարցազրույցը` Թ. Արզումանյանի

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...