02:36
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԿՅԱՆՔԻ ԱՆԱՆՑԸ

2013-03-19 12:29

«Դե Ֆակտո» 16 (2007թ.)

Հաղթանակը հազար տեր ունի,  պարտությունն անտեր է: Այնինչ, այդ երբ էր,  որ միջնադարյան թանձր քնից արթնացած Խաչատուր Աբովյանը հայտնի վեպի առաջաբանում հրահրում-բորբոքում էր սեփական ժողովրդի թմրած գիտակցության մեջ ազգային արժանապատվութունն ու հերոսական անցյալը, որ միավորի, ոտքի հանի հռոմեական ու պարսկական կայսրությունների դեմ, անսասան կանգնած իր ցեղի մարմրող, մոռացվող անցյալը:  Հուշում-խնդրում էր վեր կանգնել աձնականից և գնալ անանձնական սիրո ճանապարհով, որն էր` հայրենական  պետականությունը վերականգնելու սրբազան ուղին: Հայրենախոնարհության և անանձնական սիրո մասին հետագայում գրեցին Թումանյանն ու Տերյանը, Մեծարենցն ու Չարենցը, Հրանտ Մաթևոսյանը, որ հորդորում էին Տեր դառնալ սեփական երկրին: Դուրս գալ հազարամյա պարտությունների թնջուկից և ճանաչել մեզ, որովհետև  վերջնագծում մեր կյանքի միակ հավաքական Անանցը անանձնական սիրո ճանապարհով է ստեղծվելու: Այո, հաղթանակը հազար տեր ունի, իսկ պարտությունը անվերջ անտեր է. երբ տարիներ առաջ ազգովին հաղթեցինք  ղարաբաղյան պատերազմը, բոլորիս դեմքերը փայլում էին, բոլորս հաղթանակը վերագրում էինք մեզ, ամեն մեկս` իրեն: Այնինչ, դրանից առաջ, երբ ընկավ Գետաշենը ոչ ոք իր վրա չվերցրեց պատասխանատվությունը: Պարտությունն, այո հավերժական անտեր է, այսինքն թե` մենք այլևս չպիտի պարտվենք, որովհետև պարտությունը պառակտում է ցեղի ոգին, իսկ հաղթանակը` միավորում այն: Եվ հաղթանակը պահելու  ու  շարունակելու միակ ճանապարհը կրկին ու դարձյալ անանձնական սերն է. իրար հանդեպ անվրեժխնդիր, լայնախոհ և սրտաբաց, ինչպես խոսքի լավաշ հացը: Ժամանակները ծովի նման կոկում-հղկում են և մեզ ցուցանում մեզանից առաջ ապրած մեծերի գործերն ու իմաստությունները. մնում է ճանաչել և հետևել այդ լուսածիրին: Նապոլեոնը, հրաժեշտ տալով իր մարշալներին, ասաց. Ես ձեզ ազատում եմ ինձ տված երդումից, ես հեռանում եմ, բայց դուք մնացեք ու ազնվորեն ծառայեք Բուրբոններին, քանի որ դա է պահանջում Ֆրանսիայի շահը: Ինչպիսի անանձնական նվիրում  հայրենիքի հանդեպ, որտեղ երրորդական է դառնում սեփական անձը, քանի որ Նապոլեոնի համար կյանքի Անանցը Ֆրասիայի ճակատագիրն էր և ոչ իրենը: Եվ հիմա, երբ մեր երկրում արդեն սկսվում է նոր նախագահի ընտրության քարոզարշավը, ուզում եմ հավատալ, որ բանավեճերը կընթանան հանուն Հայրենիքի և ոչ թե ընդդեմ իրար, կընթանան առանց թշնամանքի, այլ հանուն ուժեղ և ժողովրդավար Հայաստանի…

Ինչևէ, չմոռանանք, որ այսօր Երևանում բացվելու է երկար սպասված Հյուսիսային պողոտան, որն իմ կարծիքով, մեր հերթական հաղթանակն է, անկախ նրանից, թե ինչեր գրվեցին պողոտայի դեմ, միևնույն է այն մեր հաղթանակն է, մեր բոլորի հաղթանակը, որը  բացվում է մեզ միավորելու մեր մայրաքաղաքի Անանցի շուրջ:

Գլխավոր խմբագիր՝ Մերուժան Տեր-Գուլանյան (2007թ.)



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...