01:51
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-03-15 11:59

«Դե Ֆակտո» 39 (2009թ.)

Մեկ ամիս առաջ Ֆլորենցիայում ես և կինս ծանոթացանք մի մարդու հետ, ով կարճ ժամանակահատվածում կարողացավ իր անունը դարձնել համաշխարհային այնպիսի բրենդ, որր դարձել է մեծահարուստ և ճաշակով մարդկանց անբաժանելի ընկերը: Այդ մարդը դիզայներ Ստեֆանո Ռիչին է: Ես հպարտություն զգացի, երբ նրա հետ զրույցում պարզվեց, որ նա մեծ հարգանք ունի մեր ժողովրդի և պետության հանդեպ: Ինչ խոսք, դա մեր ժողովրդի լավագույն զավակների ազնիվ աշխատանքի և ճիշտ բիզնես վարելու արդյունքն է: Ուրախալի է նաև այն, որ հանրահայտ այս բրենդի լավագույն խանութներից մեկր գտնվում է հենց մեր քաղաքում:

Բազմիցս խոսվել է անկախության սերնդի մասին, այն երիտասարդների մասին, ովքեր ակտիվ են հասարակական-քաղաքական կյանքում և իրենց ամենօրյա գործունեությամբ ցանկանում են կերտել ավելի արդար և բարեկեցիկ Հայաստան: Այս համարում մենք ներկայացնում ենք անկախության սերնդի այն երիտասարդներին, ովքեր քիչ են երեում էկրանից, մամոզի էջերում, բայց ստեղծում են աշխատատեղեր, վճարում հարկեր և իրենց աշխատանքով հենց այսօր կառուցում մեր երկրի ապագան: Ներկայացնելով 10 երիտասարդ գործարարներին' մեր ամսագիրր ֆիքսում է, որ այսուհետ ավելի մեծ ուշադրություն է դարձնելու երիտասարդ գործարարներին և շնորհակալություն հայտնում նրանց, որ նրանք ապրում և արարում են ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ:

Հաշվի առնելով, որ արդի աշխարհը ինտերնետի շնորհիվ դարձել է ավելի փոքր և հասանելի, և որ այսօր շատերը հենց ինտերնետի միջոցով են ինֆորմացիա ստանում և դառնում ճանաչված, մեր ընկերությունը որոշեց ստեղծել ինտերնետ TV (Slaq.am), որն առաջինն է Հայաստանում: Մենք փորձելու ենք տալ անաչառ տեղեկատվություն և լուսաբանել կյանքի բոլոր անցքերը:

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 Դե Ֆակտո ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...