





2013-03-14 11:11
«Դե Ֆակտո» 34 (2009թ.)
Մարտի 8-ից ապրիլի 7-ը մեզանում համարվում է մայրության և գեղեցկության միամսյակ: Սա այն մեկ ամիսն է, երբ ցանկացած տղամարդ վարձում է երջանիկ պահեր պարգևել իրեն շրջապատող և հարազատ կանանց: Պատմության ընթսւցքում միշտ հայ կինը եղել է հայ ընտանիքի, երբեմն նաև պետության բարոյական սյունը: ժամանակներն արագ փոխվում են' իրենց հետ վախելով նաև մեր արժեքային համակարգում շատ արժեքներ, բայց միևնույնն է, հայ կինը տարբերվում է իր բարոյական որակներով և պատկերացումներով աշխարհի մյուս բոլոր կանանցից:
Շնորհավորելով մայրության և գեղեցկության տոնի առթիվ' մաղթում ենք ձեզ երջանկություն և գնահատված լինելու զգացում:
Ազգերի ապագան պետք է փնտրել մայրերի ափի մեջ:
Գարեգին Նժդեհ:
Կան շատ հայեր, ովքեր ապրելով Հայաստանից դուրս, իրենց աշխատասիրության և գիտելիքների շնորհիվ հասել են ֆինանսական և քաղաքական բարձունքների: Եվ այսօր նրանցից շատերը հսկայական ներդրումներ են կատարում Հայաստանում իրենց և իրենց երեխաների ապագան ավելի հուսալի տեսնելու ակնկալիքով: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ պետք է նշել ամերիկահայ խոշոր գործարար Քըրք Քրրքորյանի անունը, ով նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք հսկայական ներդրումներ կատարեց Հայաստանում' օրինակ ծառայելով մյուս հայ գործարարներին: Քըրք Քրրքորյանի սահմանած ռեկորդը թվում էր թե անգերագնահատելի է, բայց Կարեն և Սամվել Կարապետյանների ներդրումներն ու խոստացած ֆինանսական սնուցումներր Հայաստանի Հանրապետության ամենատարբեր բնագավառներ հուշում են, որ այս ընտանիքի ներղրումները կլինեն նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծն իրենց ծավալներով: Հայասաանյան ընդդիմադիր մամուլում շատ է քննարկվել այն հարցը, որ Կարապետյանների ընտանիքի կողմից կատարվող ներդրումներն ունեն քաղաքական նպատակ, այն է' Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ դարձնելր, բայց կյանքր ցույց տվեց, որ Կարեն Կարապետյանն ուղղակի իր պետության և ժողովրդի նվիրյալն է, այլ ոչ' քաղաքական կարիերիստ:
Այս համարում ներկայացնելով Արաբկիր համայնքի ղեկավար Ալբերտ Երիցյանին' մենք վարձում ենք ցույց տալ այս կարճ ժամանակահատվածում նրա կողմից կատարված ղրական քայլերը' համայնքում շատ և շատ հարցերի լուծման ուղղությամբ:
Առջևում Երևանի քաղաքապետի րնտրություններն են, և մեր ամսագիրն ուշադիր հետևելու է այն բոլոր գործրնթացներին, որոնք տեղի կունենան առաջիկայում: Շատ կարևոր է, որ քաղաքապետի րնտրություններն անցնեն արդար և հանդուրժողականության մթնոլորտում:
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դե Ֆակտո ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ