03:08
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-03-23 11:59

«Դե Ֆակտո» 81 (2013թ.)

Ամփոփելով նախագահական ընտրությունները կարելի է արձանագրել, որ տեղի ունեցան նորանկախ Հայաստանի պատմության ամենաթափանցիկ և արդար ընտրությունները: Անզեն աչքով էլ կարելի էր տեսնել, որ մեր իրականության մեջ տեղի է ունեցել ահռելի փոփոխություն, բարձրացել է խոսքի ազատության մակարդակը, որի արդյունքում բոլոր թեկնածուները հնարավորություն ունեցան հավասարապես ներկայացնելու սեփական ծրագրերն ու գործունեությունը իրենց ընտրողներին, իշխող կուսակցությունը չօգտագործեց պետական ռեսուրսը սեփական թեկնածուի հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ, ոստիկանությունը ապաքա-ղաքականացվեց և բոլոր թեկնածուների համար ստեղծեց հավասար պայմաններ, ինչի արդյունքում թաղային հեղինակությունները չկարողացան այս կամ այն թեկնածուի օգտին մասսայական կեղծիքներ թույլ տալ: Արանք հաջողություններ են, որոնք բարձրացնում են Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունն ու դերը: Հայաստանն ունեցավ նոր նախագահ, որին ընտրել է ՀՀ քաղաքացիների 58 տոկոսից ավելին, ինչը ևս վկայում է, որ իշխանությունները խնդիր չէին դրել ամեն գնով իշխանությունը պահելու, այլ խնդիր էր դրվել հնարավորություն տալ քաղաքացուն կատարելու սեփական ընտրությունը: Թեև գործող նախագահը չուներ լուրջ ռեսուրսներով և քաղաքական թիմով մրցակից, այնուամենայնիվ ընտրությունները մրցակցային էին, որի արդյունքում երկրորդ տեղը գրաված թեկնածուն հավաքեց բավականին մեծ թվով ձայներ:

Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Աերժ Աարգս-յանին քաղաքացիների վստահությանն արժանանալու առիթով, ինչպես նաև ՀՀ քաղաքացիներին սեփական պետության վարկանիշը բարձրացնելու և անկախության հիմքերը էլ ավելի ամրապնդելու վճռականություն ունենալու կապակցությամբ:

 Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...