15:30
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-03-04 11:20

«Դե Ֆակտո» 50 (2010թ.)

Վրաստասնի տարածքում ապրում են մեծ թվով հայեր, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նպաստում են վրացական պետության զարգացմանն ու տեղի հայկական համայնքի համար ապահովում բարեկեցիկ կյանք: Երբ լինում ես Ջավախքում, միայն ցուցանակներն են հիշեցնում, որ դու Վրաստանի տարածքում ես: Տպավորությունն այնպիսին է, որ Ջավախքը Հայաստանի օրգանական շարունակությունն է և ապրում է իր հոգսերով, իր ձգտումներով ու պատկերացումներով, որոնք շատ հաճախ տարբերվում են վրացական պետության պատկերացումներից, ինչն էլ բերում է չարտահայտվող հակասություններ վիրահայերի և վրաց իշխանությունների միջև: Շփվելով ջավախքահայերի հետ՝ ակնհայտ է դառնում, որ նրանց մոտ Վրաստանից անկախանալու ձգտումներ կարծես թե չկան, և ջավախքահայերն ընդամենը ցանկանում են որպես Վրաստանի քաղաքացի բարեկեցիկ և ապահով ապրել իրենց հայրենի հողի վրա: Մի կողմից Վրաստանի իշխանությունները աջակցում և հենարան են կանգնում այն վիրահայ գործարարներին, ովքեր ներդրումներ են անում և ստեղծում աշխատատեղեր Ջավախքում կամ Վրաստանի այլ շրջաններում, մյուս կողմից էլ աչք են փակում, թե ինչպես են կործանվում և փակվում Թբիլիսիում գտնվող հայկական հնագույն եկեղեցիները: Սա վկայում է այն մասին, որ թեև վրաց իշխանությունները հասկանում են, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը իրենց համար շատ թանկ և կարևոր հարևան են, բայց իրենց քաղաքական շահերը թույլ չեն տալիս մինչև վերջ անկեղծ լինել և հայ-վրացական հարաբերություններում փորձել փակել այն բոլոր անցքերը, որոնք կարող են վնասել երկու դարավոր հարևանների հարաբերություններին:

Սանոսյանների ընտանիքը ջավախքահայ ընտանիքներից մեկն է, ովքեր կառչած են իրենց հողից և արտերկրում աշխատած իրենց «ազնիվե գումարները ներդնում են իրենց հայրենի հողում՝ ստեղծելով աշխատատեղեր, դրանով իսկ ջավախքցուն պահելով սեփական հողի վրա:

Անկասկած՝ Ջավախքը հայկական հող է, և որպեսզի նա չարժանանա Նախիջևանի ճակատագրին, նրա իրական տերը՝ ջավախքցին, պետք է ապրի և իր երեխաների ապագան կապի իր հայրենիքի հետ:

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...