





2013-02-27 10:59
«Դե Ֆակտո» 28 (2008թ.)
Ուսումնասիրելով կառավարության գործունեությունը և կառավարությունում տարբեր տրամաչափի պաշտոնյաների աշխատանքը, մենք փորձեցինք նշել գործադիրի ամենաազդեցիկ դեմքերին: Քանի որ մեր պետության կարևորագույն խնդիրներից մեկը տնտեսության զարգացումն ու պետական բյուջեի ապահովումն է, այդ իսկ պատճառով այսօրվա կառավարությունում ամենաազդեցիկ դեմքերը այն անձինք են, որոնք ապահովում են վերոնշյալ խնդիրների իրականացում: Մեր հարցումները ցույց տվեցին, որ կառավարության ամենասիրված ներկայացուցիչը ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն է:
Այս համարում ներկայացնում ենք հարցազրույց Արցախյան պատերազմի հերոս Սամվել Բաբայանի հետ:
Սեպտեմբերը ընտրությունների ամիս է: Մի քանի համայնքներում արդեն տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ, բայց առջևում սպասվում են նոր ընտրություններ Կենտրոն և Նոր Նորք համայնքներում: Ներկայացնելով Նոր Նորք համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Պետրոսյանի կերպարը, մենք հնարավորություն ենք տալիս քաղաքացիներին ծանոթանալու նրա անցած ուղուն և գործունեությանը:
Հաշվի առնելով, որ առջևում Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններն են, մենք ներկայացնում ենք նաև վերլուծություններ, կանխատեսումներ այդ ընտրությունների վերաբերյալ:
ԱՄՆ կունենա սևամորթ նախագահ, թե ոչ` կիմանանք ավելի ուշ, բայց մի բան ակնհայտ է, որ նախընտրական պայքարը Նահանգներում վաղուց ձևավորված և շատ գեղեցիկ շոու է:
Վայելեք այն:
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Վերադառնալ