15:43
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-02-26 11:33

«Դե Ֆակտո» 75 (2012թ.)

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չափազանց կարևոր են յուրաքանչյուր պետության համար, առավել ևս նոր զարգացող պետությունների համար: Գյուղի կամ քաղաքի բնակիչը իր քվեով ձևավորում է տեղական իշխանությունը և 4 տարիների ընթացքում իր համայնքի ճակատագիրը, հետևաբար իր և իր ընտանիքի ճակատագիրը, մեծ մասամբ, վստահում իր կողմից ընտրված անհատին: Շատ կարևոր է, որ մեր քաղաքացիներն իսկապես գիտակցեն այս ինստիտուտի դերն ու նշանակությունը, քանզի իրենց ամենօրյա շփումը ոչ թե երկրի նախագահի, վարչապետի կամ մեկ այլ պաշտոնյայի հետ է, այլ հենց իրենց կողմից ընտրված համայնքի ղեկավարի: Հետևաբար ՏԻՄ ընտրություններին պետք է անպայման մասնակցել և կատարել իրապես ճիշտ ընտրություն: Մեր ամսագիրը կարևորում է այս ինստիտուտի կայացումը մեր պետության ներսում, և դա է պատճառը, որ այս համարը նվիրված է ՏԻՄ ընտրություններին: Քանի որ ամենաթեժ ընտրապայքարներից մեկը սպասվում է Կապան քաղաքում, ուստի մենք որոշեցինք անդրադառնալ այս համայնքին' հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գործող քաղաքապետ Արտուր Աթայանը բավականին մեծ հեղինակություն ունեցող և իր համայնքի կողքին կանգնած անձնավորություն է, ով մասնակցել է արցախյան պատերազմին, պաշտպանել իր քաղաքը և այսօր էլ փորձում է շենացնել այն:

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

« Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...