07:07
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-02-25 15:29

«Դե Ֆակտո» 26 (2008թ.)

Այս օրերին լրացավ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100 օրը, որի առիթով մենք փորձեցինք հեռախոսային հարցման միջոցով ծանոթանալ մեր քաղաքացիների գնահատականներին, որը և ներկայացնում ենք մեր ամսագրի էջերում: Ակնհայտ է, որ այս 100 օրերի րնթացքում Հայաստանում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ, ա) օրենքր գերակա է դարձել բոլորի համար, բ) փոխվել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը Թուրքիայի հարցում (այս համարում մենք ներկայացրել ենք նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի արտաքին քաղաքականության բնագավառում պատկերացումները), գ) արմատական փոփոխություններ են տեղի ունեցել հարկային և մաքսային մարմիններում, դ) խոսքի ազատության սահմաններն ընդլայնվել են և այլն: Սեպտեմբերին Արաբկիր համայնքում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, այդ իսկ պատճառով այս համարում մենք անդրադարձել ենք Արաբկիրի գործող համայնքապետ Հովհաննես Շահինյանի եռամյա գործունեությանը, պարզելու համար, թե իր խոստումներից որոնք է նա կարողացել իրականացնել և ինչու է որոշել դարձյալ առաջադրվել որպես համայնքի ղեկավար: Հարցման միջոցով փորձել ենք հասկանալ Երևան քաղաքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված անհատների գնահատականը սեփական ընտրողներից: Թեև որոշ համայնքներում բնակիչները գոհ են իրենց պատգամավորներից, բայց, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ շատ պատգամավորներ ընտրվելուց հետո մեղմ ասած չեն կատարում իրենց խոստումները, իսկ ոմանք էլ ընդհանրապես աշխատում են չերևալ իրենց ընտրատարածքներում: Թեև Խաչատուր Սու-քիասյանը գտնվում է հետախուզման մեջ, բայց այնուամենայնիվ ամենաբարձր վարկանիշը պատկանում է նրան:

Խոստումներ տալուց առաջ մտածե՛ք:

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

« Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...