





2013-02-21 11:05
«Դե Ֆակտո» N53 (2010թ.)
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները զարգացած են ոչ միայն քաղաքական և բիզնես շրջանակներում, այլ նաև մշակութային դաշտում, ինչի վառ ապացույցն է այն, որ ազգությամբ հայ շատ տաղանդավոր մարդիկ կարողանում են հաջողությունների հասնել ռու-սաստանյան բավականին խստապահանջ մշակութային դաշտում' ռուս հանդիսատեսին ներկայացնելով թերևս աշխարհի ամենահին և բազմաբովանդակ մշակույթներից մեկը' հայկական մշակույթը: Խորհրդային Միության տարիներից հայ մտավորականները աչքի են ընկել միութենական ողջ տարածքում իրենց տաղանդով. հայերը Խորհրդային Միության մշակույթին տվել են այնպիսի անուններ (Մհեր Մկրտչ-յան, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Մարտիրոս Սարյան), ովքեր իրենց տաղանդով բարձրացրել են ոչ միայն հայ, այլ նաև Խորհրդային մշակույթի հեղինակությունն ամբողջ աշխարհում: Այսօր էլ Ռուսաստանի Ռաշնու-թյան տարածքում քաղաքական, գործարար հայտնի անունների կողքին կան նաև մշակութային, ազգությամբ հայ մեծերի անուններ, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով բազմազգ Ռուսաստանի քաղաքացիներին ներկայացնում են մեր բազմադարյա մշակույթը:
Մեցո Իգիթյանը այն երիտասարդ հայերից է, ովքեր Հայաստանից դուրս աշխատելով գումարներ, փորձում են այդ գումարներով ներկայանալի դարձնել հայ մշակույթը օտարին և դա է պատճառը, որ մեր ամսագիրը որոշեց դասվել աշխատասեր հայ նոր սերնդի գոչծիչներին գնահատողների շարքում և այս համարում ներկայացնել Մեցո Իգիթյանի և նրա ընկերների իրականացրած գործունեությունը Հայաստանում և նրա սահմաններից դուրս:
Քչերն էին հավատում, որ «Կարոտե փառատոնը հաջողություն կունենա, բայց Մեցոյին հաջողվեց մի շարք մարդկանց աջակցությամբ և ՀՀ Աժ նախագահի բարձր հովանու ներքո կազմակերպել այդ հիանալի փառատոնը Հայաստանում, որի շրջանակներում Հայաստան եկան բազմաթիվ աշխարհահռչակ դեմքեր, այդ թվում' ժերար Դեպարդիեն:
Ըստ նախնական պայմանավորվածության, հաջորդ տարի «Կարոտե փառատոնն անց է կացվելու Փարիզում: Մաղթում ենք հաջողություններ և ուրախ ենք, որ հայերը Հայաստանից դուրս չեն մոռանում իրենց մշակույթն ու փորձում են այն դարձնել առաջադեմ մարդկության սեփականություն:
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ