





2013-02-14 17:39
«Դե Ֆակտո» N40(2009թ.)
Թվում էր, թե 2009 թվականի աշունը քաղաքական առումով թեժ է լինելու (համենայն դեպս դա էին խոստանում ընդդիմադիրները), բայց պետք է նկատել, որ աշունն այնքան էլ թեժ չէ: Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական հարաբերություններր նոր որակի բերելու և միջպետական սահմանր բացելու ուղղությամբ տարվող քայլերր թեև միանշանակ չրնդունվեցին մեր քաղաքական դաշտում, այնուամենայնիվ քաղաքական դաշտի մեծ մասր, ինչպես նաև հասարակության զգալի հատվածր կիսում է նախագահի պատկերացումներր հայ-թուրքական հարաբերությունների ապագայի վերաբերյալ: Ո՛չ մենք, ո՛չ թուրքերր չենք քոչելու այս տարածաշրջանից և ստիպված ենք ապրել կողք կողքի և լինել հարևան ժողովուրդներ: Պատմության մեջ շատ են դեպքերր, երբ երկու հարևան ժողովուրդների միջև կան բազմաթիվ կնճռոտ խնդիրներ, բայց այդ պետություններն իրենց մեջ ուժ են գտնում կողք կողքի, հաճախ նաև բարեկամաբար ապրելու: Ես վստահ եմ, որ Թուրքիան մեզ երբեք բարեկամ չի լինի, և վստահ եմ, որ թուրքերր պարտավոր են ճանաչել Մեծ եղեռնր և ներողություն խնդրել հայ ժողովրդից բազմաթիվ բարոյական ու ֆինանսական հարվածների համար, բայց միևնույն ժամանակ ես վստահ եմ, որ մենք պետք է առաջնորդվենք պետական շահերով և առաջիկա բոլոր փոխ-հարաբերություններր կառուցենք՝ հաշվի առնելով բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահը:
Հայաստանր պետք է ունենա ոչ թե մշտական թշնամիներ կամ բարեկամներ, այլ' մշտական շահեր:
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
« Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ