





2013-02-12 10:42
«Դե Ֆակտո» 66(2011թ.)
Ֆինանսատնտեսական ճգնաժամը առավել ուժգին հարված հասցրեց շինարարական բիզնեսին, որը մինչ 2007 թվականի վերջը` ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ծաղկում էր: Երևանում կառուցվեցին բազմաթիվ նորակառույցներ, նոր փողոցներ ինչպես Հյուսիսային պողոտան: Ցավոք, ֆինանսատնտեսական ճգնաժամը հարվածեց նաև Հայաստանի շինարարական բիզնեսին և անշարժ գույքի շուկային: Այս համարում մենք փորձել ենք անդրադառնալ հայաստանյան անշարժ գույքի շուկային, պարզելու, թե ե՞րբ այդ ոլորտը կհաղթահարի ֆինանսատնտեսական ճգնաժամը և կվերականգնի իր նախկին ծավալները: Հետաքրքրականն այն է, որ ճգնաժամի պատճառով աշխարհի գրեթե բոլոր երկրներում անշարժ գույքի գներն անկում ապրեցին, իսկ Հայաստանում գրեթե, ոչ: Սա հարց է, որը հուզում է Հայաստանի ցանկացած քաղաքացու, որի պատասխանն էլ փորձեցինք ստանալ այս համարում «ԷՍԿո-Կոնցեռնե-ի նախագահ Սարգիս Աղաբեկյանից, որը ոլորտի առաջատար գիտակներից է, իսկ ընկերությունը անշարժ գույքի շուկայի առաջատարներից:
Այս ամիս Երևանն ունեցավ նոր քաղաքապետ ի դեմս Տարոն Մարգարյանի, որը մինչ այդ զբաղեցրել է տարբեր պաշտոններ տեղական ինքնակառավարման համակարգում և կուտակել մեծ փորձ, այժմ արդեն մայրաքաղաքը կառավարելու համար: Բոլոր երևանցիները, ինչպես նաև Հանրապետության նախագահը իրենց վստահությունը հայտնեցին նորընտիր քաղաքապետին և նաև պահանջը իրենց հուսախաբ չանելու:
Շնորհավորում եմ Երևանի քաղաքապետին, մաղթելով ազնիվ և նվիրական աշխատանք հանուն մեր մայրաքաղաքի ապագայի:
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ