





2013-01-30 12:04
«Դե Ֆակտո» N33 (2008թ.)
Ցավոք սրտի ֆինանսական, տնտեսական ճգնաժամը մտավ նաև Հայաստան, և արդեն ակնհայտ է,որ 2009 թվականը ծանր տարի է լինելու մեր քաղաքացու համար: Թեև կառավարությունը ջանքեր չի խնայում ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ, պետք է նկատել, որ դրանք ուշացած ջանքեր են և պետք էր ավելի վաղ մտածել տեղական արտադրողի շահերի մասին, ինչպես նաև հետևել աշխարհի փորձին` թեթևացնելով հարկային բեռը:
Թեև ընդդիմությունը պնդում էր, որ Եվրախորհուրդը զրկելու է Հայաստանին ձայնի իրավունքից, այնուամենայնիվ, ժամանակն ապացուցեց հակառակը. Հայաստանը դարձյալ ձայնի իրավունք ունի և շարունակում է ժողովրդավարական բարեփոխումները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը աշխարհի այն քիչ երկրներից է, որ ապրում է բացառապես հարկերի հաշվին, մենք պարբերաբար անդրադառնում ենք հարկային համակարգին և այդ համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին: Քանի որ այս ճգնաժամի պայմաններում էլ ավելի է կարևորվում եկամուտների պետական կոմիտեի դերն ու նշանակությունը, ինչպես նաև հաշվի առնելով կոմիտեի նախագահի ակտիվ և արդյունավետ աշխատանքը, այս համարը մենք նվիրում ենք Գագիկ Խաչատրյանի գործունեությանը, և հնարավորություն տալիս քաղաքացիներին և գործարարներին մեր ամսագրի էջերից ստանալու իրենց հուզող հարցերի պատասխանները:
Ուսումնասիրելով իշխանական բուրգը` մենք հանգել ենք այն եզրահանգման, որ իշխանական ամենաազդեցիկ և հեռանկարային դեմքերը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն է, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Սա 2009 թվականի ձմռան մեր վերջին համարն է:
Առջևում գարուն է...
Մենուա Հարությունյան
Դե Ֆակտո ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ