





2013-01-29 11:20
«Դե Ֆակտո» 69
Պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, թեև դանդաղ տեմպերով, բայց զարգանում է՝ անկախ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունից: Տնտեսության կարևոր բաղադրիչը՝ բանկային համակարգը, նույնպես զարգանում է, և այն կարելի է կայացած համարել:
Բանկային համակարգն այսօր լայնորեն սպասարկում է տնտեսվարող սուբյեկտներին՝ առաջարկելով վարկային տարբեր ծրագրեր: Պետք է նկատել, որ հասարակությունը նույնպես օգտվում է բանկային ծառայություններից. դժվար է գտնել որևէ ընտանիք, որը բանկային համակարգի հետ գործարք կատարած չլինի: Սակայն այն, որ ՀՀ-ն, համեմատած հետխորհրդային երկրների, ունի առավել զարգացած և կայացած բանկային համակարգ, չպետք է գոհացնի մեզ, քանի որ այսօր այդ ոլորտում նույնպես առկա են բազմաթիվ խնդիրներ: Շատ կարևոր է, որ բանկային համակարգի ծառայություններն առավել մատչելի դառնան, սահմանվեն վարկային ցածր տոկոսադրույքներ, ինչը կնպասի հատկապես փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:
Տնտեսագետների գնահատմամբ՝ 2012թ. սպասվող ֆինանսատնտեսական ճգնաժամի ալիքի ազդեցությունից կարող է խուսափել ՀՀ տնտեսությունը, մասնավորապես՝ բանկային համակարգը. հուսանք հենց այդպես էլ կլինի:
ՙԴե Ֆակտո՚ ամսագրի այս համարի առաջին էջում ներկայացնում ենք ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ-ն՝ ի դեմս վարչության նախագահ Արա Կիրակոսյանի: Փորձել ենք արձանագրել ՀՀ բանկային համակարգի ձեռքբերումները, խնդիրները, զարգացման հեռանկարները:
Մենուա Հարությունյան
Դե Ֆակտո ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ