





2013-01-24 14:34
«Դե Ֆակտո» N44 (2010թ.)
Սրանք Արցախյան պատերազմի հերոս Մոնթեի խոսքերն են: Եվ երբ մի պահ պատկերացնում ենք, թե ինչ կարող էր լինել Արցախի կորուստի դեպքում, հասկանում ենք, որ Մոնթեն հիրավի ճիշտ էր, և այսօր պետք է ամեն ինչ անել Արցախի հզոր և կայուն ապագան կերտելու համար: Շրջելով Լեռնային Ղարաբաղում, տեսնելով արցախահայերի անկոտրում կամքր և սեփական հողի վրա ապագան կերտելու անվերջանալի ձգտումներր՝ համոզվում ենք, որ նա ամեն ինչ անելու է իր երկիրր շենացնելու համար: Ծանոթանալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասարակական և քաղաքական կյանքին՝ ակներև է դառնում, որ Արցախն այսօր ժողովրդավարական արժեքներով ապրող և սեփական քաղաքացու իրավունքներր հարգոդ պետություն է: Երբ խոսում ենք ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորման մասին, անհասկանալի է դառնում մի փաստ, թե ինչպես կարող է ժողովրդավարություն քարոզող արդի աշխարհր չտեսնել, որ սուլթանական արժեքներով ապրող Ադրբեջանը չի կարող տեր դառնալ ժողովրդավարական արժեքներով իր ապագան կերտող Արցախին:
Ես՝ որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ, կարծում եմ, որ մեզ համար խաղաղությու- նր շատ թանկ է, բայց այնքան թանկ չէ, որ հանուն խաղաղության մենք գնանք զիջումների և կորցնենք այն ամենը, ինչ ձեռք ենք բերել արյան գնով:
Այս համարր նվիրելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին կյանքի լուսաբանմանը՝ մենք ցանկություն ունենք ցույց տալու Արցախի իրական դեմքն ու ապագան: Երբ քայլում ես Ատեփանակերտի և Շուշիի փողոցներով, հպարտություն ես ապրում, որ մեր ավագ ընկերների թափած արյունը զուր չի անցել, և նրանց ձեռքբերումը մենք կարողանում ենք այսօր շենացնել և դարձնել ավելի հայեցի:
Վստահ եմ, որ Արցախը կունենա մեծ ապագա, և ինչպես Վազգեն Աարգսյանն է ասել, իրոք, 21-րդ դարը կլինի մերը:
ՄԵՆՈւԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Դե Ֆակտո ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ