15:56
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մշակութային քաղաքականություն և քաղաքական մշակույթ

2013-01-22 11:36

Մշակութային քաղաքականություն և քաղաքական մշակույթ հասկացությունները թվում է, թե չեն լրացնում միմյանց, սակայն  փոխկապակցված են և դրանց ներդաշնակության դեպքում է միայն հնարավոր ունենալ  ժողովրդավարական հանրապետություն. երբ նյութական արժեքներն ու սեփական հավակնությունները  չեն դառնում գերակա:

Այսօր մեր մշակութային իրականությունը փոխելու քայլեր արվում են հասարակության տարբեր հատվածների կողմից: Մեր մշակութային պատկերացումները խեղաթյուրող, ցածրարժեք   սերիալների դեմ պայքարողների բանակը գնալով մեծանում է, խոսվում է ցենզուրա մտցնելու մասին: Այնինչ հետևանքը վերացնելուց առաջ, ինչպես բժշկության մեջ է ընդունված, պետք է գտնել աղբյուրը և սկսել այնտեղից:

Առաջին հերթին մենք պետք է գրագետ  մշակութային  սերունդ կրթենք: Այդ հարցում շատ կարևոր է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերակատարումը: Ինստիտուտը պետք է մշակութասեր և մշակույթն իր  մեջ կրող սերունդ  կրթի, որի առկայության պարագայում կձևավորվի մշակութային այլ իրականություն:

«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի  առաջին էջին ներկայացնում ենք Երևանի  թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր, «Գոյ» թատրոնի  գեղարվեստական  ղեկավար Արմեն Մազմանյանին, ով իր հարցազրույցում ներկայացնում է այսօրվա մշակութային իրականությունը:  

Մենուա Հարությունյան

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...