15:30
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Գերժամանակակից սարքավորումը գրագետ մասնագետի ձեռքում կարող է հրաշքներ գործել

2020-12-08 00:39

ԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի առիթմոլոգ

«Դե Ֆակտո» N 05/156 (10/2020թ.) 

-Տիկի՚ն Գևորգյան, ի՞նչ ծառայություններ են մատուցվում առիթմոլոգիական ծառայությունում:
-«Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի առիթմոլոգիական ծառայությունում մատուցվում են հետևյալ ծառայությունները՝ էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), հոլտերի մոնիթորինգ, էլեկտրական կարդիովերսիա, դեղորայքային կարդիովերսիա, սրտի ժամանակավոր և մշտական խթանիչների տեղադրում, էլեկտրասրտախթանիչների, կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների ծրագրավորում, առիթմոլոգիական խորհրդատվություններ:
-Ի՞նչ սարքավորումներով է զինված ծառայությունը և որքանո՞վ են դրանք պայմանավորում բուժծառայության բարձր որակը. քանի՞ տոկոս է բաժին հասնում սարքավորումներին, քանի՞սը՝ մասնագետին:
-Բաժանմունքը հագեցած է ժամանակակից սարքավորումներով՝ ներառյալ հիվանդների մոնիթորինգի համակարգերը, դեֆիբրիլյատորները և էլեկտրասրտագրիչները, ինչպես նաև բժշկական սարքավորումների լայն տեսականի ինվազիվ էլեկտրոֆիզիոլոգիական, առիթմոլոգիական ախտորոշման և առիթմիայի միջամտական բուժման համար: Ինչպես նաև գործում է տնային կամ HOME մոնիթորինգը, որը միակն է տարածաշրջանում: Սա սարք է՝ իր հավելվածով, որը թույլ է տալիս հետևել պացիենտի սրտի ռիթմին և դրա փոփոխություններին՝ հեռահար կերպով, անկախ նրանից, թե որտեղ է նա գտնվում: Եթե գրանցվեցին փոփոխություններ, բժիշկը հաղորդագրություն է ստանում հավելվածի կողմից, հնարավորություն է ունենում արագ արձագանքելու և հեռահար կերպով փոխելու էլէկտրասրտախթանիչի պարամետրերը:
Ցանկացած գերժամանակակից սարքավորում ոչինչ է առանց այն օգտագործող գրագետ մասնագետի և միևնույն ժամանակ, բժշկագիտության նորագույն նվաճումները հնարավորությոններ են ստեղծում առավել արագ, ճշգրիտ ախտորոշելու հիվանդությունները և դրանք բուժելու: Կարծում եմ՝ սրանք փոխկապակցված են և տոկոսային հարաբերակցություն ներկայացնելը սխալ կլինի:
-Առիթմոլոգական ո՞ր հիվանդություններն են առավել տարածված. ի՞նչ խնդիրներով են առավել հաճախ դիմում Ձեզ:
-Դիմում են տարբեր խնդիրներով, սկսած թեթև արտահայտված խանգարումներից՝ վերջացրած կյանքին վտանգ սպառնացող առիթմիաներից, հիվանդությունները տարբեր են պարոքսիզմալ տախիկարդիաներ, շողացող առիթմիա, սինուսային հաճախասրտություն, քիչ արտահայտված էքստրասիստոլիկ առիթմիաներ և այլն:
-Ինչպիսի՞ սկզբունքներ ունեք՝ որպես մասնագետ, ինչպիսի՞ մոտեցում եք ցուցաբերում հիվանդներին:
-Եթե չես կարող օգնել, մի՚ վնասիր: Ցանկացած մարդ՝ անկախ իր կրոնական, ազգային սոցիալական պատկանելիությունից, իրավունք ունի ստանալ որակավորված բժշկական օգնություն: Պացիենտն իրավունք ունի իմանալ իր հիվանդության մասին: Փորձում եմ առանց բարդ տերմինների ներկայացնել իրենց հիվանդության մեխանիզմը և ինչ միջոցներով միասին պետք է փորձենք այն հաղթահարել: Հիվանդության հանկարծակի հայտնվելը մարդկանց վարքը փոխում է, պետք է հասկանալ, որ շատ հաճախ մարդը խոսում է քեզ հետ՝ առաջնորդվելով իր վախերով, պետք է անորոշության վիճակից նրան բերել կոնկրետ գործողությունների դաշտ, որտեղ տեղեկացված լինելով՝ ավելի հեշտ է դառնում հիվանդության հաղթահարումը:
-Ո՞րն է Ձեզ համար աշխատանքի լավագույն գնահատականը:
-Ինձ համար աշխատանքի լավագույն գնահատականը հիվանդի բարձր տրամադրությունն է, ապրել շարունակելու ցանկությունը, մոտիվացված լինելը, ժպիտը, որով նա քեզ հետ հանդիպում է հաջորդ այցին:


Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...