14:23
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-10-24 12:34

«Դե Ֆակտո» N 04/155 (09/2020թ.)

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։
Հովհաննես Թումանյան
(հատված՝ «Թմկաբերդի առումը» պոեմից)

Թումանյանական այս խոսքերը հիշեցի, երբ որոշեցի գրել խմբագրականս, քանի որ «Դե Ֆակտո» ամսագրի այս համարը նվիրվում է իր գեղեցիկ ներաշխարհով եզակի, անմահ գործերով տարբերվող, իր մահվանից հետո անգամ բարեգործական ծրագրերի շարունակականությունն ապահոված ամերիկահայ բժիշկ, բարերար, ազգային գործիչ, գրող-հրապարակախոս Նուբար Ջանոյանի հիշատակին:
Այդպիսին՝ նրա պես են լինում գեղեցիկ մարդիկ, ում կյանքի յուրաքանչյուր ոլորտում սերն ու բարությունն է թևածում, նրանք տիրապետում են գեղեցիկ ապրելու և գեղեցիկը ստեղծելու և տարածելու արվեստին:
Նուբար Ջանոյանը բժշկում էր մարդկանց՝ թակելով նաև նրանց հոգու դռները, փարատելով նրանց ցավերը, սովորեցնում երջանիկ ապրելու բանաձևը, որը սիրելը, բարին արարելն ու ներելն է: Նրա բուժհաստատություններում անվճար բուժվել և բուժվում են հազարավոր մարդիկ՝ մեծ սեր և հիացմունք տածելով Նուբար Ջանոյան տեսակի հանդեպ:
Նա մեծ մարդասեր ու բարեգործ էր, ով անտարբեր չի եղել նաև որևէ ոլորտի տաղանդավոր գործչի հանդեպ. նա սատար է կանգնել արվեստի, գրականության, մշակույթի բազում տաղանդավոր գործիչների: Եվ սա ամենը չէ, մենք փորձել ենք ամսագրում ներկայացնել նրա ողջ գործունեությունը, իրականացրած բոլոր ծրագրերը:
Ցավոք, Նուբար Ջանոյանն այսօր մեզ հետ չէ, նրա մահը մեծ կորուստ է բոլորիս համար: Նա չհասցրեց իրականացնել մի շարք նվիրական ծրագրեր, որոնք, վստահ եմ, կիրականացնի նրա սիրելի կինը՝ բանաստեղծուհի Սոնա Վանը:
Թերևս, Նուբար Ջանոյանի կյանքի ամենահմայիչ ու գեղեցկագույն էջը նրա սերն է, պաշտամունքն իր տիկնոջ՝ Սոնա Վանի հանդեպ: Նրանց սերը, ընտանիքը, միությունը օվկիանոսի խորություն, խորհրդավորություն ու գեղեցկություն ունի: Անհնար է առանց հուզմունքի կարդալ նրանց՝ միմյանց ուղղված նամակները, մանավանդ՝ Նուբար Ջանոյանի՝ մահվանից առաջ գրված վերջին նամակը՝ ուղղված Սոնա Վանին: Չբացեմ փակագծերը: Բարի ընթերցում…


Noble deeds will never die,
Through the centuries gloried and famed.
Happy the man who through his deeds
Wins an immortal name.
(Excerpt from Hovhannes Tumanyan՛s poem “The Capture of Fort Temuk”)


I remembered these words of Tumanyan when I decided to write my editorial, because this issue of "De Facto" magazine is dedicated to the American-Armenian doctor, philanthropist, national figure, writer-publicist Noobar Janoian, who is famous for his unique and beautiful inner world, who differed for his immortal deeds and ensured the continuity of his charitable programs even after his death.
Beautiful people like him live like this; love and kindness pervade every aspect of their life, they master the art of living beautifully, creating and spreading beauty.
Noobar Janoian healed people by knocking on the doors of their souls, relieving their pains, teaching them the formula for living happily, which is to love, to do good and to forgive. Thousands of people have been and continue to be treated free of charge in his medical institutions, with great love and admiration towards Noobar Janoian.
He was a great philanthropist who was not indifferent to any talented person in any sphere. He supported many talented representatives of art, literature and culture. And that is not all, we have tried to present in the magazine all his activities, all the programs he has implemented.
Unfortunately, Noobar Janoian is not with us today, his death is a great loss for all of us. He did not manage to implement a number of great projects, which, I am sure, will be implemented by his beloved wife, poetess Sona Van.
Probably the most charming and beautiful page of Noobar Janoian՛s life is his love towards his wife, Sona Van. Their love, family and union have the depth, mystery and beauty of the ocean. It is impossible to read their letters to each other without excitement, especially Noobar Janoian՛s last letter to Sona Van, written before his death. I will not open the brackets. Wishing you pleasant reading…

ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր 
խմբագրի պաշտոնակատար



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...