16:19
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՔԻՔ-ԲՈՔՍԻՆԳԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2020-02-19 11:37

 «Դե Ֆակտո» N 5/151 (11-12/2019թ.) 

Գառնիկ Սաշայի Հայրապետյան

Ծնվել է 1978 թվականի հուլիսի 14-ին, ք. Գորիսում:
1996-1998թթ. պարտադիր ժամկետային ծառայություն է անցել ՀՀ զինված ուժերում:

Կրթությունը.
2001թ. ավարտել է Երևանի Մշակույթի համալսարանի «իրավագիտության» ֆակուլտետը:
2007թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտը` ստանալով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մանկավարժի և փրկարարի» որակավորում:

Հասարակական գործունեությունը.
2003 թ-ից ՀՀ Քիք-բոքսինգի Ազգային ֆեդերացիայի նախագահ:
2003 թ-ից WPKA և WAKO պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
2006-2008թթ. «Միջազգային ոստիկանության ավտոմոբիլային կորպորացիա» ՀԿ-ի անդամ:
2007-2009թթ. «Միջազգային ոստիկանության կորպորացիա» ՀԿ-ի պատվավոր անդամ:
2007-2011թթ. ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ:
2016թ. Մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիայի պատվավոր անդամ:
2011թ. «Դինամո» ՄՀԿ նախագահի 1-ին տեղակալ, ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, իսկ 2016թ. փետրվարի 16-ի հրամանով շնորհվել է Ոստիկանության գնդապետի կոչում:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

1965թ-ին Լատինական Ամերիկայում ստեղծվեց քիք-բոքսինգ մարզաձևը: Երկու մարզաձևերի լավագույն հարվածները` բռնցքամարտի` ձեռքի և թեյքվանդոյի` ոտքի աշխատանքները համակցվելով` ստեղծվեց քիք-բոքսինգ մարզաձևը, որն ունի հինգ մենամարտելու ոճ` Ֆուլ կոնտակտ, Լայթ կոնտակտ, Սեմի կոնտակտ, Լոու-քիք կոնտակտ, Մենակատարային կոմպոզիցիա:
1990-ական թվականներին մարզաձևը ներխուժեց Հայաստան: 1990-1993թթ-ին մարզաձևը Հայաստանում ուշադրության կենտրոնում էր, բայց պատերազմական տարիները խոչընդոտ հանդիսացան մարզաձևի զարգացմանը: 1997թ-ին կազմավորվեց ֆեդերացիա, բայց մինչև 1999թ-ը, չունենալով համախմբված մասնագետներ, լուծարվեց: 2000թ-ին ստեղծվեց մարզական ակումբ Գառնիկ Հայրապետյանի գլխավորությամբ և մինչև 2002թ-ը ամրապնդվելով` համախմբեց հանրապետությունում բոլոր մարզական ակումբները: 2002թ-ին ստեղծվեց պրոֆեսիոնալ Քիք-բոքսինգի ասոցիացիան, որի նախագահն էր Գառնիկ Հայրապետյանը: Սպորտային նոր ուղի բացվեց քիք-բոքսինգ մարզաձևի համար. հայ մարզիկները արդեն իրավունք ստացան մասնակցելու Աշխարհի, Եվրոպայի և միջազգային առաջնություններին: 2005թ-ի մարտ ամսին տեղի ունեցավ Քիք-բոքսինգի խորհրդի կոնֆերանս, որի ժամանակ մարզիչների և կոլեկտիվի կողմից առաջարկ եղավ վերականգնել Ազգային ֆեդերացիայի անունը: Կոլեկտիվը, խորհրդի անդամները որոշեցին այս տարիների ընթացքում ծավալած դրական աշխատանքների համար նախագահ ընտրել Գառնիկ Հայրապետյանին: Ամենափայլուն հաջողությունները ձեռք բերվեցին 2005թ-ին Եվրոպայի առաջնությանը, որտեղ հայ մարզիկները նվաճեցին 4 ոսկե և 4 արծաթե մեդալներ: 2006թ-ի մայիսին կայացած Աշխարհի առաջնությանը հայ մարզիկները հերթական փայլուն ցուցանիշները դրսևորեցին. Հունաստանի Լուտրակի քաղաքում. աշխարհի 60 երկրներից 1800 մարզիկների շարքում մեր հավաքականի (որը բաղկացած էր 11 մարզիկներից,) մարզիկներից 3-ը նվաճեցին ոսկե, 3-ը` արծաթե և 4-ը` բրոնզե մեդալներ: 2006թ-ի ապրիլի 27-ին N45 հրամանով Հայաստանի Քիք-բոքսինգի Ազգային ֆեդերացիան Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության կողմից ճանաչվեց որպես կոլեկտիվ անդամ: Հայաստանում քիք-բոքսինգ մարզաձևը գոյություն ունի 18 տարի, սակայն զարթոնքն ակնհայտ է վերջին մի քանի տարում: Այսօր արդեն մեր հանրապետությունում քիք-բոքսինգ մարզաձևով զբաղվում են 2800 մարզիկներ, ֆեդերացիայում ընդգրկվել են 42 մարզիչներ, 20 մրցավարներ, որոնք մեծ լավատեսությամբ և նվիրվածությամբ են առաջ տանում սպորտի այս ճյուղը Հայաստանում: Նշանակալի էր նաև 2007թ-ի հունվարին Քիք-բոքսինգի Հայաստանի հավաքականի մասնակցությունը Ուկրաինայի Չեռնիգով քաղաքում կազմակերպված Աշխարհի առաջնության նախընտրական փուլին, որտեղ 30-ից ավելի երկրների շարքում Հայաստանը ներկայացնող 12 մարզիկներից 8-ը նվաճեցին ոսկե մեդալներ` ձեռք բերելով իրավունք մասնակցելու Աշխարհի առաջնությանը: 2007թ-ի մայիսի 11-20-ը մեր հավաքականը Աշխարհի 60 երկրներից ժամանած մարզիկների շարքում հայ 14 մարզիկներից 9-ը նվաճեցին ոսկե մեդալներ տարբեր տարիքային և քաշային կարգերում: 2008թ-ի հունիսի 2-ից 6-ը Կրասնոդար քաղաքում կազմակերպված Ռուսաստան և Հայաստան հանդիպման ժամանակ 13 հայ մարզիկներից 12-ը նվաճեցին ոսկե և 1-ը` արծաթե մեդալներ: 2008թ-ին Քիք-բոքսինգի Ազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահ ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Այսօր ՀՀ ԶՈՒ զինվորները զբաղվում են քիք-բոքսինգ մարզաձևով:
2018թ.-ի նոյեմբերի 30-ից քիք-բոքսինգ մարզաձևը ընդգրկվել է Օլիմպիական մարզաձևերի շարքում:
Քիք-բոքսինգի համաշխարհային ասոցիացիաների՚ WAKO-ի և WPKA-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Պրոֆեսիոնալ և սիրողական քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիան է` նախագահ Գառնիկ Հայրապետյանի գլխավորությամբ:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...