10:00
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«GO TRAVEL» տուրիստական ընկերություն` 10 տարի տուրիստական ոլորտում. ապահով եւ վստահելի ճանապարհորդություն

2020-02-03 14:55

«Դե Ֆակտո» N 5/151 (11-12/2019թ.)

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «GO TRAVEL» տուրիստական
ընկերության ղեկավար Լիանա Սահակյանը:

-Լիանա, արդեն շուրջ 10 տարի է ինչ հաստատուն կերպով տուրիստական ոլորտում գործունեություն եք ծավալում, ո՞րն եք համարում հաջողության այն բանաձևը, որի շնորհիվ կարողանում եք շուկայում լինել առաջատարներից մեկը:

-Ես միշտ ասել եմ ու կասեմ, որ մեր հաջողության բանաձևը` մեր սերն ու սրտացավ վերաբերմունքն է յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ, և այսքան տարիների ազնիվ աշխատանքն ու աշխատանքային փորձը, որով ձեռք ենք բերել մեր հաճախորդների վստահությունը: Կարծում եմ` այն լավ վերաբերմունքը, որ մենք ցուցաբերում ենք հաճախորդներին, այն հետ է գալիս` իրենց շնորհակալական խոսքերով և գոհունակությամբ: «Go Travel» տուրիստական ընկերությունն աշխատում է միջազգային վստահելի գործընկերների հետ` ուղիղ պայմանագրով, առանց միջնորդ որևէ ընկերության, ինչն էլ հաճախորդների մոտ մեծացնում է վստահությունը մեր նկատմամբ:

-Եթե ամփոփենք տարին, ապա ինչպիսի՞ն էր 2019 թվականը «Go Travel» տուրիստական ընկերության համար, ի՞նչ ձեռքբերումներ ունեցաք:

-Կարող եմ ասել, որ այս տարին բավականին հաջողակ, ոգևորող, շատ դրական էմոցիաներով և ապրումներով լի տարի էր: 2019 թվականը խորհրդանշական էր մեզ համար, քանի որ այս տարի «Go Travel» տուրիստական ընկերությունը նշում էր իր հիմնադրման տասնամյակը: Այս տարի մեզ համար կարևոր ձեռքբերում էր նաև այն, որ միջազգային All Stars մրցույթում «Go Travel» տուրիստական ընկերությունը ճանաչվեց որպես լավագույն ընկերություն, որը շատ պարտավորեցնող և ոգեշնչող է մեզ համար: Այս բոլոր նվաճումների հիմքում մեր հաճախորդներն են, քանի որ, եթե նրանց վստահությունը չլիներ, ապա մենք ոչ Հայաստանում և ոչ էլ Հայաստանի սահմաններից դուրս նման հաջողություններ չէինք ունենա, ինչի համար անչափ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իրենց ճանապարհորդությունը վստահում են մեզ և միշտ մեր կողքին են:

-Շուտով Ամանորն է, ամանորյա ի՞նչ փաթեթներ եք առաջարկում զբոսաշրջիկներին:

-Այս տարի անհատական փաթեթներն ուղղված են էկզոտիկ հանգիստ նախընտրողներին, առաջարկում ենք մատչելի փաթեթներ դեպի հեքիաթային Շրի Լանկա:

 

-Դուք բավական երիտասարդ եք և չնայած Ձեր տարիքին` ղեկավարում եք տուրիստական ընկերություն, որը հանրապետության մակարդակով առաջատարներից է` ինչպե՞ս եք հասցնում Ձեր բալիկի հետ ժամանակ անցկացնել և ո՞րն է նրա սիրելի վայրը:

-Միշտ ասել եմ, և այժմ էլ կասեմ, որ բիզնեսը չի կարող խանգարել անձնական կյանքին, եթե մեկը մյուսին խանգարում է, ուրեմն ինչ-որ մի բան այնպես չէ: Եթե ամեն ինչ ճիշտ պլանավորեք կարող եք ունենալ լավ ընտանիք և լավ կարիերա, իմ կարծիքով ես կարողանում եմ համատեղել, որովհետև բալիկս զրկված չէ ոչնչից, ես նրա հետ բավականին շատ ժամանակ եմ անցկացնում և փորձում եմ անել այնպես, որ նրա օրը տոն դառնա. ես նրա հետ կարծես մանկանում եմ և իր բոլոր ցանկությունները կատարում եմ: Ասեմ, որ նրա սիրելի վայրերից է «Go Travel» տուրիստական ընկերությունը, մեկ-մեկ արդեն կատակով ասում է, որ մամ ջան չմտածես, երբ որ ես լինեմ տնօրեն, քեզ գոնե փոխտնօրենի պաշտոն կտամ (ժպտում է):

-Ձեր դուստրը մանկական fashion ոլորտում հասցրել է նույնիսկ արտասահմանում հաջողություններ գրանցել, մի փոքր կխոսե՞ք այդ մասին:

-Այս տարի Հոնկոնգում կայացած միջազգային մրցույթում Միլան իր տարիքային խմբում գրավեց առաջին տեղը և մենք Հայաստան վերադարձանք մրցանակով: Բացի մոդելինգից նա նաև զբաղվում է երգով և պարով: Մարդիկ միշտ ապշում են, թե ոնց կարող է նման փոքրիկ աղջնակը բեմում միանգամից կերպարանափոխվել և մտնել բեմական կերպարի մեջ. նա կարողանում է ճիշտ բեմական կերպար ընտրել և ճիշտ ներկայանալ հանդիսատեսին, որը կարծում եմ, իր հաջողությունների բանաձևն է: Երբ նրան ասում եմ` Միլ, արդյո՞ք դժվար չէ և չե՞ս ամաչում բեմում, նա ասում է` մամ, ես ամեն վայրկյան վայելում եմ բեմը, ես սիրում եմ բեմը:

-Լիանա, շուտով ամենագեղեցիկ և ամենահեքիաթային տոներն են` Ամանորն ու Սուրբ ծնունդը, ի՞նչ խորհուրդ ունի տոնը Ձեզ համար և ինչպե՞ս եք այս տարի պատրաստվում նշել այն:

-Ամանորն ինձ համար, իսկապես ամենահեքիաթային տոներից է, որը ես շատ եմ սիրում: Արդեն տաս տարուց ավել կլինի, ինչ մենք ընտանիքով տոնն անցկացնում ենք արտերկրում: Այս տարի նույնպես կանցկացնենք դրսում` կմեկնենք էկզոտիկ և հեքիաթային Շրի Լանկա:

-Լիանա, ի՞նչ սպասումներ ունեք 2020 թվականից:

-Ես միշտ ասում եմ` չպետք է համեմատվես տարբեր մարդկանց հետ, այլ պետք է մտածես թե ինչպիսին էիր դու երկու տարի առաջ, երկու օր առաջ և այժմ ինչպիսին ես, և եթե կա նույնիսկ մի փոքր առաջընթաց քո կյանքում, ապա դա արդեն ձեռքբերում է: Սպասելիքներս 2020 թվականից այն է, որ կյանքումս լինի առաջընթաց և նոր ձեռքբերումներ:
Գլխավորը երբեք չնահանջել և առաջ շարժվել:

-Եվ վերջում, Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողներին:

-Ամենակարևորը` սիրեք և ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք և հավատացեք այն ամենին ինչ դուք անում եք, եթե դուք ձեզ հավատաք, ապա շրջապատը նույնպես ձեզ կհավատա և ձեր ցանկացած նպատակ և երազանք կկատարվի` կդառնա իրականություն:

 

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...