14:58
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Առողջապահությունն այն ոլորտն է, որն առնչվում է յուրաքանչյուրիս և պայմանավորում մեր առողջ կենսագործունեությունը

2013-01-18 11:28

«Դե Ֆակտո» ամսագրի առաջին էջում թիվ 3 կլինիկական հիվանդանոցի 40-ամյակի առթիվ ներկայացնում ենք հիվանդանոցի գլխավոր տնօրեն Սամվել Հարությունյանին, ով կամփոփի հիվանդանոցի 40 տարիների ձեռքբերումները:

Առողջ հասարակություն կառուցելու համար կարևոր նախապայման է կայացած առողջապահական համակարգ ունենալը: Առողջապահությունն այն ոլորտն է, որն առնչվում է յուրաքանչյուրիս և պայմանավորում մեր առողջ կենսագործունեությունը: Այդ գիտակցմամբ մեր երկրում կատարվում են որոշակի նպատակաուղղված քայլեր՝ կատարելագործելու առողջապահական համակարգի գործունեությունը, մատչելի դարձնելու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար:

Հայաստանի Հանրապետությունը հարուստ է երկար տարիների ավանդույթներ ունեցող բուժկենտրոններով, որոնք հազարավոր մարդկանց առողջ ու երջանիկ կյանքի երաշխավորն են դարձել:   Այդ բուժկենտրոններում են իրենց գիտական ուղին անցել բազմաթիվ  բժիշկներ, որոնք այսօր հայտնի են իրենց փրկարար գործունեությամբ:

40 տարիների փայլուն ուղի է անցել թիվ 3 կլինիկական հիվանդանոցը, որը հարուստ է ավանդույթներով: Այստեղ են կայացել և իրենց մասնագիտական  ուղին անցել  անվանի բժիշկներ, գիտնականներ:

«Դե Ֆակտո» ամսագրի առաջին էջում թիվ 3 կլինիկական հիվանդանոցի 40-ամյակի առթիվ ներկայացնում ենք հիվանդանոցի գլխավոր տնօրեն Սամվել Հարությունյանին, ով կամփոփի հիվանդանոցի 40 տարիների ձեռքբերումները: Պետք է նկատել, որ Սամվել Հարությունյանը առողջապահության համակարգում հայտնի է որպես լավ  կազմակերպիչ: Նա իր հմտությունները լավագույնս դրսևորում է հիվանդանոցի աշխատանքների կազմակերպման գործընթացում: Դրա մասին են վկայում հիվանդանոցում իրականավցող աշխատանքները:  

Մենուա Հարությունյան

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր 

«Դե Ֆակտո» N77 (2012թ.)

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...