10:11
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Վստահելի անուն իրավաբանական ոլորտում «MGM Partners» իրավաբանական ընկերություն

2019-05-06 10:00

 «Դե Ֆակտո» N 02/148 (03/2019թ.) 

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «MGM Partners»
իրավաբանական ընկերության նախագահ Գագիկ Խաչիկյանը

Գագիկ Խաչիկյանն արդեն 31 տարի զբաղվում է իրավաբանական գործունեությամբ:
Ներկայումս հանդիսանում է «MGM Partners» իրավաբանական ընկերության նախագահ, մինչ այդ, 26 տարի աշխատել է դատախազության համակարգում:
2018 թվականին հիմնադրել է «Երդվյալ ատենակալներ» հասարակական կազմակերպությունը:
Հանդիսանում է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

-Պարո՛ն Խաչիկյան, բավականին երկար տարիներ աշխատել եք որպես դատախազ, այժմ դժվար չէ՞ հանդես գալ պաշտպանի կարգավիճակում:

-Սկզբնական շրջանում, իհարկե, որոշ հոգեբանական խոչընդոտներ լինում էին, սակայն կարճ ժամանակում հաղթահարեցի դրանք, քանի որ այս ոլորտում աշխատանքային գործունեությունս սկսել եմ հենց գործող փաստաբանի կարգավիճակով, այժմ էլ մնում եմ այդպիսին, այսինքն` հանդես եմ գալիս ոչ թե որպես գործընթացի կազմակերպիչ, այլ անմիջական փաստաբանական ծառայություն մատուցող:
Մասնակցում եմ թե՛ քննչական գործողություններին, և թե ՛ դատական նիստերին, որն էլ էմոցիոնալ որոշակի ֆոն է ստեղծում և օգնում ավելի լավ հասկանալ վստահորդին` նրա շահերի պաշտպանությունը դարձնելով գերխնդիր:

-Ո՞րն է Ձեր ղեկավարած ընկերության առանձնահատկությունը, ինչո՞վ է Ձեր փաստաբանական ընկերությունն առանձնանում շուկայում գործող մյուս ընկերություններից:

-Նախ ցանկանում եմ նշել, որ «MGM Partners» իրավաբանական ընկերությունը ծառայություններ է մատուցում ինչպես քաղաքացիական, վարչական այնպես էլ քրեական ոլորտներում:
Մենք ունենք հատուկ առաջարկներ տուրիստական կազմակերպություններին, հյուրանոցային և առողջապահական ծառայություններ մատուցող ընկերություններին:
Ունենք նաև հատուկ առաջարկ սնանկության ընթացքում գույքային խնդրի առջև հայտնված իրավաբանական և ֆիզիկական անձանց:
Բացի այդ մեր ընկերությունը համագործակցում է հոգեբանական խորհրդատվություն մատուցող Փսիխոսինթեզ կենտրոնի հետ: Մեր վստահորդները, եթե կանգնած են որոշակի հոգեբանական խնդիրների առջև, կարող են ստանալ անվճար խորհրդատվություն. գաղտնիք չէ, որ իրավական որոշակի խնդիրների շրջապտույտում հայտնված անձանց մոտ ի հայտ են գալիս տարբեր հոգեբանական բարդություններ` դեպրեսիա, անօգնականության զգացողություն և այլն:

-Պարո՛ն Խաչիկյան, լինելով փաստաբան և շփվելով արդարադատության ոլորտի հետ, Ձեր կարծիքով` որո՞նք են այդ ոլորտի առջև ծառացած խնդիրները:

-Անձամբ ինձ` ակնհայտ անարդար դատական ակտեր դեռ չի հանդիպել: Իմ կարծիքով խնդիրը մեկ այլ հարթության վրա է` արդյո՞ք այսօր ստեղծված են բոլոր պայմանները սահմանադրորեն նախատեսված դատական պաշտպանվածության իրավունքի իրացման համար:
Եթե անձը, իր խախտված իրավունքները վերականգնելու համար երեք-չորս տարի պետք է սպասի դատական ակտի վերջնական կայացմանը, ապա նրա դատական պաշտպանվածության իրավունքը, ինքնին խախտվում է: Ասածս այն է, որ ամեն ինչ պետք է անել արդարադատությունը հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու համար: Դրա հնարավորություններն առկա են և համապատասխան քաղաքական կամքի դեպքում, այդ խնդիրը կարելի է արագ կարգավորել:
Բացի այդ, այժմ լուրջ մարտահրավեր է դատական ակտերի նկատմամբ հանրության վստահության հարցը:
Բան այն է, որ դատական ակտերի մասին հիմնականում բարձրաձայնում են դրանից դժգոհ կողմը, իսկ այդ կողմը, բնականաբար, հարցը ներկայացնում է բացասական շեշտադրումներով` իր դժգոհությունը փորձելով հասանելի դարձնել հանրության լայն շերտերին: Արդյունքում տպավորություն է ստեղծվում թե աջ ու ձախ ապօրինի դատական ակտեր են կայացվում, ինչն իրականությանը չի համապատասխանում:
Եթե դատական ակտերը շարունակվեն կայացվել ներկայիս գործող կարգով նշանակված դատավորների կողմից, ապա կարծում եմ, որ հանրային վստահության ցածր մակարդակը կշարունակվի պահպանվել: Այդ խնդրի լուծումը տեսնում եմ դատական ակտերի կայացմանը հանրության հնարավորինս անմիջական ներգրավվածության մեջ, իսկ դա կարելի է ապահովել, եթե արդարադատությունն իրականացվի ժողովրդի միջից ընտրված երդվյալ ատենակալների կողմից:
Ի դեպ, ցանկանում եմ նշել, որ 2018 թվականին հիմնադրել եմ «Երդվյալ ատենակալներ» հասարակական կազմակերպությունը, որն ակտիվ աշխատանքներ է տանում այս թեզը կյանքի կոչելու համար:

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...