14:49
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-04-16 15:20

ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

«Դե Ֆակտո» N 02/148 (03/2019թ.)

Հավատացած եմ` բարությունը կփրկի աշխարհը, և այն մարդիկ, ովքեր իրենց մեջ կրում և տարածում են բարին, Աստծո ընտրյալներն են:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը երկարամյա պատմություն ունի, որի ընթացքում ընդլայնել է իր գործունեությունը, բաժանել ոլորտների` դարձնելով ավելի նպատակային և թիրախավորված: 2017թ. հիմնադրամը ղեկավարում է Անահիտ Ծառուկյանը, ով գերազանց կատարում է իր աշխատանքը` արժանանալով բոլորի սիրուն և հարգանքին: Նա մասնագիտությամբ բժիշկ է, և յուրաքանչյուրին, ով դիմում է իրեն, վերաբերվում է իր մարդկային տեսակին և բժշկի մասնագիտությանը հատուկ սրտացավությամբ, բարությամբ ու կարեկցանքով: Իհարկե, այդ ամենին գումարվում է նաև նրա պատրաստակամությունը` օգնել իրեն դիմած մարդկանց, թեթևացնել նրանց հոգսը: Եվ դա պատահական չէ, դրա հիմքում նրա ստացած դաստիարակությունն է, ընտանիքի անդամների օրինակը: Անահիտ Ծառուկյանը մեծացել է մի ընտանիքում, որտեղ բարեգործությունը ապրելակերպ է, առօրյայի մի մաս:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցության հիմնական ուղղությունները ներառում են գրեթե բոլոր ոլորտները` սպորտ, մշակույթ, կրթություն, եկեղեցաշինություն, սոցիալապես անապահով խավերի աջակցություն և այլն:

«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի շապիկին ներկայացնում ենք «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանին, ով մեզ հետ հարցազրույցում առավել մանրամասն պատմում է հիմնադրամի գործունեության ուղղությունների, իրականացրած ծրագրերի մասին, որոնց հիմքում Ծառուկյան ընտանիքի ֆենոմենն է՝ բարեգործությունն իրենց առաքելությունը համարելու կենսափիլիսոփայությունը:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...