15:33
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ցանկացած բնագավառում իմ ներուժն օգտագործելով` փորձում եմ նպաստել Հայաստանի զարգացմանն ու բարօրությանը

2018-11-17 16:09

«Դե Ֆակտո» N 146 (09-10/2018թ.)


 Սուրեն Մանուկյանը ծնվել է 1985թ. հունվարի 21-ին Իջևանում: Սովորել է Իջևան քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցում, այնուհետև դպրոցն ավարտելուց հետո` 2005թ., ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության բաժինը, 2007թ.` «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի «ՀՀ բանկային համակարգ» ներածական եռամսյա ուսումնական ծրագիրը, 2016թ.` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի պետական և մունիցիպալ կառավարման բաժնի մագիստրատուրան: Պատմաբան, պետական և մունիցիպալ կառավարման մասնագետ: 2008-2010թթ. աշխատել է ՙԿոնվերսբանկ՚ ՓԲԸ «Իջևան» մասնաճյուղի վարկային բաժնում որպես մասնագետ: 2009թ. ընտրվել է Իջևան համայնքի ավագանու անդամ: 2011-2015թթ.` Իջևանի փոխքաղաքապետ, 2015-2017թթ.` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևան» մասնաճյուղի տնօրեն: 2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2003 թվականից ՀՅԴ անդամ է: 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Ամուսնացած է, ունի երկու զավակ:

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանը

-Պարոն Մանուկյան, ինչպե՞ս կգնահատեք 6-րդ գումարման Աժ գործունեությունը:

-Դրական եմ գնահատում, եղան բազում փո­փո­խու­թյուններ, փոխվեց սահմանադրությունը, իմ կար­ծի­քով` ի նպաստ մեր ժողովրդի: Այսօր` խոր­հր­դա­րա­նա­կան կառավարման համակարգում, իշ­խա­նությունը մեկ մարդու ձեռքում չէ, որն արդեն դրական է անդ­րա­դառնում կառավարության աշխա­տանքի վրա:

-Պարոն Մանուկյան, եկեք խոսենք ներքաղա­քա­կան վերջին զարգացումների մասին, ՙԹավշյա հե­ղա­փոխությունից՚ հետո երկրում ի՞նչ է փոխվել, ըստ Ձեզ` արդյո՞ք սա այն Հայաստանն է, որի մա­սին մար­դիկ երազում էին:

-Թերություններ յուրաքանչյուր իշխանության մեջ էլ եղել են: Մենք լիահույս ենք, որ որոշ ժա­մա­նակ անց ամեն ինչ շատ լավ է լինելու: Շատ կարճ ժամանակ է ան­ցել գնահատականներ տալու հա­մար, դեռ կլինեն նոր փոփոխություններ, ճիշտ կլինի գնահատականներ տալ մեկ տարի անց: Իշխա­նա­փո­խությունը կառա­վա­րու­թյան համար մեծ հնարա­վորություն է ստեղծում նախ­կինում կատարած բա­զում թերությունները շտ­կե­լու և երկիրը զարգացման ուղով տանելու համար, այն նաև հնարավորություն տվեց համախմբել տարբեր երկր­ներում ապրող մեր հայրենակիցներին:

-Դուք Ձեր խոսքում նշեցիք իշխա­նա­փոխություն, Դուք համարում եք, որ կատարվածը իշ­խա­նա­փո­խու­թյո՞ւն էր:

-Այո, ինձ համար տեղի ունեցածը ոչ թե հեղա­փո­խու­թյուն էր, այլ իշխանա­փոխու­թյուն, քա­նի որ մենք խորհրդա­րա­նական երկիր ենք և դուք բոլորդ էլ լավ գիտեք, որ իշխող կու­սակցությունը չունի մեծամաս­նու­թյուն, բնականաբար, գործադիրը ըն­տրվել է խոր­հր­դարանում մեծամաս­նու­թյուն կազմող իշխա­նու­թյան աջակցու­թյամբ, իսկ դա նշա­նա­կում է, որ այս երկ­րում հեղափոխություն տեղի չի ունեցել, այլ այն կարելի է ան­վա­նել իշխանա­փո­խու­թյուն:

-Պարոն Մանուկյան, Դուք ՙՀայ Յեղափոխական Դաշնակ­ցու­թյուն՚ խմբակցություն պատգամավոր եք, որքանո՞վ են ներդաշ­նակ­վում Ձեր և կուսակցության գաղափարները:

-ՙՀայ Յեղափոխական Դաշնակցություն՚ կուսակցության ան­դամ եմ արդեն 15 տարի: Ինձ համար կուսակցության գաղա­փա­րա­խո­սությունը միշտ եղել է օրինակ, այդ կանոններով ուղղորդվել եմ կյանքում և երբեք` անկախ իրավիճակից, չեմ դավաճանել իմ կու­սակցության գաղափարախոսությանը: Իմ նախընտրական քարոզարշավի կարգախոսը եղել է` ՙԵս Ձեր ընկերն եմ՚. այդ գաղափարախոսությամբ էլ առաջնորդ­վում եմ իմ աշխատանքում: Անհատը` ընտելով այս ուղին, պետք է չդավա­ճա­նի իր սկզբունքներին, բնակիչների հանդեպ լինի ազնիվ և հա­վա­տարիմ:

-Ձեր կարգախոսը վկայում է այն մասին, որ դուք շատ ընկե­րա­սեր անձնավորություն եք, ո՞րն է իսկական ընկերության վերաբեր­յալ Ձեր պատկերացումները:

-Ինձ համար ընկերության մեջ ամենակարևոր արժեքները` ազնվությունն ու հավատարմությունն է: Ընկերությունը` միմ­յանց հասկանալու, օգնելու և հասարակության շահերին նպաս­տող ընդհանուր հետաքրքրություններ ունենալու վրա պետք է հիմնված լինի: Եթե մարդիկ ընկերներ են, ապա նրանք պետք է կարողանան ներել և հավատարիմ լինել միմյանց: Շատ դժվար է պահպանել իսկական ընկերությունը, քանզի միայն դժվարին իրավիճակներում է երևում, ով է քո հավատարիմ ընկերը:

-Ամուր ընտանիքն ազգի հենասյուն է, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Այո, համաձայն եմ, ամուր ընտանիքն ազգի հենասյունն է: Ամուս­­­նացած եմ, ունեմ երկու զավակ` աղջիկս 9 տարեկան է, տղաս` 6: Ազատ ժամանակս սիրում եմ անցկացնել ընտանիքիս հետ:

-Ինչի՞ մասին եք երազում:

-Մանկուց երազել եմ հզոր, զարգացող և խաղաղ երկինք ունեցող Հայաստանի մասին: Ամեն ինչ ժամանակավոր է, ես հա­վատում եմ, մենք կունենանք հզոր երկիր, ամուր պետա­կանություն և անառիկ սահմաններ:

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...