06:35
09/20/2018
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բագրատունյաց արքայական տոհմի գենի ուժը՝ ժամանակակից հայի կերպարում

2018-08-18 12:00

«Դե Ֆակտո » N 144 ( 05-06/2018թ.)   

 

Հայրենիքի կանչը, հոգու դատարկ անկյունը լցնելու ցանկությունը ապրում է իր ազգային պատկանելությունը գիտակցող և հայրենիքի կարոտով ապրող յուրաքանչյուր հայի մեջ, ում երազանքն իր հայրենի հողում ապրելն է և հոգեկան ներդաշնակություն գտնելը: Սփյուռքահայ գործարար, «Դավթյան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» միջազգային ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանն ուսանող էր, ում ինքն իրեն գտնելու փնտրտուքի ճանապարհը տարավ տարբեր երկրներ, ենթարկեց բազում փորձությունների: Բայց ամենակարևորն այն է, որ նրան հաջողվեց բացահայտել իր իրական ուղին և հաջողության հասնել դրանում, որը նա ցանկանում է կիսել հայրենիքի հետ, իր ներուժը, փորձն ու գիտելիքները ներդնել Հայաստանի զարգացման գործում: Նա պարբերաբար գալիս է Հայաստան, ներգրավվում տարբեր ծրագրերում` զբաղվելով հայրենանպաստ գործունեությամբ: 

 

Դավիթ Դավթյանն այժմ Հայաստանում է, օգտվելով այդ առիթից` մենք զրուցեցինք նրա հետ` այս անգամ Հայաստան այցելության առիթի, նպատակների, անցած ուղու, հաջողությունների, ինչպես նաև իր` Բագրատունյաց արքայական տոհմի ներկայացուցիչ լինելու մասին:

 

 

 

- Պարո՛ն Դավթյան, նախ ուրախ ենք Ձեզ տեսնել Հայաստանում և հպարտ ենք, որ Ձեզ նման հայրենակից ունենք, ով միջազգային ճանաչում ունեցող ընկերության սեփականատեր է: Դուք հաճախակի եք գալիս Հայաստան, դասախոսություններ կարդում երիտասարդների համար, նրանց փոխանցում Ձեր փորձն ու գիտելիքները, հետաքրքիր է, ո՞րն է այս անգամ Հայաստան Ձեր այցելության պատճառը:

 


- Հայրենիքն իմ սրտում է, և արյան կանչն ինձ տարվա մեջ մի քանի անգամ, անպայման բերում է Հայաստան, իմ հայրենի Հրազդան քաղաք, պապերիս Սոլակ գյուղ: Սակայն տարիների ընթացքում իմ այցելությունները դարձան նաև գործնական, քանի որ ես, լինելով բիզնեսի զարգացման միջազգային մասնագետ, «Դավթյան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերության հիմնադիր, սկսեցի հրավերներ ստանալ բուհական և երիտասարդական կառույցների կողմից` դասախոսություններ կարդալու, «մաստեր կլասեր» անցկացնելու: Ես սիրով փորձում եմ իմ գիտելիքներով ու ներուժով օգտակար լինել հայ երիտասարդությանն ու Հայաստանին: 
Այս անգամ ևս իմ այցը պայմանավորված էր գործնական ծրագրերով, սակայն Հայաստանում տեղի ունեցող քաղաքական վերջին իրադարձությունները, ծավալվող համաժողովրդական շարժումը, որին ուշի-ուշով հետևում էի Ֆրանսիայից, ու ոչ միայն ես, այլ ողջ հայ համայնքը, ինձ դրդեցին նախատեսվածից ավելի վաղ գալ Հայաստան և մասնակցել «թավշյա» հեղափոխությանը, համաժողովրդական վերածննդին, որը հայ երիտասարդության մեջ վառվող հույսի, լույսի առկայծումն էր: Եվ ես ուրախ եմ, որ ամեն ինչ այդքան խաղաղ ու առանց կորուստների ընթացավ, մարդկության պատմության մեջ աննախադեպ հեղափոխություն տեղի ունեցավ:

 

 

 

-Հեղափոխությանը դեռ կանդրադառնանք, բայց մինչ այդ կցանկանայի խոսենք Ձեր անցած ուղու մասին, որը լի է հետաքրքիր ու դժվարին պահերով, և ուշագրավ է այն, որ Ձեր` երիտասարդական արթուն ու պայքարող միտքը, մարդու փնտրող տեսակը թույլ են տվել իրականացնել Ձեր գրեթե բոլոր երազանքները: Կպատմե՞ք` կյանքի ինչպիսի ուղի եք անցել:

 


- Ես կյանքի հետաքրքիր ընթացք եմ ապրել, որի ամեն օրը լի է եղել պայքարով, կյանքում ինքս ինձ, իմ տեղը գտնելու փնտրտուքով և դժվարություններից չընկճվելու, դրանք հաղթահարելու կամային դրսևորումներով: Այն ամենին, ինչին այսօր հասել եմ, դժվարին ճանապարհի արդյունք է, որը ես սիրով ու կամավոր եմ անցել: Եվ պետք է նշեմ, որ շրջելով գրեթե ողջ աշխարհը` իմ հոգին, միտքը, հուզումնալից ապրումներս մշտապես կապված են եղել Հայաստանի հետ: Սրտի մեծ ցավով ու կսկիծով եմ վերաբերվել և վերաբերվում յուրաքանչյուր խնդրի, որ առկա է Հայաստանում և մեծ ցանկություն ունեմ հնարավորինս օգտակար լինել հայրենիքիս: 
Ծնվել և մեծացել եմ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, պապերս Սոլակ գյուղից են եղել, որը Հայաստանում իմ ամենասիրելի վայրերից է, հատկապես գյուղի` միջին դարերից մեզ հասած Մայրավանքը, որի տեսարանն ամեն օր աչքիս առջև է և ուղեկցում է ինձ: 
17 տարեկան էի, երբ կորցրեցի մորս... դա ծանր հարված էր մեր ընտանիքի համար: Ես, քույրս և եղբայրս մորս մահից հետո մեր մեջ ուժ գտանք առաջ ընթանալու և չթուլանալու: Իսկ հորս 8 տարի է, ինչ կորցրել եմ: 
Սովորել եմ Հրազդան քաղաքի Վլ. Մայակովսկու անվան թիվ 10 դպրոցում, զուգահեռ զբաղվել եմ լողով, մասնակցել բազում մրցույթների և շահել մրցանակներ, ստացել պատվոգրեր: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարան, այն ժամանակ` Երևանի գյուղատնտեսական ինստիտուտ, սակայն դա իմ որոշումն ու ընտրությունը չէր, այլ հարազատներիս: Ես գնացի նրանց ընտրած ուղով, քանի որ ինքս չէի կողմնորոշվում, թե որն է իմը: Ապրում էի հանրակացարանում, երեկոները աշխատում շինջոկատում, որպեսզի գումար վաստակեմ: Ես մի սկզբունք ունեի` երբեք ծնողներիցս գումար չխնդրել, անգամ փոքր տարիքում ինքնուրույն գումար վաստակելու տարբերակներ էի գտնում: Երկու տարի բուհում սովորելուց հետո հասկացա, որ ես իմ տեղում չեմ, ու այդ ժամանակ հնարավորություն ունեցա մեկնելու Լեհաստան` ներգրավվելով շինջոկատի աշխատանքներում: Հայաստանում տիրող մթության, նեղ պայմանների ֆոնին Լեհաստանը տեսնելով` ես կարծես Ամերիկա էի հայտնաբերել, այնտեղ լույս կար, ճանապարհները գեղեցիկ էին, մարդիկ ժպտում էին: Երկու ամիս աշխատելուց հետո վերադարձա Հայաստան, թեև արդեն հասկացել էի, որ չեմ մնալու այստեղ, մտովի ես արդեն ընտրել էի կյանքում իմ տեղը գտնելու փնտրտուքի ուղին և պետք է շարժվեի դրան ընդառաջ, որը միևնույնն է, պետք է հետ բերեր ինձ Հայաստան: Մտածում էի` ինչպես անեմ, որ իմ ապագա սերունդները երջանիկ ու անհոգ ապրեն: 
Հայաստանից մեկնելու իմ միտքը, բնականաբար, չողջունեցին հարազատներս, միայն մորեղբայրս հավատաց ինձ, և ես մեկնեցի Լվով` Ուկրաինա, այնտեղից էլ Լեհաստան: Գտա ծանոթներիս, կատարեցի տարբեր աշխատանքներ, որպեսզի կարողանամ ինքս ինձ պահել: Նախ որոշեցի ինքնուրույն սովորել լեհերեն: Երեք ամսում այնպես սերտեցի լեզուն, որ լեհերը չէին հավատում, թե ես իրենց ազգի ներկայացուցիչ չեմ: Հետո մեկնեցի Գերմանիա, այնուհետև` Ֆրանսիա:

 

 

 

-Ինչո՞ւ անցաք կամավոր ծառայության Ֆրանսիական օտարերկրյա լեգեոնում, ինչպե՞ս անցան այդ տարիները և ի՞նչ հաջողությունների հասաք:

 


-Բանակը կարևոր փուլ էր իմ անձի կայացման համար: 19 տարեկան էի, երբ Ստրասբուրգում խնդրեցի, որ ինձ ընդունեն Ֆրանսիական օտարերկրյա լեգեոնի շարքերը` ծառայության, ինչը բավականին դժվար էր: Հարկավոր էր հատուկ քննություններ հանձնել, ստուգումներ անցնել, ունենալ պահանջվող գիտելիքների պաշար: Եվ 40 դիմորդներից միայն երկու հոգի կարողացավ հաղթահարել ընտրական փուլը, որոնցից մեկը ես էի: Այդպիսով` դարձա 5 տարի ժամկետով պայմանագրային զինծառայող պրոֆեսիոնալ բանակում, անցա պատերազմի փուլով: Այնտեղ սովորեցի նաև սերբերեն, կատարում էի մի քանի աշխատանք` թարգմանչի, վարորդի, ՆԱՏՕ-ի գլխավոր անդամների անվտանգության ապահովման պատասխանատուի: Երբ պատերազմից վերադարձանք, մեզ մեկ ամիս հանգիստ տվեցին: Այնուհետև ես երեք ամիս արձակուրդ վերցրեցի, որի ընթացքում հնարավորություն ունեցա մտածելու իմ ապագայի մասին` արդյո՞ք շարունակելու եմ ծառայությունս ժամկետը լրանալուն պես, թե՞ այլ ուղի եմ ընտրելու ինձ համար: Եվ երբ հայտնեցի որոշումս, որ չեմ ցանկանում երկարաձգել պայմանագիրը, այն շատ ցավոտ ընդունվեց զինվորական ղեկավարության կողմից, քանի որ յուրաքանչյուր լեգեոներ մեծ ներդրումների և պատրաստման արդյունք է, նրանք չէին ցանկանում կորցնել իրենց պրոֆեսիոնալ լեգեոներին: Բայց ես արդեն որոշել էի: 
Ինչ վերաբերում է պարգևներին, ապա արժանացել եմ 3 մեդալի, ինչպես նաև Պատվավոր Լեգեոնի շքանշանին (Titre de Reconnaissance de La Nation), որը Ֆրանսիայի ազգային շքանշանն է: Ինձ համար թանկ են այդ պարգևները, քանի որ ես իմ կյանքն եմ վտանգի ենթարկել լեգեոնի շարքերում ծառայելիս:

 


 - Այնուհետև Դուք բարձրագույն կրթություն ստացաք «Միջազգային առևտուր և կառավարում» մասնագիտական ուղղվածությամբ, որի մի մասը` Անգլիայում: Ի՞նչ հաջողությունների հասաք կրթությունն ավարտելուց հետո և ինչպե՞ս որոշեցիք հիմնել Ձեր սեփական ընկերությունը:

 


 - 24 տարեկան էի, երբ թողեցի բանակը և սկսեցի մտածել իմ ապագայի կերտման մասին: Արդեն բավականին հասուն էի, ուժեղ, կայացած անձ, ով նաև տիրապետում էր 7 լեզուների, ուներ զինվորական կոչում: Ես, համադրելով իմ առավելությունները, անձնային որակներն ու ձգտումները` ընտրեցի միջազգային առևտրի ոլորտը: Ֆրանսիայում, այնուհետև Անգլիայում սովորեցի և ավարտեցի «Առևտուր և կառավարում» բաժինը, ստացա բիզնեսի միջազգային զարգացման մասնագետի որակավորում: Ես գտա իմ մասնագիտությունը, որն ինձ հնարավորություն տվեց իրականացնել իմ մյուս երազանքները` հասնել մասնագիտական հաջողությունների, շրջել գրեթե ողջ աշխարհը, ունենալ ֆինանսական անկախություն և ամենակարևորը` բավականաչափ ներուժ ունենալ հայրենիքիս օգտակար լինելու համար: 
Ես աշխատեցի տարբեր ընկերություններում, այդ թվում` միջազգային ճանաչում ունեցող, բացահայտեցի իմ կարողությունները, առավելությունները, և եկավ պահը, երբ հասկացա, որ պետք է իմը ստեղծեմ ու դրա համար ունեմ բոլոր հնարավորությունները: Դա 2010թ. էր, երբ Անգլիայում հիմնեցի «Դավթյան Ինթերնեյշնլ Լիմիթեդը»: Ընկերությունը զբաղվում է բիզնեսների միջազգային զարգացմամբ, ունի մասնաճյուղ նաև Հարավային Աֆրիկայում, իսկ համագործակցության շրջանակները տարածվում են աշխարհի 18 երկրներում: Մեր գործընկերների շրջանակներում ընդգրկված են բազում միջազգային ընկերություններ, ինչպիսին, օրինակ, «Ֆիլիփսն» է: «Դավթյան Ինթերնեյշնլ Լիմիթեդը» համաձայնություն է տալիս իրականացնելու միայն այն նախագծերը, որոնց հաջողությունը տվյալ շուկայում կարող է երաշխավորել, այսինքն` մենք ընտրողական և պրոֆեսիոնալ մոտեցում ունենք աշխատանքին: 
Դրան զուգահեռ` ես ներգրավված եմ նաև կրթական ծրագրերի իրականացման գործում, տարբեր երկրներից հրավիրվում եմ դասախոսություններ կարդալու և իմ գիտելիքներն ու փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու, և ոչ միայն նրանց, այլ նաև մարդկանց, ովքեր ցանկանում են մոտիվացված աշխատել և հասնել իրենց նպատակին:

 

 

 

- Դուք նշեցիք, որ ամեն ոք կարող է իրականացնել իր երազանքները, ինչպե՞ս, կբացե՞ք փակագծերը:

 

- Այո՛, և դա հեքիաթ չէ, այլ ճիշտ կազմված և հաշվարկված ծրագրի արդյունք: Պարզապես պետք է հասնել ինքնագիտակցության, ինքնաճանաչման և ինքնաիրացման բարձր մակարդակի, դրսևորել շրջահայացություն, մեծ սեր և նվիրում այն ամենի հանդեպ, ինչով զբաղվում ես, և դնել նպատակ, որին հասնելու քայլերը պետք է ճշգրտորեն և համակողմանի հաշվարկված լինեն: Նման մոտեցումը երաշխավորում է հաջողություն ոչ միայն բիզնեսում, այլ նաև պետական կառավարման համակարգում: 
Մարդիկ շատ հաճախ իրենց ծրագրերը կազմելիս ավելի մեծ կարևորություն են տալիս դրանց իրականացման տեխնիկական կողմին, քան ռազմավարությանը` ստրատեգիային, բայց դա ճիշտ չէ: Առաջին հերթին պետք է կազմել ռազմավարական ծրագիր, որը հիմնված պետք է լինի անձի` արդեն իսկ բացահայտված պոտենցիալ հնարավորությունների վրա: Իհարկե, առանց մասնագետի օգնության դժվար է ճշգրիտ կողմնորոշվել, թե որն է քոնը, սակայն շատ ձգտելու, և ինչպես ես եմ անցել փնտրտուքի երկար ու դժվարին ճանապարհ, նման ուղով անցնելու դեպքում, կարելի է հասնել ցանկացած նպատակի իրականացման: 
Պետք է նկատել նաև, որ մարդիկ բաժանվում են երկու խմբի` գործատուների և աշխատողների: Մարդկանց գործատու տեսակը, անկախ այն հանգամանքից, թե որտեղ է աշխատում և ում ղեկավարության ներքո, դա անում է մեծ նվիրումով, կարծես իր ընկերության համար է ջանք թափում, իսկ աշխատող տեսակը ձգտում է բավարարել աշխատանքի նվազագույն պահանջները և ավելի շուտ ժամանակ անցկացնել, քան աշխատել: Մարդկանց առաջին տեսակն ի զորու է հեքիաթը իրականություն դարձնել:

 

 

 

- Ի՞նչ ծրագրեր եք իրականացրել Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում:

 


- Վերջին մի քանի տարիներին ես Հայաստան եմ հրավիրվում դասախոսություններ կարդալու և «մաստեր կլասեր» անցկացնելու «Անձի մոտիվացիան» թեմայով ինչպես բիզնեսում, այնպես էլ այլ ոլորտներում, ինչպես նաև ներգրավված եմ կրթական ծրագրերի մշակման գործում: Պետք է նշեմ, որ ինձ համար անչափ հաճելի է շփվել հայ երիտասարդների հետ, տեսնել նրանց աչքերի փայլը, զգալ ինձ հարցախեղդ անելու ձգտումը, ինչն ինձ մոտիվացնում է կրկին ու կրկին շարունակել աշխատել նրանց հետ և առավելագույնս օգտակար լինել ապագա Հայաստանը կերտողներին, ինչը նաև մեծ պատիվ է ինձ համար: Ես ձգտում եմ արթնացնել նրանց մեջ իրենց գենետիկ տեսակը, մղել ինքնաճանաչողության բարձր մակարդակի, ինչն անչափ կարևոր է հաջողության հասնելու համար: 
Ես համագործակցում եմ նաև Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հետ, որի գործունեությունն ուղղված է մարզի կանանց համար եկամուտ վաստակելու հնարավորությունների, նոր աշխատատեղերի ստեղծմանը: Կենտրոնին կից գործում են ձեռքի աշխատանքների ակումբներ, որոնց անդամների համար պարբերաբար կազմակերպվում են կարողությունների ու հմտությունների զարգացման դասընթացներ, փորձի փոխանակման հանդիպումներ, ցուցահանդես-վաճառքներ: Ես փորձեցի իմ գիտելիքներով ու փորձով ներդրում ունենալ ՀԿ-ի ծրագրերի զարգացման գործում` բիզնես խորհրդատվություն տրամադրել, թե ինչպես կարելի է անկախ լինել գրանտներից, ինքնուրույն ծրագրեր իրականացնել, օգտագործել ՀԿ անդամ կանանց ներուժը` վերածելով այն շահութաբեր գործունեության: Ես նաև հանդիպում ունեցա ՀԿ անդամ կանանց հետ, դասախոսություն կարդացի կանանց դերի, ինքնագիտակցության բարձրացման, իրավունքների և հնարավորությունների գիտակցման, տնտեսական դաշտում ակտիվ գործունեություն ծավալելու հնարավորությունների բացահայտման թեմայով: Ինչպես նաև ես պատրաստակամություն հայտնեցի ֆինանսական աջակցություն ցուցաբերել հիմնադրամի «Բրդից Կարպետ» արտադրամասի և Goris crochet ծրագրի ապրանքատեսակների մասնակցության ապահովմանը ԱՄՆ-ում անցկացվող 2018 թվականի մշակութային փառատոնին, որն իրականացվում է «Սմիթսոնյան հիմնադրամի» «Իմ Հայաստան» զբոսաշրջային ծրագրի շրջանակներում: Դրա արդյունքում շուրջ 4 ամիս 24 կանայք աշխատել են և պատրաստել ապրանքներ /հելունագործ կենդանիներ, բրդյա գործվածքներ, կարպետներ, կիրառական ապրանքներ բրդյա գործվածքներից/, որոնք արտահանվել են ԱՄՆ` ցուցահանդես-վաճառքին ներկայացվելու նպատակով: 
Վերջերս Հայաստանում Եվրամիության օրերի շրջանակներում Ամասիայում մեկնարկեց «ԵՄ»-ն Շիրակի մարզին. նոր աշխատատեղեր` շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրը, որի կազմակերպչական աշխատանքներին ևս ես իմ աջակցությունն եմ ցուցաբերել: 
Կրթական ծրագրերի շրջանակներում` 2018 թվականի փետրվարի 15-16-ը, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության և «Դավթյան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» միջազգային կազմակերպության հետ նոր համագործակցության շրջանակներում իրականացվեց «Ձեռնարկատիրական մտածողության զարգացում» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթաց ավագ դպրոցների համար: Դասընթացին մասնակցում էին ավագ դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ` ՀՀ բոլոր մարզերից: Դասընթացին բացման խոսքով հանդես եկավ «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: Կնքվեց համագործակցության հուշագիր միության և մեր կազմակերպության միջև: Իրենց ցանկությամբ «Ձեռնարկատիրական մտածողության զարգացում» թեմայի շրջանակում այժմ ստեղծում եմ միջազգային չափանիշերին համապատասխան կրթական ծրագիր, որը կիրականացվի «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ դպրոցների շրջանակներում: Ծրագրի վերաբերյալ ես առաջարկ եմ ներկայացրել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, սպասում եմ նրանց պատասխանին, կարծում եմ` ճիշտ կլինի, որ մասնագիտական բարձր չափանիշերի վրա հիմնված ծրագիր ներդրվի հանրապետության բոլոր դպրոցներում` աճող սերնդի մոտ զարգացնելով մոտիվացված սովորելու, ապրելու, իրենց նպատակներին հասնելու կենսաձևը: 
Այս տարի նաև «մաստեր կլաս» անցկացրեցի ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Կառավարման հոգեբանության բաժնում բիզնեսի կառավարման հմտությունների հետ կապված: Այն ևս հետաքրքիր անցավ, հնչեցին հետաքրքիր հարցեր, ծավալվեց արդյունավետ քննարկում-բանավեճ ուսանողների և միջազգային ուղղվածության հոգեբանների հետ:

 

 

 

- Դուք շատ եք կարևորում ինքնաճանաչողության բարձր մակարդակը, և ես գիտեմ, որ Դուք մեկ կարևոր բացահայտում եք արել, որով անչափ հպարտանում եք: Կպատմե՞ք այդ մասին:

 

- Նախորդ տարի ես գենետիկ թեստավորում անցա միջազգային կարգի լաբորատորիայում, որտեղ աշխատող պրոֆեսորներից մեկը զբաղվում է հայի գենի ուսումնասիրությամբ: Թեստի արդյունքներն ինձ համար ապշեցուցիչ էին, որոնք նաև շատ հարցերի պատասխաններ տվեցին: Պրոֆեսորն ինձ հայտնեց, որ ես սերում եմ Բագրատունյաց արքայական տոհմից, և որ բազում ազգականներ ունեմ աշխարհի տարբեր երկրներում: Ես ցնցված էի այդ նորությունից, որն ինձ օգնեց ավելի լավ հասկանալու ինքս ինձ, իմ մղումներն ու ցանկությունները, ինձ հաճախակի պատող ցավն ու անդիմադրելի ձգտումը դեպի Հայաստան: Դա ինքնաճանաչողության մեկ այլ մակարդակ էր ինձ համար, որն առավել ամբողջական դարձրեց իմ երջանկությունն ու ինքնաբավությունը:

 

 

 Մեծագույն ցանկությունս է իմ ընկերության մասնաճյուղը բացել

Հայաստանում եւ հայ երիտասարդներին ներգրավել դրա աշխատանքներում`

միաժամանակ հնարավորություն տալով նրանց շփվել եւ աշխատել մեր միջազգային գործընկերների հետ:

 

 

 

- Ո՞րն եք համարում ՀՀ կրթական ծրագրերում առկա թերացումները:

 

-Պետք է նշեմ, որ ցանկացած կրթական ծրագիր պետք է մշակված լինի տվյալ ուղղությամբ մասնագիտացած և փորձ ունեցող մասնագետների կողմից, որոնք տիրապետում են տվյալ առարկային, այլ ոչ թե որոշակի գրականությունից թարգմանություններ անելով և տեղայնացնելով դրանք` փորձելով ծրագիր կազմել: Նման երևույթներ ես նկատել եմ, և դա ինձ դուր չի եկել, խոսքս իմ մասնագիտական ուղղվածությանը վերաբերող կրթական ծրագրին է վերաբերում: 
Մյուսը, որ կցանկանայի նշել, մեր պատանիների, երիտասարդների կրթական գործընթացի սահմանափակ լինելն է միայն Հայաստանի Հանրապետության շրջանակներում: Իմ կարծիքով` ավագ դպրոցի աշակերտները, ինչպես նաև բուհի ուսանողները, պետք է հնարավորություն ունենան այլ երկրներ մեկնելու, ինչ-որ ժամանակահատված այնտեղ սովորելու, ապրելու, համեմատություններ անցկացնելու, վերլուծելու, լավն ու վատը տեսնելու և վերադառնալով հայրենիք` նրանք անպայման կփորձեն իրենց և իրենց երկրի կյանքն առավել լավը դարձնել:

 

-Որքանով տեղյակ եմ, Դուք նաև այլ ծրագրեր ունեք Հայաստանի հետ կապված: 

 

 

 

-Մեծագույն ցանկությունս է իմ ընկերության մասնաճյուղը բացել Հայաստանում և հայ երիտասարդներին ներգրավել դրա աշխատանքներում` միաժամանակ հնարավորություն տալով նրանց շփվել և աշխատել մեր միջազգային գործընկերների հետ, զարգանալ և զարգացնել մեր հայրենիքը: Ծրագրի իրականացումը կնպաստի նաև ՀՀ-ում տուրիզմի զարգացմանը, քանի որ մեր բազմահազար գործընկերները կսկսեն հետաքրքրվել Հայաստանով և այցելել մեր երկիր: 
Մեր կազմակերպությունը ծառայություններ է մատուցում մեր հաճախորդների ընկերությունները զարգացնելու և միջազգային շուկա մուտք գործելու նպատակով: Ներկայումս մեր նախագծերից մեկով մենք հավաքում ենք և ուսումնասիրում ենք վիճակագրական տվյալներ սպասարկման որակի վերաբերյալ հաճախորդների գնահատականների ուսումնասիրության հիման վրա` կիրառելով տարբեր մեխանիզմներ, օրինակ, առցանց հարցումներ: 
Մենք այդ ծառայությունն իրականացնում ենք Հարավային Աֆրիկայում, որը լայն սպառում ունի, քանի որ ներկայացնում է օբյեկտիվ պատկեր, ինչին պետք է տիրապետի հաջողության հասնել ցանկացող յուրաքանչյուր ընկերություն: Ես ցանկանում եմ, որ այդ ծառայության մատուցման կենտրոնը հիմնվի Հայաստանում:

 


-Պարո՛ն Դավթյան, հետաքրքիր է, շարունակո՞ւմ եք զբաղվել սպորտով, մասնավորապես` լողով, կպատմե՞ք Ձեր սպորտային ծրագրերի մասին:

 

- Սպորտն իմ կյանքի անբաժան ուղեկիցն է, և պետք է նշեմ, որ այն կարևոր դերակատարում ունի իմ կյանքում: Այն օգնում է թոթափել սթրեսները, վերականգնել ուժերը և հասնել հոգեկան ու ֆիզիկական ներդաշնակության: Մեկ փաստ նշեմ` հաջողակ գործարարների մեծ մասը սպորտսմեններ են, քանի որ սպորտը ամրացնում է հոգին, սովորեցնում նպատակներ դնել և ինքնուրույն հասնել դրանց իրականացմանը: 
Երբ 11 տարի ընդմիջումից հետո առաջին անգամ եկա Հայաստան, առաջինն այցելեցի իմ սպորտ դպրոց` ինձ համար անչափ հարազատ մի վայր: Տնօրենը փոխվել էր, մտածեցի, որ ինձ չի ճանաչի, սակայն ի զարմանս ինձ` նա արտասանեց իմ անունն ու ազգանունը և նշեց, որ մեր թիմի առաջատար տղաների նկարները փակցված են դպրոցում: Ես շատ հուզվեցի և խնդրեցի ցույց տալ դպրոցը, որը, իհարկե, լավ վիճակում չէր, ինչից շատ տխրեցի և պատրաստակամություն հայտնեցի օգտակար լինել դպրոցին: 
Իմ ծրագրերից է նաև Հայաստանի կյանքում ներդնել սպորտային կյանքով ապրելու մշակույթը, որին ուղղված ծրագիր ունեմ: Նման ծրագրեր իրականացվում են տարբեր երկրներում` կարևորելով «Առողջ մարմնում` առողջ հոգի» գաղափարը: Քաղաքներում և գյուղերում կազմակերպվում են տարատեսակ մրցույթներ, որոնց մասնակցում են տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ, մարզվում և ամեն անգամ կատարելագործում իրենց մարզավիճակը: Ցանկանում եմ այդ կենսաձևը զարգացնել նաև Հայաստանում: 
Ինչպես նաև, այս տարի ես ուզում եմ նախաձեռնել սպորտային մի ծրագրի իրականացում իմ հայրենի Սոլակ գյուղում, խոսքը «տրիատլոն»-ի անցկացման մասին է, որն իր մեջ ներառում է վազք, լող, հեծանիվ: Մեր գյուղն ունի ուխտի օր, այդ օրը գյուղի երիտասարդությունը բարձրանում է Մայրավանք, և նրանցից յուրաքանչյուրը շտապում է առաջինը հասնել եկեղեցի: Ես որոշել եմ այս տարի ուխտի օրվան ընդառաջ` կազմակերպել սպորտային գեղեցիկ միջոցառում, բայց հավանաբար «դուատլոն»` հեծանիվի և վազքի մրցույթ, որին կհրավիրվեն մասնակցելու ՀՀ տարբեր տարիքային խմբերի բոլոր մարզասերները:

 

Տեսնելով համաժողովրդական արթնացման ու ինքնագիտակցության բարձրացման ալիքը` ես ցնծություն էի ապրում:

 

 

 

- Արդյո՞ք Ձեր նախաձեռնությունները, Հայաստանում բազում ծրագրեր իրականացնելու ցանկությունը կապ ունի երկրում տեղի ունեցած հեղափոխության հետ:

 

-Միանշանակ կապ ունի, քանի որ իմ սիրտը մշտապես անհանգիստ է եղել Հայաստանի համար, և ես անընդհատ ձգտել եմ ինչ-որ լավ բան անել իմ հայրենիքի, ժողովրդի և հատկապես` հայ երիտասարդության համար: Տեսնելով համաժողովրդական արթնացման ու ինքնագիտակցության բարձրացման ալիքը` ես ցնծություն էի ապրում: Բառերով չեմ կարող նկարագրել իմ հուզական վիճակն ու ապրումները: Դա երիտասարդության հաղթանակն էր, որն ապագա Հայաստանի կերտողներն են: Ամենակարևորն այն է, որ նրանք դուրս եկան ընկճված վիճակից, ազատություն տվեցին իրենց մտքերին և ձգտումներին, չվախեցան պայքարել իրենց ապագայի համար: Չէ՞ որ, եթե երկիրն ունի ընկճված երիտասարդություն, ապա նրա ապագան վտանգված է: Ես մայիսի սկզբից Հայաստանում էի և մասնակցում էի համաժողովրդական շարժման հաղթանակին: Իմ ոգևորությունն ավելի մեծացավ, երբ ազատության մեջ հայտնվեց իմ ընկեր Անդրեաս Ղուկասյանը, ով հրաշալի անձնավորություն է և հիանալի հայ մարդ:
Վերը նշված բոլոր իրողություններն իմ մեջ ևս հույս արթնացրին Հայաստանի ծաղկուն ապագայի հանդեպ և մղեցին բազում ծրագրեր իրականացնել` ուղղված հայրենիքիս զարգացմանը:

 

 

 

- Ո՞րն եք համարում Նիկոլ Փաշինյանի հաղթանակի գրավականը և ինչպե՞ս կգնահատեք իշխանությունների գործելակերպը:

 

-Կարծում եմ` ժողովրդի մեջ տարիների ընթացքում բազում դժգոհություններ էին կուտակվել, որոնք նրանք չէին կարողանում արտահայտել, և այդ պոռթկումը նրանց մեջ արդեն հասունացել էր, պարզապես կայծ էր պետք, որ կրակ վառվեր: Այդ կայծը Նիկոլ Փաշինյանն արթնացրեց, ով աչքի ընկավ դեպի իր նպատակը գնացող մարդուն հատուկ անկոտրում կամքով, մեծ հավատով ու հայրենասիրական կերպարով, ու ժողովուրդը հավատաց նրան և գնաց նրա հետևից: 
Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանք չէին կանխատեսել իրադարձությունների նման ընթացք, պատրաստ չէին դրան: Իհարկե, ժողովրդի համար անակնկալ էր Սերժ Սարգսյանի հրաժարականը, որը խելացի մարդու քայլ էր: Ես քաղաքագետ չեմ, բայց կարող եմ մի բան փաստել, որ եթե իրադարձություններն այլ սցենարով զարգանային, այսինքն` իշխանության կողմից բռնություն կիրառվեր, ապա ողջ միջազգային հանրությունը, այդ թվում` Սփյուռքը, որը յուրաքանչյուր երկրում ունի որոշակի դերակատարում, ոտքի կկանգներ:

 

 

Երկու երազանք ունեմ, որ դեռ չեմ հասցրել իրականացնել:

 

 

 

- Պարո՛ն Դավթյան, Դուք նշեցիք, որ Ձեզ հաջողվել է իրականացնել Ձեր երազանքները, ունե՞ք դեռևս չիրականացված երազանքներ:

 

-Մանկության տարիներին, երբ գլխավերևումս թռչող ինքնաթիռ էի տեսնում, երազում էի մի օր հայտնվել դրա մեջ, շրջել երկրից երկիր: Ինչպես նաև երազում էի Փարիզում լինելու մասին, թեկուզ կյանքիս վերջին տարիներին, դա նաև մորս երազանքն էր, որի մասին պատմել էր ինձ: 19 տարեկան էի, երբ առաջին անգամ եղա Փարիզում, իսկ դրանից հետո բազում երկրներում: Շրջելով գրեթե ողջ աշխարհը` ես հասկացա, թե որքան կարևոր է երազելը և որքան ուժ ունեն մեր մտքերը, ինչպես նաև համառ պայքարը հանուն ապագա հաղթանակների: Մի անգամ եղբորս հետ զրուցում էինք հեռախոսով, հարցրեց, թե ինչպես եմ, ասացի, որ հոգնել եմ երկրից երկիր մեկնելուց, այդքան ինքնաթիռ նստելուց: Նա ինձ հիշեցրեց իմ երազանքների մասին... Եվ այսօր ես` որպես ինքնաբավ մարդ, հաճույք եմ ստանում տալուց, դիմացինիս օգնելուց, նրա մեջ հույս և հավատ արթնացնելուց: 
Ինչ վերաբերում է դեռևս իրականություն չդարձած իմ երազանքներին, ապա դրանցից մեկը հզոր և զարգացող Հայաստանն է, մյուսը` որդի ունենալը:

 

 

 

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի, դստեր` Լիզայի մասին, արդյո՞ք հաջողվում է նրա մեջ վառ պահել հայի ոգին: 

 

- Ես ունեմ ոչ բազմանդամ, սակայն երջանիկ, հայկական շունչն ու ավանդույթները կրող ընտանիք: Կինս` Լենան, հայ է` գյումրեցի: Նա ևս շատ հայրենասեր անձնավորությ�%B

Վերադառնալ









Խմբագրական
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018-07-13 15:03

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

Ավելի


Պահոց