22:28
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կարծիքներ Սամվել Կարապետյանի մասին

2018-02-19 12:29

  Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Ծայրագույն Պատրիարք եւ  Կաթողիկոս Ամենայն Հայոց

Գոհունակություն և ուրախություն է Հայրապետիս համար գնահատանքի խոսք բերել մեր ժողովրդի արժանավոր և նվիրյալ զավակ, ազգային-եկեղեցական կյանքի մեծագույն և նշանավոր բարերարներից հարգարժան տիար Սամվել Կարապետյանին:
Ուրախությունն ունենք երկար տարիներ ճանաչելու երախտարժան հայորդուն, ով իր նշանակալի գործունեության արգասիքներով և սրտաբուխ բարերարություններով մշտապես իր գովելի ներդրումն է բերում ազգային և եկեղեցական մեր անդաստանում: Տիար Սամվել Կարապետյանի հետ մեր հանդիպումների ընթացքում գոհունակություն ենք ունեցել զգալու նրա աննվազ սերը հանդեպ հայրենի մեր երկիրն ու ազգը և նախանձախնդրությունն ու հավատարմությունը` հանդեպ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին: Բարի ու հավատավոր, պարզ ու անմիջական, բարյացակամ ու ազգանվեր, պարկեշտ ու ծառայասեր, այսպիսի ջերմ տպավորություններ ենք ունեցել մեծանուն բարերար, պատվարժան ու հանրահայտ գործարար հարգարժան տիար Սամվել Կարապետյանի հետ մեր գործնական և անձնական հարաբերությունների ընթացքում:
Մեծարգո տիար Սամվել Կարապետյանը շնորհընկալն է բարեգործության երկնատուր պարգևի: Նա բարձր գիտակցությամբ, խոնարհաբար ու սիրով իր արձանագրած հաջողությունների արգասիքները ծառայեցնում է մեր ժողովրդին, Մայր հայրենիքին: Բարեգործությունը նրա հոգու մղումն է, բարեպաշտ էության արտահայտությունը, համընդհանուր բարօրությանը նպաստելու անկեղծ ձգտումը: Այդ գովարժան ոգով ազգային կյանքի ամենատարբեր ոլորտներում ստանձնած հսկայական հայրենաշեն ու ազգաշեն հանձնառությունները, հայրենիքում և սփյուռքում իրականացվող լայնածավալ ծրագրերը, Արցախի բարօրությանն ու առաջընթացին ի խնդիր ձեռնարկումներն ու իրագործումները տիար Սամվել Կարապետյանին իրավամբ դասում են ազգային երախտավոր բարերարների շարքում`աստվածային օրհնություններն ու մեր ժողովրդի հարգանքը հավելելով Կարապետյան ընտանիքին:
Մեծ է ազգային բարերարի ներդրումը նաև հոգևոր-եկեղեցական ասպարեզում: Նրա իշխանական, սրտաբուխ և առատաձեռն նվիրատվություններով, աստվածահաճո բարերարություններով կյանքի են կոչվել եկեղեցաշեն բազում ծրագրեր, դեպի երկինք են խոյացել գեղեցկաշեն ու հոյակերտ տաճարների գմբեթներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիմնանորոգվել է Վեհարանը, բարեկարգվել հարակից տարածքը և կառուցվել հանդիսությունների դահլիճը:
Հիրավի, հպարտություն է ազգիս համար նման զավակներ ունենալ: 
Թող Աստված քաջառողջ կենաց բազում երջանիկ տարիներ պարգևի սիրելի տիար Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին` տիկնոջը և զավակներին, Տիրոջ հանապազ օրհնության և հովանու ներքո իրագործման առաջնորդելու իրենց բոլոր բարի նախաձեռնությունները և արձանագրելու նորանոր ձեռքբերումներ ու երկնաշնորհ հաջողություններ:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...