15:17
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր ամենամեծ ձեռքբերումը մեր սպառողների գոհունակությունն է

2018-03-12 10:42

    ԱՆԱՀԻՏ ՄԿՐՏՉՅԱՆ

  «Դե Ֆակտո » N 139 ( 12/2017թ.)

  

Բարձրորակ կաթնամթերքի պատրաստման վաղ ավանդույթները «Բանդիվան կաթ» ֆերմայի ներտնտեսային ընկերությունը, տնտեսական ձեռնարկությունից դարձրել է արդյունաբերական հզոր ճյուղ: Տեղանքի կլիմայական բարենպաստ պայմանները, լիարժեք բավարարող եվրոպական չափորոշիչները, ժամանակակից սարքավորումները, տեխնոլոգիական հագեցվածությունը և մաքրությունը թույլ են տալիս ընկերությանը ներկայացնել սպառողներին միմիայն բարձրորակ և համեղ արտադրանք: Ընկերության արտադրանքն այսօր արդեն սիրված և ճանաչված է Հայաստանում:
Բարձր գնահատելով ընկերության կողմից ներկայացվող բացառապես բնական, էկոլոգիապես մաքուր, օրգանական հումքից պատրաստված կաթնամթերքը, «Դե Ֆակտո» ամսագիրը «Բանդիվան կաթ» ընկերությանը ճանաչել է որպես «Տարվա լավագույն կաթնամթերք արտադրող ընկերություն»:


«Դե Ֆակտո» ամսագիրը զրուցել է «Բանդիվան կաթ» ընկերության կոմերցիոն տնօրեն Անահիտ Մկրտչյանի հետ:

 

-Տիկի՛ն Մկրտչյան, «Դե Ֆակտո» ամսագիրը Ձեր ընկերությանը ճանաչել է «Տարվա լավագույն կաթնամթերք արտադրող ընկերություն», ինչի առթիվ շնորհավորում ենք: 2007 թվականից Հայաստանյան շուկայում հայտնվեց նոր անուն` նոր որակական չափորոշիչներով, մի փոքր կներկայացնեք` ի՞նչ գործունեության փուլեր եք անցել:


-Շատ շնորհակալ ենք նման գնահատականի համար: Ընկերությունն արդեն իսկ գործում է տասը տարի, այն հիմնադրվել է Շիրակի մարզի Բանդիվան գյուղում: Փուլ առ փուլ հաղթահարելով բոլոր դժվարությունները փորձեցինք մեր արտադրանքը ճանաչելի դարձնել հայկական շուկայում, սկզբնական շրջանում պանիրներով, և արդեն մոտ երկու տարի կաթնաթթվային արտադրանքով: Այս տարիների ընթացքում ձեռք ենք բերել բավականին լավ գործընկերներ` ի դեմս «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի: 2017թ-ին մեր վաղեմի գործընկերոջ հետ համատեղ իրականացրեցինք մի հետաքրքիր նախագիծ. սուպերմարկետի ներսում բացեցինք կաթնամթերքի փոքրիկ արտադրամաս: Սպառողը տեսնելով թե ինչ հումքից է պատրաստվում կաթնամթերքը և ինչ պայմաններում, այդ ժամ հավատով է լցվում արտադրանքի որակի նկատմամբ: Հաշվի առնելով բազմաթիվ սպառողների պահանջը, 2017թ.-ին արտադրամասեր բացվեցին նաև այլ հասցեներում: Այստեղ հաճախորդը հնարավորություն ունի տեսնելու կաթի ընդունման, արտադրանքի պատրաստման գործընթացը: Սպառողները փորձելով, գնահատելով մեր արտադրանքի որակն ու համը, դառնում են մեր արտադրանքի մշտական հաճախորդները: Այս տասը տարիների ընթացքում մեր ամենամեծ ձեռքբերումը կարող եմ համարել մեր սպառողների գոհունակությունը:

-Ի՞նչ տեսականիով է հայկական շուկայում ներկայանում «Բանդիվան կաթ» ընկերությունը:

-Մեր ընկերությունը ներկայանում է պանրի և կաթնամթերքի տարբեր տեսակներով:
Պանրի տեսակներից են` լոռին, չանախը, սուլուգունին, այժմ սկսել ենք պատրաստել հորած պանիր, թել պանիրը` նաև գունավոր պանրի տեսականի ունենք: Պանրի գույնը ստանում ենք միմիայն բնական հումքից` բնական կակաոյից և անատոն ծաղկի տեսակի ներկանյութից, որը միջազգային չափորոշիչներով համարվում է բնական սննդային ներկանյութ: Արտադրում ենք ծխեցրած պանիր, որը պատրաստվում է բացառապես բնական ծխեցման եղանակով:
Կաթնաթթվային արտադրությունում ունենք երկու տեսակի թթվասեր` 18 տոկոս յուղայնությամբ և 13 տոկոս յուղայնությամբ: Կաթնաշոռ` 9 տոկոս յուղայնությամբ և 0,5 տոկոս յուղայնությամբ: Կաթ` 3.6 տոկոս յուղայնությամբ և դիետիկ 0.5 տոկոս յուղայնությամբ, մածուն, քամած մածուն, կաթի սեր: Ներկայացված են նաև խնոցու կարագը և խնոցու թանը:
Մեր այս տարվա նորություններից է ըմպելի յոգուրտները, որոնք ներկայացված են 4 համերով: Ունենք, առանց մուրաբայի, այսինքն` կաթից մերված առանց խառնուրդի յոգուրտ, և նորից կաթից մերված` մուրաբաների ավելացումով` ելակի, դեղձի, անտառային հատապտուղների ըմպելի յոգուրտներ:
Մեր ընկերության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մեր արտադրանքը բացառապես պատրաստվում է մեր ֆերմայից ստացված անարատ կաթից, որի համը և որակը էապես տարբերվում է տեղական ցեղատեսակների կովերից ստացված կաթից: Նաև ասեմ, որ և՛ կաթը, և՛ կաթնամթերքներն ունեն շատ կարճ պիտանելիության ժամկետ, օրինակ` կաթը երեք օրվա կյանք ունի, քանի որ պիտանելիությունը երկարացնող ոչ մի հավելանյութ չենք օգտագործում:

Մեր ընկերությունը ներկայացնում է բացառապես բնական,

էկոլոգիապես մաքուր, օրգանական հումքից պատրաստված կաթնամթերք:


-Ի՞նչ արտադրական պրոցես է կատարվում մինչ սպառողին հասնելը:

-Ընկերությունը մեծ ագրոհամալիր է, որը կազմված է 4 հիմնական ճյուղերից` դրանք են արդի տավարաբուծական համալիրը, խոզաբուծական համալիրը, հսկա կերարտադրության համալիրը և կաթի վերամշակման գործարանը: «Բանդիվան կաթ» ընկերության առանձնահատկությունը նրանում է, որ ամբողջ ցիկլը վերահսկվում է մեկ աշխատանքային թիմի կողմից: Այսինքն` արտադրական ցիկլը ամբողջովին փակ է` հողից մինչև սպառողի սեղան: Ագրոհամալիրում պահվում և բազմացվում են եվրոպայից ներմուծված Հոլյշտեյն Ֆրիզ ցեղատեսակի կովեր, որոնց համար ստեղծվել է հատուկ պայմաններ` առանձնացված հանգստի գոտիների հատակը պատված է հատուկ ռետինե ներքնակներով ու բարձիկներով, տեղադրված են ժամանակակից ջերմակարգավորիչ, ջրային խմոցներ և կենդանիների մաքրման համար նախատեսված սենսորային խոզանակներ: Այս պայմանները նպաստում են կովերի կաթնատվության և կաթի որակի բարձրացմանը: Ֆերմայում տեղադրված է ժամանակակից կթի հարթակ, որտեղ միաժամանակ կթվում են 12 կով, որտեղից կաթը ֆիլտրերի միջոցով, փակ հոսքագծով հասնում է վերամշակման գործարան: Սանիտարական կանոնների պահպանումը երաշխավորում է էկոլոգիապես մաքուր կաթ, ինչը հիմք է հանդիսանում որակյալ, սերտիֆիկացված արտադրանք ստանալու համար: Սարքավորված կթի հարթակները, ինչպես նաև բոլոր զետեղարանները, որտեղ բազմացվում է և պահվում է գլխաքանակը, մաքրվում են մեքենայացված մաքրման սարքերի օգնությամբ` պահպանելով սանիտարահիգիենիկ պայմանները: Արտադրական պրոցեսները ամբողջովին ավտոմատացված են, ինչը թույլ է տալիս նվազեցնել մարդու միջամտությունն արտադրանքի թողարկման պրոցեսում:
Ի դեպ, մենք չունենք կաթի պահեստներ, հենց այդ օրվա ստացված կաթը օգտագործում ենք արտադրության մեջ:

-Տիկի՛ն Մկրտչյան, որտե՞ղից կարող են գնել Ձեր արտադրանքը:

-Մեր ընկերության արտադրանքը ներկայացված է «Երևան Սիթի», «Կայզեր», «Ծիրան», «Սաս» սուպերմարկետների ցանցերում: Նշեմ նաև, որ «Սաս» սուպերմարկետի հատուկ պատվերով, իրենց համար արտադրանքը թողարկում ենք նաև ապակե տարաներով, որը կոչվում է «Գյուղի Ֆերմա»: Ներկայացված ենք նաև ոչ ցանցային մի շարք այլ մեծ սուպերմարկետներում: Ցանկանում եմ առանձնահատուկ նշեմ մեր փոքրիկ արտադրամասերի հասցեները. «Երևան Սիթի» սուպերմարկետների` Կոմիտասի, Մաշտոցի /փակ շուկա/, Դավթաշենի, Բագրատունյացի և արդեն «Դալմայում» գործող սուպերմարկետներում, ի դեպ «Դալմայի» «Երևան Սիթի» սուպերմարկետում բացվել ենք բոլորովին վերջերս` Ամանորին ընդառաջ:

-Միայն Հայաստանյան շուկայո՞ւմ է ներկայացված Ձեր արտադրանքը:

-Ոչ, ուրախությամբ նշեմ, որ արդեն մեկ տարուց ավել է Իսրայելի հետ համագործակցում ենք: Իսրայելի այն ընկերությունը, որի հետ համագործակցում ենք, գնել էր մեր արտադրանքը, լաբորատոր փորձաքննություն անցկացրել և գնահատելով արտադրանքի որակը, առաջարկել էր մեզ համագործակցություն: Դա շատ մեծ գնահատական է մեզ համար` ներկայացված լինել խստապահանջ Իսրայելում:

-Շատ դժվար է այսօր բազմազան արտադրության մեջ հասնել հաջողության, հետաքրքի՞ր է, այս տարիների ընթացքում աշխատանքում ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվել:

-Ունենք հստակ մշակված քաղաքականություն: Մեր արտադրամասերում, որոնք տեղակայված են «Երևան Սիթի» սուպերմարկետներում մշտապես ունենք անվճար համտեսեր և երբ հաճախորդները փորձում են մեր արտադրանքը և հավանում են, դա ամենամեծ գնահատականն է մեզ համար, որ շատ պարտավորեցնող է: Հատկանշականն այն էր, որ այս տարի Համազգային վստահության խորհրդի կողմից «Բանդիվան կաթ» ընկերությունն արժանացել է` «Որակ գնից բարձր» և սպառողին հոգատար վերաբերմունք ցուցաբերած տարվա ընկերություն: Շատ հաճելի է, երբ աշխատանքդ գնահատվում է: Յուրաքանչյուր արտադրամասում ունենք կարծիքների և առաջարկների գիրք, երբ շրջում եմ խանութներում և կարդում գիրքը, միայն հպարտություն եմ զգում մեր յուրաքանչյուր աշխատակցի կատարած գործի համար, քանի որ ոչ մի բացասական կարծիք չի հնչում, միայն դժգոհում են, որ արտադրանքը շուտ է վերջանում:

 

2018 թվականին մեր արտադրանքը կներկայանա հաճելի նորություններով եւ անակնկալներով

 

-Տիկին Մկրտչյան, և վերջում, 2018 թվականին սպասվու՞մ է նոր տեսականու համալրում:

-Մենք արտադրում ենք քիչ քանակի արտադրատեսակներ` պահպանելով բարձր որակը: «Բանդիվան կաթը» սպառողին մատուցում է միայն սեփական ֆերմայի կովերի անարատ կաթից պատրաստված թարմ կաթնամթերք:
Մենք մշտապես աշխատում ենք գոհացնել մեր հաճախորդներին: Խոստանում ենք, որ 2018 թվականին մեր արտադրանքը կներկայանա հաճելի նորություններով և անակնկալներով:

Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...