15:42
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պետք է միասնական եւ վճռական գործենք, ապահովենք մեր երկրի ներդաշնակ եւ համաչափ զարգացումը

2018-01-15 16:20

«Դե Ֆակտո » N 139 ( 12/2017թ.)  

2017 թ. փոփոխությունների տարի էր, որոնք նպաստեցին պետական կառավարման ոլորտի գործունեության արդյունավետության բարձրացմանը կառավարման բոլոր մակարդակներում:

ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր,
մանկավարժական գիտությունների թեկնածու

 

-Տիկի՛ն Մուրադյան, տարին ավարտվում է, և ճիշտ ժամանակն է այն ամփոփելու, մատնանշելու ձեռքբերումներն ու բացթողումները: Ըստ Ձեզ` որո՞նք են այս տարվա ՀՀ ամենակարևոր ձեռքբերումները:

-Անշուշտ, յուրաքանչյուր տարվա ավարտին ամփոփելով անցած տարին` մենք պետք է մատնանշենք և՛ ձեռքբերումները, և՛, ինչու ոչ, նաև վեր հանենք բոլոր բացթողումները` արձանագրելով, թե ինչ հակաքայլեր կարող ենք ձեռնարկել և պայքարել մեր թերացումների դեմ: Ի վերջո, բոլոր ձեռքբերումներն ակնհայտ են դառնում համեմատության հարթության մեջ: Չպետք է մոռանանք, թե ինչ ունեինք մեկ տարի առաջ, և ինչպիսի զարգացում ու առաջընթաց ենք գրանցել այսօր:
Անշուշտ, 2017թ. փոփոխությունների տարի էր. ՀՀ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, ընտրությունների անցկացում: Այդ բարեփոխումները նպաստեցին պետական կառավարման ոլորտի գործունեության արդյունավետության բարձրացմանը կառավարման բոլոր մակարդակներում, որը Կայուն Զարգացման Ծրագրի ռազմավարական գերակայություններից մեկն է: Բազմաթիվ ծրագրեր են իրականացվել` ուղղված պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը, որոնց շրջանակներում մեծ ուշադրության է արժանացել պետության կողմից ընդունվող որոշումների հնարավորինս թափանցիկությունը և դրանց մշակմանը քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության ապահովմանը: Հաշվետվողականություն ու թափանցիկություն ապահովելու համար ներդրվել է էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական համակարգ կառավարման բոլոր մակարդակներում, մեծացել է քաղաքացիական հասարակության դերակատարումը որոշումների կայացման գործընթացում, ինչի ականատեսը եղանք բոլորովին վերջերս ուսանողների` «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների ժամանակ:
Ի վերջո, այսօր մեր նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության դերը, հզորացնել նրա ներուժը և հնարավորությունները, ինչը նաև դրվեց նոր սահմանադրության հիմքում և ամրագրվեց կառավարության ծրագրում` հնարավորություն տալով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին անմիջական մասնակցություն ունենալու երկրի կառավարմանը, որն էլ հենց գործուն ժողովրդավարության զարգացման արդյունավետ ճանապարհն է:

-Ինչպիսի՞ն եք տեսնում ՀՀ-ի զարգացումը 2018թ-ին:

-Իհարկե, 2018թ-ին առաջ ենք շարժվելու` հիմնվելով տարբեր ոլորտներում մինչ այժմ մեր ունեցած ձեռքբերումների վրա` բարեփոխումների և արդիականացման, շարժունակության, փոխադարձ կապերի, կառավարման համակարգի բարելավման, օրենքի գերակայության, ժողովրդավարության, ոլորտային տարբեր խնդիրների շուրջ սերտ համագործակցության և բանակցությունների:
Մենք ուժեղ ենք մեր քաղաքական թիմով, ունենք մարդկային հզոր ներուժ և պատրաստակամություն ներգրավելու կարող ուժերին, ովքեր մեզ հետ միասին ի զորու են իրագործելու մեր երկրի 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարության ծրագրում նախանշված դրույթները: Այլընտրանք չունենք, պետք է արդարացնենք ժողովրդի կողմից ստացած վստահության քվեն, հանուն որի` ջանք չենք խնայելու կյանքի կոչելու ՀՀԿ նախընտրական ծրագրում ամրագրված ժողովրդի ցանկությունները: Հաշվի առնելով Կառավարության ծրագիրը և որդեգրած հիմնարար քաղաքականությունների շարունակականությունը` մեր երկրի կառավարման համակարգի ինստիտուցիոնալ արդիականացման գործողությունները հաջորդ տարի էլ միտված են լինելու պետության արդյունավետության աճին, պետության տրամադրության տակ գտնվող ռեսուրսների ընդլայնմանը և նպատակային օգտագործմանը, տրամադրվող ծառայությունների որակի և մատչելիության ավելացմանը, որոշումների ընդունման թափանցիկության և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցության աստիճանի մեծացմանը:

Նոր տարի մուտք ենք գործում նոր հույսերով եւ զարգացման մեծ ակնկալիքներով:

Սիրենք եւ սիրով շրջապատենք միմյանց, սիրենք մեր ընտանիքը, հայրենիքը, գնահատենք մեր ձեռքբերումները,

եւ այդ սիրով ու գնահատանքով պարարտ հող ստեղծենք` ծաղկեցնելու մեր երկիրը:


«Շատ բան անհնարին է թվում, քանի դեռ այն չի իրականացվել». սրանք Նելսոն Մանդելայի խոսքերն են, մի մարդու, ով անհնարինն իրականություն դարձրեց: Անկախ այն հանգամանքից, թե որքան հավակնոտ և մարտահրավերներով լի խնդիր է մեր առջև դրված, մեր համադրված ջանքերը պետք է առաջնորդվեն միասնական հաստատակամությամբ առ այն, ինչը հիսուն տարի առաջ հիմք ծառայեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հիմնադրման համար` ապահովել առավել բարեկեցիկ կյանք բոլորի համար` առանց բացառության: Չմոռանանք, որ 2016 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում պաշտոնապես ուժի մեջ է մտել «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ը, որտեղ ներառված են Կայուն զարգացման 17 նպատակները` ընդունված աշխարհի երկրների առաջնորդների կողմից: Առաջիկա 15 տարիների ընթացքում, առաջնորդվելով բոլորին վերաբերող այս նոր նպատակներով, երկրները կհամախմբեն իրենց ուժերը` վերացնելու աղքատությունն իր բոլոր ձևերով, պայքարելու անհավասարությունների և այլ արատավոր երևույթների դեմ: Այստեղ հաշվի է առնված, որ նպատակների իրագործումը պետք է ուղեկցվի այնպիսի ռազմավարությունների կիրառմամբ, որոնք կնպաստեն տնտեսական աճի խթանմանը և մի շարք սոցիալական կարիքների բավարարմանը, այդ թվում` կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և աշխատանքի հնարավորությունների ոլորտներում: Սա է մեր տեսլականը, և մենք հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ: Պարզապես, պետք է միասնական և վճռական գործենք` ապահովելու մեր երկրի ներդաշնակ և համաչափ զարգացումը:

-Առջևում Ամանորն է, ինչպիսի՞ տոն է այն Ձեզ համար, ինչպե՞ս եք տոնում, ի՞նչ կբարեմաղթեք մեր ժողովրդին:

-Նոր տարին ընտանեկան տոն է, իսկ մեր երկիրը բոլորիս ընտանիքն է: Որքան էլ մենք տարբեր կերպ ենք մտածում ու գործում, բոլորս մի մեծ ընտանիքի անդամներ ենք, ում միավորում են ընդհանուր նպատակներ, երբ ասում ենք ազգ, հայրենիք, Հայաստան...
Նոր տարի մուտք ենք գործում նոր հույսերով և զարգացման մեծ ակնկալիքներով: Սիրենք և սիրով շրջապատենք միմյանց, սիրենք մեր ընտանիքը, հայրենիքը, գնահատենք մեր ձեռքբերումները, և այդ սիրով ու գնահատանքով պարարտ հող ստեղծենք` ծաղկեցնելու մեր երկիրը:
Թող նոր 2018 թվականը իր հետ բերի սեր ու խաղաղություն, ապահովություն և բարեկեցություն մեր երկրին, դա նույնն է, թե մեր մեծ ընտանիքին և նրա յուրաքանչյուր անդամին: Անհրաժեշտ է մեր ամենօրյա աշխատանքով և միասնական կամքով պահպանել և էլ ավելի զարգացնել մեր ունեցած ձեռքբերումները: Մեր միասնության և համախմբվածության շնորհիվ միայն մեր նպատակներն իրականություն կդառնան, և հայն աշխարհին կներկայանա որպես հավաքական կամքի օրինակ` ի չիք դարձնելով բոլոր ուժերի ու հոսանքների հակահայ նկրտումները:
Ինչպես նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Համախմբելով մեր ժողովրդի մարդկային ներուժը և ինտելեկտուալ կարողությունները` մենք միասին ենք հաղթահարելու առկա դժվարությունները, որպեսզի հաղթեն հայն ու Հայաստանը: Մենք հաղթելու ենք»:

 

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...